Թռչունների մասսայական ոչնչացում

այս անգամ Շւէդիայում


18:07 • 06.01.11
Շւէդական քաղաքներից մէկի փողոցներում յայտնաբերւել են տասնեակ սատկած թռչուններ։ Դէպքը պատահել է մի քանի օր այն բանից յետոյ, երբ ամերիկեան Արկանզաս նահանգում գետնին էին թափւել հազարաւոր սև տրուպիալներ։
Շւէդական ոստիկանութիւնը հաստատել է, որ Ֆալչեպինգ քաղաքում սատկել է 50-100 ճայ։ Դրանցից մի քանիսը սատկել է աւտոմեքենաների հետ բախման հետևանքով, բայց մեծ մասը տեսանելի որևէ վնասւածք չի ունեցել։
Անասնաբուժական ծառայութիւնների աշխատակիցները լրագրողներին յայտնել են, որ թռչունների մասսայական ոչնչացումը բաւականին հազւադէպ երևոյթ է, սակայն դրա համար կարող է լինել մի քանի բացատրութիւն՝ սկսած հիւանդութիւնից մինչև թունաւորում։
Շւէդական Aftonbladet թեթրը մէջբերում է տեղի բնակիչներից մէկին, որի խօսքերով երեքշաբթի երեկոյեան տուն վերադառնալիս ճանապարհին նկատել է «հարիւրաւոր սատկած թռչուններ»։
Գիտնականների կարծիքով ԱՄՆ-ում դէպքի պատճառ կարող էր լինել հրավառութիւնը։ Սակայն շւէդական Ֆալչէպինգ քաղաքում հրավառութեան կամ ուժեղ քամու մասին որևէ հաղորդագրութիւն չի եղել։

Tert.am

0 Պատգամ: