Showing posts with label Լուրեր. Show all posts
Showing posts with label Լուրեր. Show all posts

Որտե՞ղ կանցկացնեն Նոր Տարին

համաշխարհային առաջնորդները



18:10 • 30.12.10
Մարոկօ, Եգիպտոս, Հաւայեան կղզիներ. սրանք արևմտեան տէրութիւնների առաջնորդների համար ծննդեան տօներն անցկացնելու ամենագրաւիչ երկրներն են։
Ինչպէս տեղեկացնում է РБК–ն, տաք երկրներ մեկնած առաջնորդների թւում են ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման և Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին։
Անցեալ հինգշաբթի Ֆրանսիայի նախագահը իր ընտանիքի հետ միասին Ծննդեան տօներին մեկնել էր Մարակէշ՝ Մարոկօի հին մայրաքաղաք։ Պարզւել է, որ այս երկրին նախապատւութիւն են տալիս ֆրանսիացի առաջատար շատ քաղաքական գործիչներ։ Ծննդեան տօնի արձակուրդներն այնտեղ է անցկացնում նաև Ֆրանսիայի նախկին նախագահ Ժակ Շիրակը։
ԱՄՆ–ի նախագահ Բարաք Օբաման կնոջ, երեխաների և նոյնիսկ սիրելի շան հետ ծննդեան տօներին նոյնպէս մեկնել է ծովափ։ Իհարկէ, դրա համար նա ստիպւած չէր երկրից դուրս գալ. Օբաման իր 10-օրեայ հանգիստը անցկացնում է Հաւաեան կղզիներում։ Կղզիներից մէկում նա մեծացել է, և այնտեղ մինչև այժմ ապրում են նրա հարազատները։ Հաւայեան կղզիները ԱՄՆ նախագահի ամենասիրելի հանգստեան վայրերից մէկն է, և նա բազմիցս Սուրբ Ծնունդն այնտեղ է անցկացրել։ Սովորաբար Սպիտակ տան ղեկավարի ընտանիքը հանգստանում է Հոնոլուլուից ոչ հեռու գտնւող փոքր քաղաքում վարձակալած շքեղ դղեակում։
Գերմանացի մի շարք քաղաքական գործիչներ նոյնպէս ընտրել են ծովը և արևը։ Այսպէս, երկրի փոխկանցլեր Գիդո Վեստերվելեն կմեկնի Եգիպտոս։ Իսկ գերմանական գլխաւոր տիկին Անգելա Մերկելը եւրոպացի իր տղամարդ գործընկերներից աւելի սպորտային է գտնւել, և սովորականի նման մեկնել է շւէյցարական Ալպեր լեռնադահուկային սպորտով զբաղւելու։ Արձակուրդների միւս մասը տիկին Մերկելը և նրա ամուսինը աւանդաբար անցկացնում են գերմանական Ուկկերմարկի ամառանոցում։
Միւս քաղաքական գործիչները չեն պատրաստւում բնակավայրից շատ հեռանալ։ Այսպէս, Իսպանիայի վարչապետ Խոզէ Լուիս Սապատերոն Սուրբ Ծնունդը նշել է Մադրիդում ընտանիքի հետ և այնտեղ էլ պատրաստւում է անցկացնել Նոր Տարին։ Էստոնիայի նախագահ Հենդրիկ Իլվեսը և վարչապետ Անդրուս Անսիպը նոյնպէս տօներն անցկացնում են հայրենիքում։ Ըստ ուկրաինական ԶԼՄ–ների՝ երկրի նախագահ Վիկտոր Եանուկովիչը Նոր տարին և ուղղափառների Սուրբ Ծնունդը կանցկացնի Ուկրաինայում իր մեծ ընտանիքի հետ։


Tert.am

iPhone պատրաստողների ինքնասպանութեան համաճարա՞կ
11:11 • 22.05.10
Apple–ի պատւէրով iPhone և iPad սարքեր արտադրող Foxconn ընկերութեան ինքնասպանութիւն գործած աշխատակիցների թիւը հասել է 11-ի։
Եւս երկու աշխատակիցների մահւան պատճառները չեն հաղորդւում, ընթանում է հետաքննութիւն։ Այս մասին յայտնում է չինական «Սինխուա» գործակալութիւնը։
Հերթական ինքնասպանութիւնը տեղի է ունեցել մայիսի 21-ին Շենչժէն քաղաքում։ Սա այս տարի ընկերութեան ծառայողների մահւան արդէն 11-րդ դէպքն է։
Foxconn-ի աշխատակիցն ինքնասպանութիւն է գործել՝ նետւելով 4-յարկանի շէնքի տանիքից։ Ոստիկանութեան տւեալներով՝ նա ոչ մի գրութիւն չի թողել։
Բոլորն ինքնասպանութիւն են գործել բարձրայարկ շէնքերի տանիքներից նետւելով։ Foxconn-ի մամուլի ծառայութիւնից յայտնել են, որ զոհւածների ընտանիքներն ընկերութիւնից ստացել են 110 հազար եուանի (16,1 հազար դոլար) փոխհատուցում։


Tert.am

Հայերի ու ադրբեջանիցների միջև Մոսկւայում ընդհարում չի եղել
Պաշտպանութեան Նախարարութիւնը հերքում է

17:47 • 06.05.10
ՀՀ պաշտպանութեան նախարարութիւնը հերքում է այն տեղեկութիւնը, ըստ որի` նախօրէին Մոսկւայում ընդհարում է տեղի ունեցել Հայ և ադրբեջանցի զինծառայողների միջև:
«Նման բան ընդհանրապէս չի եղել, այդ տեղեկատւութիւնը չի համապատատասխանում իրականութեանը»,- Tert.am-ին ասաց ՀՀ պաշտպանութեան նախարարի մամուլի քարտուղար Սէյրան Շահսուվարեանը:
Յիշեցնենք, որ զինւորական Milaz.Info կայքը տեղեկացրել էր, թէ երէկ Մոսկւայում զանգւածային բախում է տեղի ունեցել Հայ և ադրբեջանցի զինւորականների միջև, ովքեր Ռուսաստանում են Հայրենական մեծ պատերազմի յաղթանակի 65-րդ տարեդարձի կապակցութեամբ կազմակերպւելիք շքերթին մասնակցելու նպատակով:
Ըստ տեղեկութեան` բախումը հրահրել են Հայ զինւորականները, ովքեր առջևից քայլերթ կատարող ադրբեջանցիների հասցէին նկատողութիւն են հնչեցրել:
Ըստ աղբիւրի, բախումն աւարտւել է յատուկ ջոկատայինների միջամտութեան շնորհիւ։ Հաղորդւում է, որ երկու կողմում էլ վիրաւորներ կան։
Կայքը նաև նշում է, որ շքերթի կազմակերպիչները քննարկել են հայերին և ադրբեջանցիներին շքերթի մասնակցութիւնից զրկելու հարցը:
Նշենք, որ այս տեղեկութիւնը հերքել է նաև Ադրբեջանի պաշտպանութեան նախարարութիւնը։
Tert.am

Tuesday, April 27, 2010

Սիրելի Այցելուներ

ՍԻՐԵԼԻ ԱՅՑԵԼՈՒՆԵՐ


Ինչպէս արդէն իսկ տեղեակ էք, Կիրակի Ապրիլի 25–ի վաղ առաւօտից, խանգարման ենթարկւեց իմ Բլօգերի իսկական էջը, որի միջոցով կապ էի հաստատում Ձեր հետ։

Թէեւ տեղեակ չեմ թէ՝ այս խոչընդոտի վերացումը ժամանակաւոր է թէ ոչ, սակայն պիտի փորձեմ հնարաւորին չափ երկկողմանի կապ պահել Ձեր բոլորի ու այն այցելուների հետ, որոնք վերջին օրերի ընթացքում իրենց մտահոգութինն էին յայտնել էջի չթարմանալու համար։

Յոյսով եմ նոյն թափով կը շարունակւեն տեղեկատւութեան գործընթացը։
Երախտապարտ եւ շնորհակալ եմ, բոլոր նրանց, որոնք իրենց ցուցաբերած հետաքրքրութեամբ փորձեցին ինչ որ կերպ օգտակար հանդիսանալ ինձ։
ՎԱՐԴԱՆ

Հոլիվուդի ռեստարաններից մէկում 4 հոգու սպանութեան մէջ կասկածւում է 28-ամեայ Ներսէս Գալստեանը

13:13 / 12.04.2010
Լոս Անջելեսի Հոլիվուդի «Հօթ սփօթ» ռեստորանում ապրիլի 3-ին զինւած յարձակման եւ 4 հայերի սպանութեան մէջ կասկածւում է ծագումով հայաստանցի 28-ամեայ Ներսէս Գալստեանը:
Այդ մասին մի քանի օր առաջ տեղի ունեցած ասուլիսում յայտնել է Լոս Անջելեսի ոստիկանապետ Չարլի Բեքը: Նրա խօսքով, Ներսէս Գալստեանը դեռ ձերբակալւած չէ, նրա նկատմամբ հետախուզում է յայտարարւել Նորթ Հոլիվուդում եւ Գլենդէյլում:
Ըստ ոստիկանութեան վարկածի` այս տարւայ ապրիլի 3-ին Ն. Գալստեանն այդ ռեստորանում մասնակցել է անցած տարի աւտովթարից զոհւած մի ծանօթի ծննդեան օրւան նւիրւած հաւաքոյթին, որի ընթացքում վիճաբանութեան մէջ է մտել միջոցառման այլ մասնակիցների հետ, եւ ի վերջոյ վրդոււելով` կրակոցներ է արձակել եւ սպանել 4 մարդու, եւս 2-ին վիրաւորել է: Արդիւնքում սպանւել են 25-ամեայ Հայկ Եգնանեանը, 26-ամեայ Սարգիս Քարաջեանը, 28-ամեայ Յարութ Բաբուրեանը եւ 31-ամեայ Վարդան Թոփալեանը:
Ոստիկանները նշել են, որ իրենց ձեռքին կայ ապացոյց, որը հաստատում է տեղի ունեցածի կապը Գալստեանի հետ, սակայն աւելին չեն ասել: Դաշնային դատաւորը Գալստեանին մեղադրանք է առաջադրել նաեւ առանց արտոնագրի հրազէնի հետ կապւած գործարքներով զբաղւելու եւ ջնջւած համարով զէնք պահելու մէջ: Հաղորդում է «Ազատութիւն» ռադիոկայանը:
Լուրեր Հայաստանից

Ռուս ոստիկանը կրակել է Հայ վարորդի վրայ.
Ուղևորները շօկի մէջ են
16:24 • 09.04.10
Սանկտ Պետերբուրգում՝ Մարիինսկի թատրոնի մօտ, ոստիկանը կրակ է բացել երթուղային աւտոբուսի ուղղութեամբ, ինչի հետևանքով տուժել է ազգութեամբ Հայ վարորդը։ Նա ստացել է հետոյքի վնասւածք։
Ուղևորները լուրջ շօկ են ապրել, նրանք մտադիր են դիմել դատախազութիւն՝ բողոքելով ոստիկանի դէմ։ Մինչդեռ վերջինը պնդում է, որ վարորդն ինքն է նախայարձակ եղել։ Այս մասին հաղորդում է gazeta.ru-ն։
Միջադէպը տեղի է ունեցել երէկ, տեղի ժամանակով ժամը 18-ի սահմաններում։ Golden Dragon ընկերութեան № 350 աւտոբուսի վարորդը կանգնել է Խառլամովի կամրջի մօտ՝ ճանապարհի երկրորդ գծում, և իջեցրել ուղևորներից մէկին։ Ճանապարհային կանոնների խախտումը նկատել է աւտոբուսի հետևից ընթացող Chevrolet մակնիշի մեքենայի ոստիկան վարորդը։ Ըստ ուղևորների՝ նա դուրս է եկել մեքենայից, սկսել է անվայելուչ խօսքեր և հայհոյանքներ տեղալ վարորդի հասցէին, վերցրել է ատրճանակն ու կրակել նրա վրայ։
Այնուհետև վիճաբանութիւնը շարունակւել է Մարիինսկի թատրոնի մօտ, որտեղ, ըստ ականատես ուղևորների, ոստիկանը 12 անգամ կրակել է աւտոբուսի վրայ (ենթադրւում է՝ ռետինե գնդակներով)։
Այնուհետև քաղաքացիական հագուստով ոստիկանը քարշ տալով աւտոբուսից դուրս է բերել ազգութեամբ հայ վարորդին, հարւածել նրան և յետոյ կրակել նրա վրայ։ Դէպքի վայր են ժամանել ոստիկաններ, ովքեր ողջունել են իրենց գործընկերոջը՝ ոստիկանին, զրուցել, ծիծաղել, հաւաքել պարկուճները, ոստիկանական բաժանմունք տարել վարորդին և ուղևորներին, ովքեր փորձել են պաշտպանել վարորդին։
Սակայն ներքին գործերի պետական վարչութեան հետաքննութեան վարկածը խիստ տարբերւում է ականատես ուղևորների ցուցմունքներից։ Ոստիկանութիւնում պնդում են, թէ վարորդն է խախտել ճանապարհային երթևեկութեան կանոնները, վիճել ոստիկանի հետ, վիրաւորել և նոյնիսկ ծեծել նրան։
Ազգութեամբ Հայ վարորդ Արթուր Բ.-ի դէմ կարող է յարուցւել քրէական գործ՝ իշխանութեան ներկայացուցչի նկատմամբ բռնութիւն գործադրելու համար։ Ինչպէս մեկնաբանել է ներքին գործերի պետական վարչութեան աշխատակիցներից մէկը, «բոլորն էլ գիտեն, թէ ինչպէս են մեքենայ վարում մեր քաղաքում ծագումով կովկասցի վարորդները։ Մեր փողոցներում հարկաւոր է հետևել կանոններին և հանգիստ մնալ, երբ նկատողութիւն ես ստանում։ Սա Երևանը չէ, սա Ռուսաստանի մշակութային մայրաքաղաքն է...»։
Աւտոբուսի ուղևորները մտադիր են դիմել դատախազութիւն՝ ոստիկանին պատժելու պահանջով։ Ըստ նրանց՝ մօտակայ շէնքի բնակիչներից մէկը նկարահանել է վիճաբանութիւնը սկզբից մինչև վերջ, և նրանք կարող են ներկայացնել այդ ապացոյցը։

Tert.am


Դոկու Ումարովը պատասխանատւութիւն է ստանձնել մետրոյի ահաբեկչութիւնների համար


10:32 • 01.04.10
Կովկասցի անջատականների առաջնորդ Դոկու Ումարովը տարածել է տեսագրութիւն, որում պատասխանատւութիւն է ստանձնել Մոսկւայի մետրոյի ահաբեկչութիւնների համար։ Նա, մասնաւորապէս, նշել է, որ յարձակումներն իրականացւել են իր հրահանգով։ Ումարովը նաև վստահեցրել է, որ ահաբեկչական գործողութիւնները Ռուսաստանի տարածքում կը շարունակւեն։ Այդ մասին հաղորդում է Reuters-ը։
Ումարովի խօսքով՝ մետրոյի ահաբեկչական գործողութեամբ իրենք վրէժխնդիր են եղել Ռուսաստանի դաշնային ուժերից 2010թ. փետրւարի 11-ին Ինգուշէթիայի Արշտի և Դատիխ բնակավայրերում իրականացրած գործողութեան համար, ինչի հետևանքով սպանւել էր 18 գրոհային և չորս խաղաղ բնակիչ։ Նշենք, որ ըստ դաշնային ուժերի, գրոհայինները խաղաղ բնակիչներին օգտագործել էին որպէս «կենդանի վահան»։
Դոկու Ումարովի ուղերձը տեսագրւել է մարտի 29-ին՝ Մոսկւայի ահաբեկչութիւններից յետոյ։
Նշենք, որ Դոկու Ումարովը «Իմարատա Կովկաս» խմբաւորման պարագլուխն է՝ չեչէն անջատականների առաջնորդը։ Ումարովը ստանձնել է նաև «Նևսկի Էքսպրեսի» 2007թ. և 2009թ. պայթիւնների պատասխանատւութիւնը։

Tert.am

Պայթիւն Մոսկւայի մետրոյում
Պայթիւնի հետևանքով զոհւել է 26 մարդ



09:47 • 29.03.10
Մոսկւայի ժամանակով առաւօտեան 7։56 րոպէ պայթիւն է տեղի ունեցել Մոսկւայի «Լուբեանկա» մետրոյի կայարանում։ Ըստ նախնական տւեալների՝ կան զոհեր և տուժածներ։ Այդ մասին հաղորդում են ռուսական լրատւամիջոցները՝ յղում տալով Մոսկւայի իրաւապահ մարմիններին։
Նախնական տւեալով՝ պայթիւնը տեղի է ունեցել գնացքի երրորդ վագոնում։ Դէպքի վայր են մեկնել հրշէջ և փրկարար ծառայութիւններ, շտապ օգնութեան աւելի քան տասը մեքենայ։ Ըստ արտակարգ իրավիճակների նախարարութեան նախնական տւեալների՝ պայթիւնի հետևանքով զոհւել է 26 մարդ։


Tert.am

Գերմանիայում ձերբակալւել է PKK-ի Իրանի թեւի ղեկավարը
18:17 / 08.03.2010
Գերմանական ոստիկանութիւնը Քիւլնի իր բնակարանում ձերբակալւել է PKK-ի (Քրդական բանւորական կուսակցութիւն) իրանեան թեւը համարւող եւ Իրանում գործունեութիւն ծաւալող PJAK-ի ղեկավար Հաջը Ահմադին:
Թուրքական Haberler-ի փոխանցմամբ` PJAK-ի ղեկավար Ահմադին Բելգիայում ոստիկանութեան կողմից կազմակերպւած գործուղութիւնների հետեւանքով վերադարձել էր Քիւոլն: Գերմանական ոստիկանութիւնը յայտնում է, որ գործողութիւնը իրականացւել է թուրքական յատուկ ծառայութիւնների տրամադրած տեղեկութիւնների հիման վրայ:
NEWS.am-ը աւելի վաղ տեղեկացրել էր, որ Բելգիայում PKK-ի դէմ 300 ոստիկանների մասնակցութեամբ գործողութիւնների ընթացքում ձերբակալւել են 22 հոգի եւ բռնագրաււել մի շարք փաստաթղթեր:
Ձերբակալւածների մէջ են KONGRA-GEL-ի նախագահ Զոբէյր Այդարը եւ փոխնախագահ Ռեմզի Քարթալը, ով Թուրքիայի խորհրդարան էր մտել 1991-ին, որպէս DEP-ի պատգամաւոր, այնուհետ 1994-ին ձերբակալութիւնից խուսափելու համար հեռացել էր Թուրքիայից։ Զոբէյր Այդարը նոյնպէս նախկին DEP-ի (Դեմոկրատական կուսակցութիւն, որը փակւել է Թուրքիայի ՍԴ-ի կողմից 1994-ին, խմբ.) պատգամաւոր է եղել եւ 2004-ից հետախուզման մէջ է։
Բելգիայում տեղի ունեցած իրադարձութիւնների պարզաբանման համար Թուրքիայի քրդական «Խաղաղութիւն եւ ժողովրդավարութիւն» կուսակցութեան ղեկավար Սելահաթին Դեմիրթաշը Թուրքիայում Բելգիայի դեսպանից հանդիպում է պահանջել:
Բելգիայում գործող քրդական ROJ TV-ի աշխատող Ամեդ Դիջլեն կազմակերպած մամուլի ասուլիսի ժամանակ յայտարարել է, որ ոստիկանութեան կողմից ROJ TV-ի գրոհին մասնակցել են Թուրքիայից ժամանած ոստիկաններ: Դիջլեն նշել է, որ ոստիկանները խօսում էին ստամբուլեան բարբառով: Դիջլեի ուշադրութիւնը գրաւել է նաեւ այն հանգամանքը, որ ոստիկանների ձեռնաշղթաները եղել են նոյնը, ինչ օգտագործում են Թուրքիայում:

Լուրեր Հայաստանից

ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՎԱՐՉԱԿԱՆ ԿԱԴՐԵՐԻ ՌԵԶԵՐՒՈՒՄ ԿԱՆ ՆԱԵՒ ՀԱՅԵՐ


Ռուսաստանում հրապարակւել է վարչական կադրերի ռեզերւում ընդգրկւած 500 մարդկանց ցուցակը, որոնք գտնւում են ՌԴ նախագահի հովանու ներքոյ:

Ինչպէս հաղորդում է Ռուսաստանի հայերի «Երկրամաս» թերթը, ցուցակի առաջին հարիւր անունների թւում է նաեւ «Ինտուրիստ» Համառուսաստանեան բաժնէտիրական ընկերութեան նախագահ Ալեքսանդր Յարութիւնովը:
Ռեզերւում, բայց ոչ առաջին հարիւրակում են, «ՏՎ-Նովոստի» գլխաւոր խմբագիր Մարգարիտա Սիմոնեանը եւ «Հանրային նախագծման ինստիտուտ» ընկերութեան նախագահի տեղակալ Վալերի Եղիազարեանը:


«ՊԱՆԱՐՄԵՆԵԱՆ»

Խնդրի լուծման եւրոպական տարբերա՞կ, թէ՞ զուտ լրագրողական աշխատանք
Նոյեմբերի հեռուստաալիքի եթերում «Winds of change in Nagorno Karabakh» անւանմամբ ֆիլմ էր ցուցադրւում։ Առաջին անգամ այդ ֆիլմի մասին ասուլիսներից մէկում բարձրաձայնեց ՀՀԿ խմբակցութեան մամուլի խօսնակ Էդւարդ Շարմազանովը։ 28-ից հանրայայտ «Euronews»
ՀՀԿ 12-րդ «ճակատագրական» համագումարում Սերժ Սարգսեանի ելոյթին անդրադառնալով՝ Է.Շարմազանովը նշեց, որ նախագահը ևս մէկ անգամ վերահաստատեց, որ ԼՂՀ հիմնահարցում ամէնակարևորը ԼՂՀ կարգավիճակի հարցն է, և դրանց վերաբերեալ արդէն իսկ դրական ազդակներ կան։ Ըստ նրա՝ դրական ազդակը հէնց «Euronews» ալիքով ցուցադրւող ֆիլմն էր։ Շարմազանովը մասնաւորապէս նշեց. «Պատահական չէ, որ «Euronews» ալիքով ԼՂՀ հակամարտութեան վերաբերեալ նիւթ է ցուցադրւել, որտեղ Բակօ Սահակեանը ներկայացւած էր որպէս ԼՂՀ նախագահ։
Փաստ է, որ համաշխարհային մեդիան ընդունում և գրում է, որ Բակօ Սահակեանը Լեռնային Ղարաբաղի նախագահն է»։ Ֆիլմին անդրադարձ էր եղել նաև հայրենի հեռուստաալիքներից գրեթէ բոլորի կողմից, որոնք մասնաւորապէս նշում էին, որ ֆիլմում Լեռնային Ղարաբաղը համարւել է բնիկ հայկական տարածք, իսկ Բակօ Սահակեանը՝ ԼՂ նախագահ։
Վերոնշեալ «դրական ցուցանիշներն» իրօք կարող էին դրական լինել, եթէ դրանց հետ մէկտեղ չնշւէր, օրինակ, որ «Լեռնային Ղարաբաղի տարածքը կազմում է 4420 ք/կմ» (այնինչ այսօր ԼՂՀ տարածքը կազմում է 11470 ք/կմ-Ա. Բ.), որ «միջազգային իրաւունքի տեսանկիւնից Լեռնային Ղարաբաղը պատկանում է Ադրբեջանին», և որտեղ հայ-թուրքական յարաբերութիւնների կարգաւորման գործընթացն ուղղակիօրէն կապւում է ԼՂՀ բարեկեցութեան և բարգաւաճման, հետևաբար նաև ղարաբաղեան հիմնախնդրի հետ։
Այն փաստը, որ լուսագրերում Բակօ Սահակեանը պէտք է ներկայացւեր որպէս ԼՂՀ նախագահ, մեզ համար այնքան բնական պէտք է լիներ, որ դա որպէս դրական փաստ արձանագրելու կարիք չպէտք է ունենայինք։ Այո՛, միգուցէ երկար ժամանակ է, որ այդ փաստը չի նշւել, սակայն դա պէտք է դիտարկւի որպես հերթական թիւրիմացութեան և բացասական գործօնի վերացում և ոչ թէ հանրային հեռուստաալիքներով ազդարարւի որպէս «դրական առաջընթաց»։
Ֆիլմի վերաբերեալ, ի դէպ, մեծ աղմուկ է բարձրացել նաև ադրբեջանական ԶԼՄ-ներում, որոնք ֆիլմում դրական կողմեր ընդհանրապէս չէին նկատել։ Ադրբեջանական կայքերից մէկը (
http://www.anspress.com/index.php?a=2&lng=ru&nid=14406) գրում է, որ «տեսաերիզում մի քանի անգամ նշւում է «ԼՂՀ» անկախութեան մասին, իսկ անջատողական ռեժիմի պարագլուխ Բակօ Սահակեանը ներկայացւում է որպէս Լեռնային Ղարաբաղի նախագահ, և որ իրենց գործընկեր լրագրողները միակողմանի տեղեկութիւն են հաղորդել՝ այդպիսով մոռանալով թղթակցի հիմնական պարտականութիւնը՝ օբյէկտիութիւնը»։
Օրերս ֆիլմի վերաբերեալ յայտարարութիւն է տարածել Ադրբեջանի երիտասարդական կազմակերպութիւնների միութիւնը, որտեղ վրդովմունք են յայտնել «լրագրողութեան չափանիշների մէջ չտեղաւորւող» նիւթի վերաբերեալ։ Բացի այդ, ադրբեջանական մի շարք կայքեր կոչ են արել ադրբեջանցիներին բողոքի նամակներ յղել հեռուստաալիքի խմբագրութեանը։
Ֆիլմի վերաբերեալ հեռուստաալիքի ղեկավարութեանը նամակ են յղել նաև «Ենի Ադրբեջան» իշխող կուսակցութիւնը և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարութեան մամուլի ծառայութիւնը։ Թէ ինչո՞ւ է նկարահանւել և ցուցադրւել«Euronews» հեռուստաալիքի ֆիլմը, և ի՞նչ է այն նշանակում, դժւար է ասել։ Վարկածները բազմազան են։ Հավանաբար այն ղարաբաղեան հակամարտութեան կարգաւորման եւրոպական «չեզոք» տարբերակի ցուցադրումն էր ողջ աշխարհին և յատկապէս հակամարտող կողմերին՝ հասկացնելու, որ խաղը պէտք է աւարտւի 0։0, այսինքն՝ ոչ ոքի։
Հ.Գ. «Winds of change in Nagorno Karabakh» ֆիլմը հասանելի է հետեւեալ հասցէով՝
http://www.euronews.net/2009/11/28/winds-of-change-in-nagorno-karabakh/։

Արփի Բեգլարեան

Ռուսաստանում Հայաստանի դեսպանատունը պարզում է, թէ «Նեւսկի» ճեպընթացի վթարից տուժածների շարքում եղե՞լ են արդեօք մեր երկրի քաղաքացիներ


13:45 / 28.11.2009
Ռուսաստանում Հայաստանի դեսպանատունը ակտիւ աշխատանքներ է տանում պարզելու համար, թէ «Նեւսկի» ճեպընթացի վթարի արդիւնքում տուժածների կամ զոհւածների թւում կա՞ն արդեօք Հայաստանի քաղաքացիներ։
Այս մասին NEWS.am-ի թղթակցին յայտնել է ՌԴ-ում Հայաստանի դեսպանատան մամուլի քարտուղար Գէորգ Մինասեանը։ «Շուտով աւելի ճշգրիտ տեղեկութիւններ կստացւեն, իսկ ներկայումս ճշտւում են զոհւածների եւ հոսպիտալացւածների (հիւանդանոց փոխադրւածների) ցուցակները»,- նշել է Մինասեանը։
Գնացքի ուղեւորների ցուցակի համաձայն՝ 682 մարդկանց թւում կան հայկական ազգանուններով քաղաքացիներ՝ Դերձակեան, Բաբաեան, Միասնիկով, Թոմասով, ինչպէս նաեւ վրացիներ՝ Գոգնաձէ, Բոչորաշվիլի, Խուբուտիա։ Տուժե՞լ են արդեօք նրանք վթարի արդիւնքում, դեռեւս յայտնի չէ։
Մոսկւայից Սանտ Պետերբուրգ մեկնող գնացքում եղել են այլ արտասահմանցիներ եւս, մասնաւորապէս՝ Սբալզարինի ազգանունով մի իտալացի եւ մի հնդիկ՝ Ռաջէշ ազգանունով։
Յիշեցնենք, որ նոյեմբերի 27-ի երեկոյեան գծերից դուրս են եկել Մոսկւայից Սանտ Պետերբուրգ մեկնող №166 գնացքի վերջին չորս վագոնները։ Պատահարը տեղի է ունեցել «Ալեշինկա-Ուգլովկա» հատւածում։ Գնացքի վթարի արդիւնքում զոհւել է 30, տարբեր աստիճանի վնասւածքներ ստացել շուրջ 90 մարդ։ 18 մարդու ճակատագիր դեռեւս անյայտ է մնում։

Կործանւած «Նեվսկի» Ճեպընթացի Մէջ Հայեր Եւ Վրացիներ Են Եղել
«Նեվսկի» Ճեպընթացի Վթարի Զոհերի
Թիւը Հասաւ 30-ի

12:36 / 28.11.2009
«Նեվսկի» ճեպընթացի վթարի զոհերի թիւը հասաւ 30-ի: Այդ մասին «Ինտերֆաքս» գործակալութեանը յայտնել է Ռուսաստանի Դախնութեան գլխաւոր դատախազութեան պաշտօնական ներկայացուցիչ Մարինա Գրիդնեւան:
«Վերջին տւեալներով, ուղեւորատար գնացքի կործանման հետեւանքով զոհւել է 30 մարդ, եւս 60-ը հոսպիտալացւել են (հիւանդանոց են փոխադրւել) մարմնական տարբեր վնասւածքներով»,- նշել է Գրիդնեւան: Ողբերգութեան հետեւանքով տուժածների թիւը ճշտւում է:
ԱԻՆ-ը հաստատում է միայն 25 զոհւածների մասին տեղեկատւութիւնը, սակայն վթարւած վագոնների տակ կարող են գտնւել մարդիկ, նշել է ԱԻՆ ղեկավար Սերգէյ Շոյգուն Մոսկւայում օպրեատիւ խորհրդակցութեան ժամանակ: Գծերից դուրս եկած Մոսկւա-Սանտ Պետերբուրգ գնացքի վագոններում կարող էին գտնւել օտարերկրեայ պետութիւնների քաղաքացիներ:

«Նեվսկի» Ճեպընթացի Վթարի Զոհերի Թիւը Հասաւ 30-ի

12:56 / 28.11.2009
Ինչպէս արդէն հաղորդւում է, գծերից դուրս եկած Մոսկւա-Սանտ-Պետերբուրգ գնացքի վագոններում կարող են լինել այլ պետութիւնների քաղաքացիներ:
Համաձայն ուղեւորների ցուցակների, ընդամէնը գնացքում եղել է 682 մարդ, այդ թւում հայկական ազգանուններով քաղաքացիներ՝ Դերձակեան, Բաբաեան, Միասնիկով, նաեւ վրացական՝ Գոգնաձէ, Բոչորաշվիլի:
Տուժե՞լ են այդ մարդիկ գնացքի կործանման ժամանակ, թէ՞ ոչ, ճշտւում է։ Ճշտւում է նաեւ նրանց քաղաքացիութիւնը: Գնացքում եղել են նաեւ այլ օտարերկրացիներ՝ մասնաւորապէս իտալացի Սբալցարինին եւ հնդիկ Ռաջէշը:


Լուրեր Հայաստանից
Լուսանկարը՝ Reuters-ի

Monday, September 14, 2009

ՇԻՄՈՆ ՊԵՐԷԶԸ ԿՈՐՑՐԵԼ Է ԳԻՏԱԿՑՈՒԹԻՒՆԸ ԵՒ ԸՆԿԵԼ

Իսրայէլի նախագահ Շիմոն Պերէզը Թել-Աւիւում Իսհաղ Ռաբինի անւան կենտրոնում ելոյթի ժամանակ կորցրել է գիտակցութիւնը և ընկել:
Դրանից յետոյ նրան տեղափոխել են հիւանդանոց, նախօրէին նման տեղեկութիւն է տարածել իսրայէլական մամուլը: Մի քանի վայրկեան անց Պերէզը ուշքի է եկել:
Նրան օգնել են անցնել Դալի Իցիկի աշխատասենեակ, որտեղ նրա անձնական բժիշկը առաջին բուժօգնութիւնն է ցուցաբերել:
Ութսուն վեցամեյա նախագահն սկզբում հրաժարւել է հիւանդանոց տեղափոխւել, սակայն նրա օգնականները համոզել են, և նա տեղափոխւել է Շեբա կոչւող հիւանդանոց: Ողջ գիշերւայ ընթացքում Պերէզը բժշկական ստուգում է անցել:
Ըստ ստուգման արդիւնքների, նրա առողջական վիճակը բաւարար է եղել: Նախագահի անձնական բժիշկ Էֆրատ Դուվդեվանիի խօսքերով, այս դէպքում խօսքն սրտի կամ ուղեղի կաթւածի մասին չի կարող լինել, որովհետև նախագահն իրեն այժմ լաւ է զգում: Այսօր արդէն նախագահը կանցնի իր աշխատանքին:

ԲԵՆ ԼԱԴԵՆԸ ՈՒՂԵՐՁՈՎ ԴԻՄԵԼ Է ԱՄԵՐԻԿԱՑԻՆԵՐԻՆ


Միջազգային ահաբեկչական Ալ-Ղաիդա խմբաւորման առաջնորդ Ուսամա Բեն Լադենը կրկին յիշեցրել է իր գոյութեան մասին և ուղերձ յղել ամերիկացի ժողովրդին:

Այս մասին տեղեկացրել է Ֆրանս Պրես գործակալութիւնը` վկայակոչելով Ինտել Սենթեր (Intel Center) ամերիկեան կազմակերպութեանը, որն զբաղւում է ահաբեկիչներին հետապնդումով:
Նշւած կազմակերպութեան տւեալներով, Բեն Լադենի ուղերձի տեսանիւթը ցուցադրւել է Աշ-Շաբաբ կայքում` 2001-ի սեպտեմբերի 11-ի ողբերգութեան տարելիցից երկու օր անց:
Նշւում է, նաև որ Աշ-Շաբաբ հեռուստաընկերութիւնը համագործակցում է Ալ-Ղաիդա-ի հետ: Իսկ թէ ինչ է ասել համար մէկ ահաբեկիչն ուղերձում, չի հաղորդւում։

هنوز علت نهائی سقوط هواپیمای توپولوف اعلام نشده
(ԴԻՏԵԼ ՊԱՐՍԿԵՐԷՆ ԲԱԺՆՈՒՄ)

Friday, September 4, 2009


دبير شوراي عالي امنيت ملي خبرداد:

بسته پيشنهادي ايران بزودي ارائه مي‌شود

تلاش ايران حل مسائل موجود ميان عراق و سوريه


سرويس: سياسي خارجي 1388/06/13 09-04-2009 08:48:14 8806-00244: كد خبر خبرگزاري دانشجويان ايران - تهران سرويس: سياسي خارجي
دبير شوراي عالي امنيت ملي كشورمان از بكارگيري تمام تلاش كشورمان براي حل مسائل موجود ميان عراق و سوريه خبر داد.
‌سعيد جليلي، دبير شوراي عالي امنيت ملي كشورمان، در حاشيه مراسم ترحيم سيدعبدالعزيز حكيم در پاسخ به سوال خبرنگار ايسنا،‌ درباره اينكه جمهوري اسلامي ايران چگونه مي‌خواهد نقش خود در ميانجيگري ميان سوريه و عراق را ايفا كند گفت:«‌ هم سوريه و هم عراق از دوستان ما هستند و ما تمام تلاشمان را درجهت تداوم دوستي‌هاي آنها نيز خواهيم داشت.»
وي در پاسخ به سوال ديگر ايسنا، ‌در مورد زمان ارائه‌ بسته‌ پيشنهادي جديد ايران نيز اظهار داشت‌:« ‌بسته‌ پيشنهادي به زودي ارائه مي‌شود.»
جليلي در ادامه با اشاره به اينكه سيدعبدالعزيز حكيم در روند سياسي عراق و در دوره‌ عراق جديد نقش بسزايي داشته است، ابراز اميدواري كرد كه با هوشياري مردم و دولت‌مردان عراقي اين فقدان لطمه‌اي بر صاحت منافع مردم عراق وارد نكند.
وي اضافه كرد:« سيدعبدالعزيز حكيم در ثبات روابط دو ملت دوست و برادر ايران و عراق نقش موثر و ارزنده‌اي داشته و ما اميدواريم كه پس از رحلت ايشان روندي كه ايشان در مناسبات دو كشور داشته‌اند كماكان ادامه يابد و ايفا شود.»

ՄԱՀԱՑԵԼ Է ՋՈՆ ՔԵՆԵԴԻԻ ՍԵՆԱՏՈՐ ԵՂԲԱՅՐԸ


77-ամեայ սենատոր Էդւարդ Քենեդիի մահւան մասին լուրը հրապարակել է նրա ընտանիքը:
Նա այն սենատորն էր, ով ուշագնաց եղաւ Բարաք Օբամայի երդման արարողութեան ժամանակ, նա նաև ԱՄՆ նախկին նախագահ Ջոն Քենեդիի միակ կենդանի մնացած եղբայրն էր:
Սենատորի մահւան պատճառների մասին դեռևս տեղեկութիւններ չկան, սակայն նշւում է, որ 2003-ից նա տառապում է գլխուղեղի ուռուցք հիւանդութեամբ: Սակայն ախտորոշում և վիրահատութիւն իրականացւել է միայն անցեալ տարի:
Օրեր առաջ, օգոստոսի 20-ին Քենեդին խնդրել է Մասաչուսեթս նահանգի ղեկավարութեանը, որը ներկայացնում է Սենատում, իրեն տեղակալ նշանակել մահւան կամ հրաժարականի դէպքում, որպէսզի չկորցնեն նահանգի ձայնը:


روزنامه های صبح امروز تهران
پنجشنبه 29 مرداد
Թեհրանում հրատարակւող այսօրւայ ըրաթրթերը
(Դիտել Պարսկերէն բաժնում)

ԹԵՀՐԱՆՈՒՄ ՀՐԱՏԱՐԱԿՒՈՂ ԱՅՍՕՐՒԱՅ ԹԵՐԹԵՐԸ
(Դիտել Պարսկերէն բաժնում)