«Լեռնային Ղարաբաղը ոչ միայն Ադրբեջանի, այլեւ Թուրքիայի հիմնախնդիրն է»
![](https://blogger.googleusercontent.com/img/b/R29vZ2xl/AVvXsEjVcncOX_tXk_ko7tzdxqpTfz1M49rHv2l7tMS5sQOzCavWfdNYdez7PF2VStQpBWLwoyLErm7DUNSIaBSjck7o1SW2l7cRvg45IltWAWQTEacbRCu8CIwtNwUfmMR1uPiRJZ2pl51a8xE/s400/gharabagh_3_989197065.jpg)
22.10.2009 17:18
Երեւան (Երկիր) - Հայ-թուրքական արձանագրութիւնները ստորագրւել են տարածաշրջանում երկարատեւ խաղաղութիւն հաստատելու համար, իսկ դա հնարաւոր է միայն «ադրբեջանական բշնագրաււած տարածքները ազատագրելուց յետոյ», Բաքւում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն:
Նրա խօսքերով` Լեռնային Ղարաբաղը ոչ միայն Ադրբեջանի, այլեւ Թուրքիայի հիմնախնդիրն է:
Դավութօղլուն անդրադարձել է նաեւ աղբարկղը նէտւած ադրբեջանական դրօշների հետ կապւած սկանդալին: «Ադրբեջանի դրօշը մեզ համար օտար չէ, դրա վրայ մեր շահիդների (նահատակների) արիւնն է: Այն, ինչ տեղի է ունեցել Բուրսայում` Թուրքիա-Հայաստան ֆուտբոլային խաղի ժամանակ, սադրանք է:![](https://blogger.googleusercontent.com/img/b/R29vZ2xl/AVvXsEgkhq0ySR1S5Vpqp16srwg1KQXx6JlcCq6r6UIHq88xcIS32vb2rLlB-TcSJmE-r2p7pAfPmVrtLjnbls0xt1ly54ldWxJJ3DSc4bsbgTiFTubgezEv7HBEmISSYAPN1QZGrrvV-GzXel8/s400/davoutoglou-22-10-09.jpg)
Դավութօղլուն անդրադարձել է նաեւ աղբարկղը նէտւած ադրբեջանական դրօշների հետ կապւած սկանդալին: «Ադրբեջանի դրօշը մեզ համար օտար չէ, դրա վրայ մեր շահիդների (նահատակների) արիւնն է: Այն, ինչ տեղի է ունեցել Բուրսայում` Թուրքիա-Հայաստան ֆուտբոլային խաղի ժամանակ, սադրանք է:
![](https://blogger.googleusercontent.com/img/b/R29vZ2xl/AVvXsEgkhq0ySR1S5Vpqp16srwg1KQXx6JlcCq6r6UIHq88xcIS32vb2rLlB-TcSJmE-r2p7pAfPmVrtLjnbls0xt1ly54ldWxJJ3DSc4bsbgTiFTubgezEv7HBEmISSYAPN1QZGrrvV-GzXel8/s400/davoutoglou-22-10-09.jpg)
Մենք չունենք նման աղբարկղներ, ինչպիսիք ներկայացւած են տեսաժապաւէնի վրայ: Բուրսայի փողոցներում մարդիկ ծածանում էին Ադրբեջանի դրօշները, նույնիսկ այն ճանապարհներին, որոնցով անցնում էր Հայաստանի նախագահ Սերժ Սարգսեանը, ադրբեջանական դրօշ կար:
Բացի այդ, մարզադաշտում եղել է Ադրբեջանի 50 դրօշ»,- ասել է Դավութօղլուն: Նա յայտարարել է, որ նրանք, ովքեր նկարահանել են Ադրբեջանի դրօշներով աղբարկղը, կը յայտնաբերւեն ու պատասխանատւութեան կը կանչւեն:
0 Պատգամ:
Post a Comment