CCN

Գնդակահարել են ամերիկացի

կին կոնգրէսականին



00:36 • 09.01.11
Այսօր զինւած յարձակում է իրականացւել ԱՄՆ Կոնգրէսի Ներկայացուցիչների պալատի անդամ, Արիզոնայից ընտրւած դեմոկրատ կոնգրէսական Գաբրիէլ Գիֆորդսի նկատմամբ, ինչի հետևանքով, ըստ CNN-ի, կինը մահացել է:
Ըստ ամերիկեան լրատւամիջոցի` Գիֆորդսը զինւած յարձակման է ենթարկւել Արիզոնայի առևտրային կենտրոններից մէկում իր ընտրողների հետ հանդիպման ժամանակ: Անյայտ անձը հրազէնից կրակ է բացել Գիֆորդսի ուղղութեամբ, ինչի հետևանքով կին կոնգրէսականը գլխին վնասւածք է ստացել և մահացել: Կրակահերթի հետևանքով զոհւել են նաև Գիֆորդսի երեք խորհրդականները: Բացի այդ կան մի շարք վիրաւորներ
Յարձակում իրականացրած անձը, որի անունը չի նշւում, ձերբակալւած է: Դէպքի առնչութեամբ իրականացւում է հետաքննութիւն:
Աւելի ուշ Reuters-ը տեղեկացրեց, որ յարձակումից անմիջապէս յետոյ Գիֆորդսն ուղղաթիռով տեղափոխւել է հիւանդանոց և վիրահատութեան երթարկւել: Նշւում է, որ նա կենդանի է:

Tert.am

0 Պատգամ: