Showing posts with label ՄԵԴԻԱ. Show all posts
Showing posts with label ՄԵԴԻԱ. Show all posts

«Աննա 3» չի նկարահանւի.

Հանրայինն ամփոփեց անցած տարին


15:53 • 15.01.11
Հայաստանի Հանրային հեռուստա–ռադիո–ընկերութեան խորհրդի (ՀՀՌԸԽ) նախագահ Ալեքսան Յարութիւնեանն այսօր կայացած ասուլիսի ժամանակ ամփոփեց Հանրային հեռուստաընկերութեան 2010թ. աշխատանքներն ու անդրադարձաւ մի շարք հարցերի։
Հանրայինի եթերում ցուցադրւող գովազդների որակի և բովանդակութեան մասին դժգոհութիւններին անդրադառնալիս Ալեքսան Յարութիւնեանն ասաց, որ Հանրային հեռուստատեսութիւնը գովազդ չի պատրաստում և անգամ չի տեղադրում ու այդ ամէնի իրաւունքը վաճառւած է մասնաւոր ընկերութեան։ Այդուհանդերձ, Յարութիւնեանի խօսքով, «իր եթերում հեռարձակւող գովազդի բովանդակութեան համար, իհարկէ, Հանրայինը պատասխանատւութիւն կրում է»։ ՀՀՌԸԽ նախագահը համոզւած է, որ ՀՌԱՀ–ի կամ Էկոնոմիկայի նախարարութեան կազմում պէտք է ստեղծւի որևէ մարմին, որը յատուկ կզբաղւի գովազդի լեզւի, բովանդակութեան և չափորոշիչների ուսումնասիրութեամբ, ինչի հնարաւորութիւնը չունեն հեռուստաընկերութիւնները։
Հեռուստասերիալների առնչութեամբ եղած դժգոհութիւնների մասին խօսելիս Ալեքսան Յարութիւնեանը նախ նշեց, որ «Հրեշտակների դպրոցը» սերիալն արդէն ցուցադրւում է, իսկ «Աննա 3»–ի նկարահանում չի սպասւում։ Նշւած սերիալների շուրջ առկայ դժգոհութիւնների մասին Յարութիւնեանն ասաց. «Եթէ դրանք երկուսն էլ ապահովում են 60–70 տոկոս հեռուստալսարան, նշանակում է՝ իմ խնդիրն այն է, որ չթողնեմ այնտեղ հակադաստիարակչական և չափորոշիչները խախտող բաներ լինեն, իսկ մնացածը, կարծում են, հեռուստադիտողի իրաւունքն է՝ դիտել այն, ինչն ինքը ցանկանում է»։
Վերոյիշեալ սերիալներում, ըստ նրա, չափորոշիչները չեն խախտւում և բնական է, որ կարող են ցուցադրւել համբոյրի կամ ծեծի տեսարաններ։ «Չի կարող ֆիլմում ամբողջ օրը միասին վալս պարեն և նայեն երկնքին, ֆիլմը կեանքի մասին է, ինչ–որ գործողութիւններ են կատարւում»,– ասաց խորհրդի նախագահը՝ յաւելելով, որ տւեալ սերիալներում որևէ չափորոշիչի խախտում չկայ, և դրանք կարող էին հեռարձակւել ցանկացած երկրի հեռուստաընկերութեամբ։
Ալեքսան Յարութիւնեանը չկիսեց խորհրդարանական ընդդիմութեանը Հանրայինի եթերում քիչ ժամանակ յատկացնելու վերաբերեալ դժգոհութիւնները՝ նշելով, որ և «Հայլուր»–ով, և Հանրայինի միւս ծրագրերով թէ իշխանութեանը, թէ ընդդիմութեանը հաւասար ժամանակ է յատկացւում։ Դեռ աւելին, Ալեքսան Յարութիւնեանի խօսքով՝ թէ իրենց, թէ միջազգային կազմակերպութիւնների կատարած մոնիտորինգի արդիւնքները խօսում են բաւականին հաւասարակշիռ լինելու մասին։
Ինչ վերաբերում է առաջիկայ անելիքներին, Հանրային հեռուստառադիոընկերութեան խորհրդի նախագահը նշեց, որ իրենք այս տարի նախատեսում են մի շարք նորութիւններ՝ թէ լրատւական բլոկում, թէ քաղաքական հաղորդումներում։ «Մարտի սկզբից կտեսնեք բաւական փոփոխւած «Հայլուր»՝ նաև արտաքին տեսքով»,– ասաց նա։
Եռաչափ ձևաչափով հեռարձակում իրականացնելու հարցին անդրադառնալով՝ Ալեքսան Յարութիւնեանը նշեց, որ մասնաւոր հեռուստաընկերութիւնները ճիշտ են անում, որ փորձարկում են նման համակարգը ներդնելու հարցը, սակայն Հանրայինը եռաչափ ցուցադրութիւն կարող է իրականացնել միայն այն դէպքում, երբ նման փորձեր անեն ռուսական կամ եւրոպական խոշոր, պետական հեռուստաալիքները։
Ալեքսան Յարութիւնեանը նաև տեղեկացրեց, որ «Եւրատեսիլ» մրցոյթի համար երգերի ներկայացման ժամկէտը, որը լրանում է այսօր, իրենք ևս տասն օրով կերկարացնեն։ Չնայած արդէն 20-30–ից աւելի երգեր են ներկայացւել, որոնց մէջ կան նաև մէկ–երկու հետաքրքիր երգեր, սակայն Յարութիւնեանի խօսքով՝ «մի շարք շատ յայտնի կոմպոզիտորներ չեն ներկայացրել իրենց երգերը»։


Tert.am

Ալեքսան Յարութիւնեան.–
Շատ արագ ձերբազատւեցինք 32 ատամներից


13:35 • 19.06.10
Հանրային հեռուստա–ռադիո–ընկերութեան խորհրդի նախագահ Ալեքսան Յարութիւնեանի խօսքով՝ Հանրային հեռուստատեսութեան եթերում այսօր շատ չէ ցածրորակ հաղորդումների և ֆիլմերի թիւը. դրանք տարեցտարի նւազում են։
Այսօր լրագրողների հետ հանդիպմանը Յարութիւնեանը նշեց, որ Հանրայինի եթերն այսօր զերծ է էժանագին հումորներից, լատինաամերիկեան սերալիների, կրիմինալից. «Առանց այդ աղբի էլ շատ արագ վերականգնւեց մեր վարկանիշը, շատ արագ ձերբազատւեցինք լատինաամերիկեան սերալիներից ու 32 ատամներից»։
Ըստ Յարութիւնեանի՝ «Աննա» հեռուտասերիալն այսօր կրկնակի մեծ լսարան ունի, քան ցանկացած կրիմինալ հեռուստասերիալ։
Նա նաև նշեց, որ այս աշնանն իրականացւելիք նախագծերը հնարաւորութիւն կտան, որպէսզի Հանրային հեռուստատեսութեանն աւելի քիչ քննադատեն։

Tert.am

Օրաթերթերը Ֆրանսիայում էլ «մոդայիկ» չեն. Վաճառքի է հանւել Le Monde-ը

09:46 • 05.06.10
Ֆրանսիական Le Monde-ի խմբագրութիւնը մտադիր է հրաժարւել թերթի բաժնէտոմսերի վերահսկիչ փաթեթից՝ պարտքերը վճարելու համար: Լրագրողները պարբերականը ղեկավարում էին շուրջ 60 տարի, պատմութեան այս էջը, ամենայն հաւանականութեամբ, արդէն շրջւած է, գրում է The Wall Street Journal-ը:
Ըստ ֆրանսիական OJD աուդիտորական բիւրոյի տւեալների՝ պարբերականի տպաքանակն անցեալ տարի կրճատւել է 4,9%-ով: Բացի այդ՝ օրաթերթերը Ֆրանսիայում այնպիսի ժողովրդականութիւն չեն վայելում, ինչպէս, ասենք, Գերմանիայում կամ Մեծ Բրիտանիայում: Ֆրանսիացիները, փոխարէնը, շաբաթաթերթեր կամ ամսագրեր են նախնտրում։
Տպաքանակից և գովազդից ստացւող եկամուտների կրճատման պայմաններում Le Monde-ը միայն անցեալ տարի €25 մլն-ի վարկ է վերցրել: Արդիւնքում 2012-2014 թթ. ընթացքում թերթը ստիպւած է լինելու €69 միլիոն-ի պարտաւորութիւններ մարել։ Վերջին մի քանի ամիսների ընթացքում աշխատանքից ազատւել է պարբերականի մօտ 130 աշխատակից։
Թերթի հրատարակիչ Էրիկ Ֆոտորինոն յայտարարել է, թէ պարբերականի վերահսկիչ փաթեթի նոր սեփականատիրոջ անունը պարզ կդառնայ Յունիսի 14-ին: Հաւանական գնորդների շարքում իսպանական Prisa մեդիախումբն է, ֆրանսիական Le Nouvel Observateur հոլդինգը և շւէյցարական Ringer ընկերութիւնը: Այս մասին հաղորդում է «Կապիտալ» օրաթերթը։

Tert.am

«Երկիր մեդիա» Հեռուստաալիքը Արդէն Արբանեակային
Եթերում



Հայաստանի Առաջին Հանրապետութեան 92–րդ Տարեդարձի Բարեսաստիկ Առիթով, Երէկ Մայիսի 28–ից Արդէն Արբանեակային Եթերում է «ԵՐԿԻՐ ՄԵԴԻԱ»։

Շնորհաւորում եմ այս բարեբաստիկ առիթների համար։

HotBird, 13.0E:
Frequency 11585 GHz
Polarity Vertical
FEC 3/4 SR
27500

Հանրայինը ձգտում է ձերբազատւել եթերային «աղբից»


19:11 • 24.05.10
Հանրային հեռուստա–ռադիո–ընկերութիւնը լուրջ փոփոխութիւնների շէմին է։ Այս մասին այսօրւայ ասուլիսին ասաց ՀՀՌԽ նախագահ Ալէքսան Յարութիւնեանը։ «Մենք պէտք է ձգտենք ամբողջ եթերն ազատել, ինչպէս ասում են, չակերտաւոր աղբից»,– նշեց նա։
Ըստ նրա՝ այդ խնդիրը լուծելու համար բաւական մեծ աշխատանք է տարւել։ «Այսօր մենք կարող ենք ասել, որ ցածրաճաշակ սերիալներ, հաղորդումներ գրեթէ բացակայում են եթերում, դրանք կամ փակւել են, կամ ցուցադրւում են ուրիշ ալիքներով»,– պարզաբանեց նա։
Յարութիւնեանը նաև տեղեկացրեց նոր նախագծերի մասին։ Այսպիսով, եթերում շուտով կը յայտնւի «Խաչագողի Յիշատակարան» ֆիլմը, աւարտին է մօտենում Շիրվանզադէի «Արտիստ»-ի հիման վրայ նկարահանւած ֆիլմը։ Բացի դրանից, այս տարի նախատեսւում է նկարահանել Խաչատուր Աբովեանի մասին ֆիլմ, մէկ այլ ֆիլմ՝ հայկական բանակի մասին:

Tert.am

Ուղիղ 8 տարի առաջ եթերից անհետացաւ «Ա1+»-ը

Ժամանակւայ նախագահ Ռոբերտ Քոչարեանը յայտարարեց, որ եթէ անգամ «Ա1+»-ը չլինէր, պէտք էր այն յօրինել


14:03 / 02.04.2010
Ուղիղ 8 տարի առաջ` 2002 թւականի Ապրիլի 2-ին հայաստանցիների հեռուստատեսային եթերից անհետացաւ միակ անկախ «Ա1+» հեռուստաընկերութիւնը:
Դրանից յետոյ, այդ ժամանակւայ նախագահ Ռոբերտ Քոչարեանը յայտարարեց, որ եթէ անգամ «Ա1+»-ը չլինէր, պէտք էր այն յօրինել: Հետագայ 8 տարիների ընթացքում «Ա1+»-ը մասնակցել է ազատ կապուղիների համար յայտարարւած գրեթէ բոլոր մրցոյթներին, սակայն երբէք Հեռուստատեսութեան եւ ռադիոյի ազգային յանձնաժողովը (ՀՌԱՀ) նրան յաղթող չի ճանաչել:
8 տարի շարունակ «Ա1+»-ն աշխատել է այլ ձեւաչափերով. սկզբում որպէս թերթ ու կայք, ապա տեղեկատւութիւն է սկսել տրամադրել նաեւ բլոգով, youtube-ով ու մոբայլ նորութիւններով:
Վերջին 2 տարում Հայաստանում դադարեցւել են ազատ կապուղիների համար անցկացւող մրցոյթները, սակայն 2010-ի յուլիսից կրկին մրցոյթներ են յայտարարւելու, որոնց «Ա1+»-ը կմասնակցի: Յիշեցնենք, որ գրեթէ ամէն տարի այս օրը տարբեր հասարակական կազմակերպութիւններ ակցիաներ են կազմակերպում, բողոքելով «Ա1+»-ի փակման դէմ, սակայն այս տարի նման ակցիաներ չեն կազմակերպւել:

Լուրեր Հայաստանից

«Տեղեկատւական պատերազմում Ադրբեջանի զէնքը ապատեղակատւութեան տարածումն է»


Մարտ 29, 2010թ. 16:00
«Այսօր ժուռնալիստիկայում կարևորագոյն հարց է արագութիւնը. որքան արագ, այնքան լաւ:
Սակայն չենք նայում իրերի խորքը, չենք վերլուծում: Այդ արագութեան հետևից ընկած` շատ յաճախ հայ լրագրողներն առանց գիտակցելու հապշտապ արտատպում են Բաքւի տարածած տեղեկատւութիւնը, ինչն, իհարկէ, մեր շահերից չի բխում: Իսկ յետոյ ադրբեջանական լրատւամիջոցները նորից տարածում են այդ նոյն տեղեկատւութիւնը, այս անգամ արդէն յղում կատարելով հայկական լրատւամիջոցներին: Սա տեղեկատւական պատերազմի շատ տարածւած մեթոդ է, որը, սակայն, մեր լրագրողները յաճախ չեն գիտակցում»,-ԵՊՀ-ի ժուռալիստիակայի ֆակուլտետի ուսանողների հետ հանդիպման ժամանակ պարզաբանեց Մոսկւայում ԼՂՀ մշտական ներկայացուցչութեան հասարակայնութեան հետ կապերի բաժնի վարիչ, քաղաքագէտ Արսէն Մելիք-Շահնազարովը:
Տեղեկատւական պատերազմներն առկայ են անկախ մեր կամքից, և մեր հակառակորդ պետութիւնը գիտակցում է դա` վարելով ուղղորդւած տեղեկատւական պատերազմ մեր դէմ:
«Ռուսական թերթերից մէկը ամէն շաբաթ մի ամբողջ սիւնակ է նւիրւում ադրբեջանական նորութիւններին. սա շատ լաւ գովազդ է: Իսկ այդ թերթը բաւականին մեծ լսարան ունի»:
Տեղեկատւական պատերազմներում,սակայն, Ադրբեջանի գլխաւոր զէնքը ապատեղակատւութիւնն է. ապատեղեկատւութիւն հայերի մասին, ադրբեջանական բանակի թւերի ու հնարաւորութիւնների մասին, ինչը, բնականաբար, ազդում է հայ մարդու հոգեբանութեան և միջազգային հանրութեան կարծիքի ձևաւորման վրայ:
Ըստ Արսէն Մելիք-Շահնազարովի, սա լուրջ բիզնես է. այստեղ մեծ գումարներ են ներդրւում: «Հայ գործարարները հասկանում են, որ շատ լաւ է, օրինակ, մանկապարտէզ բացելը, կամ որևէ դպրոցի համակարգիչներ նւիրելը, սակայն շատ դժւար է նրանց համոզել ֆինանսաւորել թերթ, ինտերնետային կայքէջ կամ գիրք հրատարակել»:
Եւ այն փաստը, որ մենք տեղեկատւական պատերազմում մինչև օրս յաջողութիւնների չենք հասնում, հէնց դրա կարևորութեան մասին գիտակցութեան պակասից էր: Մեր պետութիւնը և լրատւամիջոցները չեն վարում ուղղորդւած տեղեկատւական քաղաքականութիւն:
Բայց սրանով հանդէրձ պրն. Մելիք-Շահնազարովը նկատում է, որ յատկապէս վերջին կէս տարւայ ընթացքում բաւականին բան է փոխւել.«Իրականացւում է հայկական քարոզչութիւն` տարբեր միջոցներով. սկսել են նկարահանւել ֆիլմեր, բացւել կայք-էջեր, ակտիւանում են դեսպանատները: Ոչ մի դէպքում չի կարելի անպատասխան թողնել մեր հասցէին հնչած վիրաւորանքները, կամ չպարզաբանւած թողնել հակահայկական քարոզչութիւնը, ակնյայտ սուտը»,-նշեց ԵՊՀ-ի ժուռնալիստիկայի ֆակուլտետի հիւրը:
Ուսանողների այն հարցին, թէ ի՞նչ պէտք է անեն լրագրողները` տեղեկատւական պատերազմներում չպարտւելու համար, Մելիք-Շահնազարովը նախ և առաջ կարևորեց լրագրողի լաւ տեղեկացւած լինելը. «Լրագրողը պէտք է լաւ իմանայ այն թեման, որի մասին գրում է, պէտք է իմանայ, թէ որտեղ է խաբումպատրաստել, որպէսզի տարածաշրջանի մասին տեղեկատւութիւն փնտրելիս երևան հայկական աղբիւրները:

Թամարա Գրիգորեան
ArmAr.am

Ռուսաստանում սեպտեմբերի 1-ից կը հեռարձակւի առաջին հանրային հայկական հեռուստաընկերութիւնը` TV ARMENIA.RU-ն

13:30 / 03.02.2010
2010 թւականի սեպտեմբերի 1-ին Ռուսաստանի տարածքում սկսելու է հեռարձակւել առաջին ազգային-հանրային հայկական TV ARMENIA.RU հեռուստաընկերութիւնը:
Մինչ այդ, սակայն, մարտի 1-ին Մոսկւայում տեղի կունենայ TV ARMENIA.RU հեռուստատեսութեան հիմնադիր ժողովը, իսկ սեպտեմբերի 1-ից այն կսկսի հեռարձակել իր հաղորդումները: Հեռարձակումն իրականացւելու է արբանեակային և ինտերնետ կապով։
Հեռուստատեսութեան նպատակը, ինչպէս նշում է նախաձեռնող խումբը, Հայաստանում ու Սփիւռքում հայերի կեանքի տարբեր ոլորտների օպերատիւ լուսաբանումն է: Հեռարձակումը կատարւելու է հայերէն ու ռուսերէն լեզուներով:
Նշենք, որ TV ARMENIA.RU-ի կանոնադրական կապիտալը մօտ 6 միլիոն դոլար է: Թողարկւելու է 18 հազար բաժնէտոմս, իւրաքանչիւրը 1,8 միլիոն ռուբլի արժողութեան: Բաժնէտոմսերի առաւելագոյն քանակը մէկ հոգու համար` 10 տոկոս է:


Լուրեր Հայաստանից

Monday, February 1, 2010

Apple-ի նոր հրաշքը` iPad

Apple-ի նոր հրաշքը` iPad


Արմէն Քոլոյեան

Apple ընկերութեան նախագահ Սթիվ Ջոբսին անւանում են նոր արտադրանքի շնորհանդէսի անզուգական վարպետ։
Ամէն անգամ, երբ Apple-ը սարքաւորում է թողարկում, դահլիճ են հրաւիրում մեծահարուստների, շօու-բիզնեսի աստղերի, տեղեկատւական տեխնոլոգիաների առաջատարների եւ լրագրողների մի մեծ խումբ։ Ըստ ականատեսների, այդ մարդիկ համակւած են անհամբերութեամբ. չէ՞ որ սարքաւորման մասին ինֆորմացիան Apple-ը պետական գաղտնիքի նման է պահում։ Յունւարի 27-ին Apple-ի հերթական «պրէմիերան» էր։
«Մի հետաքրքիր բան ունենք ձեզ ցոյց տալու։ Մօտս կայ մի օրինակ, ահա այն` դա անւանել ենք iPad», - ներկաներին դիմել է Սթիվ Ջոբսը։
2001 թւականից ի վեր Apple-ը վաճառել է iPod տեսակի աւելի քան 250 միլիոն սարք։
Ինչպէս մեկնաբաններն են նշում, հոռետեսները տարիներ շարունակ ասել են` էլ ի՞նչ է հնարաւոր ստեղծել, եթէ կան փոքրիկ համակարգիչներ, նօութբուք, նէթբուք, եթէ կայ փոքրիկ «հնարամիտ» հեռախօս` սմարթֆոն։
Ահա եւ Սթիվ Ջոբսի պատասխանը` iPad` սարք, որն ունի ե'ւ սմարթֆոնի, ե'ւ նէթբուքի ֆունկցիաներ։
Բարակ, թեթեւ, փոքրիկ գրքի չափով, հզօր մարտկոցով սարքն ունի 16-ից 64 գիգաբայթ յիշողութիւն։
Նորամուծութիւններից մէկը, ըստ մասնագէտների, յիրաւի ֆանտաստիկ է` iPad-ը կարող է միանալ գրադարաններին եւ գրքեր ներբեռնել, նոյնը եւ մամուլին է վերաբերում։ Այդ սարքով կարելի է զանգահարել, նայել ֆիլմեր, բացել քարտէզներ, կողմնացոյցով ու նաւիգացիայով գտնել աշխարհի ցանկացած կէտ, լսել երաժշտութիւն, խաղալ խաղեր, գրել-կարդալ։
Գինը, կախւած յիշողութեան ծաւալից, 500-ից 830 դոլար է։ Միակ բանը, որ առայժմ չկայ, տեսախցիկն է, ինչը եւ մատնանշում են քննադատները։
Ո՞րն է յաջորդ քայլը. տեղեկատւական տեխնոլոգիաների մասնագէտներն ասում են, թէ գնդակը Microsoft-ի դաշտում է, այդ գերհզօր ընկերութիւնն է պարտաւոր մի նոր հրաշք ներկայացնել։
Apple-ի եւ Microsoft-ի հիմնադիր-առաջնորդները` Սթիվ Ջոբսը եւ Բիլ Գէյթսը միմեանց մասին ընդգծւած յարգանքով եւ բարեկամական տոնով են խօսում։ Մասնագէտների համոզմամբ` տեղեկատւական տեխնոլոգիաների զարգացման շարժիչ ուժը այդ երկու ընկերութիւնների մշտական մրցակցութիւնն է։


«ԱԶԱՏՈՒԹԻՒՆ»

2009 Բլոգային Տարւայ Ամփոփում

Հայկական բովանդակութեան համացանցում բլոգների ակտիւութեան առաջին շրջանն ընդունւած է համարել 2007թ. խորհրդարանական ընտրութիւններին նախորդած շրջանը, երբ քաղաքական ուժերը թափանցեցին համացանց՝ լուրջ մրցակցութիւն ծաւալելով համացանցային «գործիքների», այդ թւում նաև բլոգների միջոցով։
Ապա 2008թ. մարտի 1-ից յետոյ յայտարարւած արտակարգ դրութիւնից յետոյ ինֆորմացիոն վակուումը յաղթահարելու եկան հիմնականում բլոգներն ու սոցիալական ցանցերը։
Սակայն եթէ ընդհանուր չափանիշներով գնահատելիս լինենք 2009-ը, այն ամենաիսկական բլոգային տարի էր, որը նշանաւորւեց ինչպէս հայկական թեմատիկ ու որակային բլոգների թւաքանակի աճով, այնպէս էլ բլոգներին ու սոցիալական ցանցերին վերաբերող տարբեր իրադարձութիւններով ու միջոցառումներով։
«7օր բլոգը» իր՝ «Բլոգների տեսութիւն» նախագծի համատեքստում պատրաստ էլ 2009թ բլոգային տարւայ ծաւալուն ամփոփումը, որի ամբողջական տարբերակը կարող էք կարդալ մեր բլոգում՝ սեղմելով այստեղ։


7օր