Մահացել է Boney M խմբի երգիչը



Արմէն Քոլոյեան
Սանկտ Պետերբուրգի «Ամբասադոր» հիւրանոցում աշխատակիցները հինգշաբթի օրը յայտնաբերել են Boney M փոփ խմբի մենակատար Բոբի (Ալֆոնսո) Ֆարելի դիակը։ Այդ մասին «Ասոշիեյթէդ Պրէս» գործակալութեանը յայտնել է երգչի մենեջեր Ջոն Սէյնը։
«Կոմսոմոլսկայա պրավդա» թերթի փոխանցմամբ, դէպքի վայր ժամանած ռուսաստանցի քննիչները բռնութեան հետքեր չեն յայտնաբերել եւ կարծիք են յայտնել են, որ, ամենայն հաւանականութեամբ, մահւան պատճառը բնական է։
Վախճանւած երգչի դին հիւրանոցի աշխատակիցները կենւորի համարում են յայտնաբերել։ Վերջին անգամ երգչին տեսել են հիւրանոցի սենեակ մտնելիս։
Երգիչն յաջորդ օրը պէտք էր Սանկտ Պետերբուրգից մեկնէր Իտալիա։ Ռուսաստան նա ժամանել էր տիկնոջ հետ` մասնաւոր հաւաքոյթին ելոյթ ունենալու համար։
Ռոբերտ Ֆարելը ծնւել է Արուբայում, Հոլանդիայի քաղաքացի է, ապրել է Ամստերդամում։
1976 թւականին նա միացել է Boney M գերմանական խմբին, որը հեղինակել է «Daddy Cool», «By the Rivers Of Babylon», «Ra Ra Rasputin» եւ մի շարք այլ հիթեր։ Խումբը առաւելապէս յայտնի էր 70-ականների վերջին եւ 80-ականների սկզբին։

«Ազատութիւն»

0 Պատգամ: