Հայերի այցելութիւններն

Անթալիա նւազել են



15:13 • 08.01.11
2009թ. համեմատ 2010թ. Հայաստանից, Իսրայէլից, Լիտւայից, Իտալիայից և Իսպանիայից աւելի քիչ զբօսաշրջիկներ են այցելել Թուրքիայի Անթալիա հանգստավայր: Այս մասին տեղեկացնում է թուրքական Anadolu գործակալութիւնը` վկայակոչելով Անթալիայի նահանգապետարանի մշակոյթի և զբօսաշրջութեան վարչութեան տրամադրած տեղեկութիւնները:
Ըստ Անթալիայի նահանգապետարանի` 2010թ. Անթալիա է ժամանել 9 միլիոն 760 հազար 117 զբօսաշրջիկ, որոնց թւում մեծամասնութիւն են կազմել գերմանացիները, ռուսները, հոլանդացիներն ու ուկրաինացիները: Ըստ այդմ, 2010թ. Անթալիա է մուտք գործել 2 միլիոն 537 հազար 765 գերմանացի, 2 միլիոն 464 հազար 269 ռուս, 460 հազար 990 հոլանդացի և 356 հազար 200 ուկրաինացի զբօսաշրջիկ:
Բացի այդ, զգալի չափով աճել է Շւէյցարիայից, Շւէդիայից, Ֆրանսիայից, Աւստրալիայից, Լեհաստանից, Նորվէգիայից, Դանիայից, Ղազախստանից, Չեխիայից, Բելառուսից, Ռումինիայից և յատկապէս Իրանից Անթալիա ժամանող զբօսաշրջիկների թիւը:
Հակառակ սրան` նւազել են հայաստանցի, իսրայէլցի, լիտւացի, իտալացի և իսպանացի զբօսաշրջիկների այցելութիւնները: Վերջին մի քանի տարիների համեմատութեամբ, յատկապէս լուրջ անկում է նկատւում իսրայէլցի զբօսաշրջիկների շրջանում: Այն դէպքում, երբ 2007թ. Անթալիա է այցելել մօտ 300 հազար, իսկ 2008թ. 330 հազար 153 զբօսաշրջիկ, 2009թ. ի վեր զբօսաշրջիկների թիւը սկսել է կտրուկ նւազել: 2009թ. Իսրայէլից Անթալիա է այցելել 182 հազար 177 զբօսաշրջիկ, իսկ 2010թ.` ընդամէնը 63 հազար 284 զբօսաշրջիկ:


Tert.am

0 Պատգամ: