Tuesday, April 21, 2009

ՎԱՐԴԱՆ ԴԱՒԹԵԱՆ

Լրագրող, հրապարակագիր: Ծնւել եմ 1955 թւականի յուլիս 14- ին Թեհրանում: Տարրական եւ միջնակարգ ուսումս ստացել եմ Թեհրանի Հայոց ազգային «Ի. Սահակեան» եւ «Քուշեշ Դաւթեան» դպրոցներում:
Պատանի տարիքից ուսումնասիրական եւ թարգմանական աշխատանքներով համագործակցել եմ Իրանի պարսկատառ մամուլի եւ ռադիո-հեռուստատեսութեան հետ:
Հետաքրքրւած լինելով ազգագրութեան բնագաւառով նոյն տարիներից (1968 թ.) սկսել եմ ուսումնասիրելով գրի առնել իրանահայ մի շարք հայաբնակ գիւղերի ու շրջանների Ֆոլքլորը (Ժողովրդական մշակոյթ եւ բանաւոր գրականութիւն ու հասարակագիտութիւն):
Այդ ուսումնասիրութիւններն ու աւանդական սարքերի ու նմոյշների փոքրիկ հաւաքածոն ներկայումս պահւում են Իրանի Ազգագրական Պետական Կենտրոնում: Նոյն ուսումնասիրութեանց առընչութեամբ բազմաթիւ ելոյթներ եմ ունեցել Իրանի ռադիո-հեռուստատեսութիւնից:
Ի շարս ուրիշ բազմաթիւ յօդւածների, առաջին անգամը լինելով Իրանի նորագոյն պատմութեան մէջ՝ 1972 թւականին Հայոց ցեղասպանութեան դատապարտութեան թեմայով պարսկերէն յօդւած եմ տպագրել ժամանակի պարսկատառ ամէնանշանաւոր թերթ համարւող «Քէյհան» օրաթերթում:
Այդ յօդւածը, ինչպէս նաեւ ռադիո-հեռուստատեսային հաղորդումները պատճառ դարձան, որ Իրանահայ նշանաւոր մտաւորական ու ազգային հասարակական գործիչ հանգուցեալ Հրայր Խալաթեանի հրաւէրով միանամ «Ալիք» հաստատութեան ու օրաթերթին: Ես ապա գործունէութիւնս ծաւալում եմ նաեւ հայերէն լեզւով, որը շարունակւում է մինչեւ այսօր:
Թէեւ չունեմ համալսարանական ուսում սակայն ինքնաշխատութեամբ ու գիտական համագումարների մասնակցելով՝ Իսլամ – Քրիստոնեա փոխադարձ ազդեցութեանց (Շիա թեքումով) եւ բաղդատական Աստւածաբանութեան մասնագիտութիւն եմ ստացել եւ այդ ուղղութեամբ բազմաթիւ նիւթեր ներկայացնելուց բացի, աւելի քան 20 տարի է որ համագործակցում եմ Իրանի Բարձրագոյն Ուսման Նախարարութեան, Ուսումնադաստիարակչութեան Նախարարութեան արժեւորման բաժնի եւ Պետական ու Ազատ համալսարանների հետ:
Հիմնադրել եմ Թեհրանի Հայոց Ազգային Առաջնորդարանի Հանրային Կապի բաժինը եւ այդ ուղղուոթեամբ ազդեցիկ գործունէութիւն եմ ծաւալել Իրանահայութեան ու Հայ ժողովրդի մշակոյթն ու քաղաքակրթութիւնը միւսներին ծանօթացնելու գործում:
Տարիներ վարելով Իսլ. Խորհրդարանում Թեհրանի եւ Հիւսիսային Իրանահայութեան պատգամաւոր՝ Ճրտգ. Վարդան Վարդանեանի գրասենեակը, իբրեւ խորհրդական համագործակցել եմ յաջորդ պատգամաւորների հետ:
Ներկայումս ազատ լրագրող եմ եւ պաշտօնական արտօնութիւն ունեմ Մշակոյթի ու Իսլամական Առաջնորդութեան նախարարութիւնից:
Տարիներ եղել եմ «Ալիք» օրաթերթի խմբագրութեան կազմի անդամ եւ չորս տարուց ի վեր ունեցել եմ իմ յատուկ սիւնակը՝ «ՏՐԱՄԱԳԻԾ 360+5» ընդհանուր վերնագրով, որը տպագրւում էր ամէն հինգշաբթի օր։ Վերջինը տպագրւեց 2008 թւականի սեպտեմբերի 25–ին, եւ որից յետոյ «Ալիք» օրաթերթի խմբագրութիւնը խուսափեց այդ շարանի տպագրելուց։
Յոյսով եմ այս կայքէջով ու սեփական հնարաւորութիւններով կարողանամ բաւարարել բոլոր այն ազնւական ընթերցողներին, որոնք յաճախ թափուր էին տեսնում այս սիւնակի տեղը։
Անշուշտ նոյնանման թեմաներ ու նիւթեր շօշափելով։
Սակայն այս բոլորը չի նշանակում, որ հեռացել եմ «Ալիք»–ին ծնունդ ու սնունդ տւող այն սրբազան գաղափարախօսութեանը, որին պարտական ենք մեր ազգային, հասարակական, քաղաքական ու ... կայունութիւնն ու կանգունութիւնը։
Բարի էք շնորհ բերել մեր այս նոր ժամադրավայրը...
Մնացէք իմ հետ, միասին սար ենք կարող տեղափոխել...

13 Պատգամ:

Գայիանէ said...

Յաջողութիւն Ձեզ։ Ինչպէս միշտ նորութիւններ ենք ուզում ձեզանից։

Սարինէ said...

Արդօք ճիշտ է, որ դուք այլեւս Ալիք չէք վերադջռնջլու. Ձեր յօդւածները կ տաք այս կայքէջի մէջ։

Հ. մանսուրեան said...

Պարւն Վարդան
Ձեր վեբլագը արդէն յաջող ու ակտիւ օրաթերթի է վերածւել։ Այսպիսի լրատւութեան ու հարցերի քննարկմանը մեր համայնքը շատ կարիք ունի։
Յաջողութիւն ձեզ

Գասպար said...

Շատ եմ ցաւում որ մեր համայնքի այսպիսի ուժերը հրապարակից հեռացւում են ոչ թշնամիների միջոցով այլ հենց հարազատների դաւերով։ Յետոյ էլ ամէն տեղ յայտարարում ենք ,որ գործող ուժ չունենք։

Խալաֆեան said...

Յարգելի Պրն. Դաւթեան
Ինչու չէք հրատարակում եր համար առանձին թերթ։ Արդեօք դժւարութիւններ կա՞ն։ Միգուցէ գտնւեն մարդիկ, որոնք կարող են ձեզ օգնել այդ իրականացնելու համար։

Նարէկ – Յ.Դաւթեան said...

Յաջող եւ պրոֆէսիոնալ աշխատանք է։ Շնորհաւորում եւ յաջողութիւն եմ մաղթում ձեզ։ Դա իմ համար շատ կարեւոր է, մանաւանդ որ գիտեմ թէ ինչ արհաւիրքներից էք անցել ու ներկայ պայմաններում ինչ վիճակում էք գտնւում։ Ցաւալի է շատ։

Գալստեան ընտանիք said...

Շատ յաջող ու նորութիւններով լեցուն թերթ, դեռ օրաթերթ է ձեր վեբլագը։ նորանոր յաջողութիւններ ենք մաղթում ձեզ։ Յոյսով ենք շուտով վերանան ձեր դժւարութիւնները։

Սեւան said...

Սիրելի Վարդան
Կատարեալ յաջողութիւն եմ մաղթում, այ արհեստավարժ ու հետաքրքիր ասպարէզի մէջ։
Այս կայքէջը այնպիսի հմտօրէն է ընթերցողին առաջնորդում դէպի քո նախատեսւած նպատակը, որը կարող է միայն գործին ու ժողովրդի հոգեբանութեան ծանօթ փորձառու անպատի աշխատանքի արդիւնքը լինի։

Վաճառական said...

Արդեօք կարելի է այստեղ գովազդներ ու այլ տեսակի յայտարարութիւններ տեղադրենք եւ ինչ գնով։

Սարդարեան Սիմոն said...

Ջերմօրէն շնորհաւորումենք այս նոր տեղեկատւական աղբիւրի կապակցութեամբ։ Մենք Ալիք էլ կարդում ենք, բայց ամէն նոր բան ունի իր յատուկ պրապուրանքներն ու նորութիւնները։ Յաջողութիւն ձեզ։

Յովնան Դաւըեան – Վրէժ said...

Սիրելի ընկէր Վարդան ճիշտ է որ Ալիքը իր բիմէի լիստից դուրս ա դրել ու հիմա բիմէ չէք։

Մանասեան ընտանիք said...

Յարգելի պրն. Վարդան ձեր վեբլագը կատարեալ օրաթերթ է դարձել ու շնորհաւորում եմ ձեզ։ Ձեր մաջազի օրաթերթը շատ է սիրւում մեր կողմից ու ցանկանում ենք նրան ամէն օր տեսնել իր հետաքրքիր ու շուտ ու արագ թարմացող նիւթրով։ Այս թերթի նիւթերը այնպէս են, որ ուրիշ ոչ մի տեղ չենք գտնում, եւ դա շատ տքնաջան աշխատանք է պահանջում, որի համար յայտնում ենք մեր շնորհակալութիւնը։
Յաջողութիւն ձեզ։

Gbgaryan said...

Hargeli baron Vartan. Mdadir chek tert hradaragek? gootse ojandagoghner gedneven.