Showing posts with label ՍՓԻՒՌՔ-. Show all posts
Showing posts with label ՍՓԻՒՌՔ-. Show all posts

«Դոմոդեդովոյի» ահաբեկութիւնից

վիրաւորւած երկու հայերի

վիճակը ծանր է



17:28 • 25.01.11
«Ռուսաստանի «Դոմոդեդովո» օդանաւակայանում երէկ տեղի ունեցած ահաբեկութեան ժամանակ վիրաւորւած 4 հայերից երկուսի վիճակը ծանր է։ Այս մասին Tert.am–ին տեղեկացրեց ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալաեանը՝ նշելով, որ ծանր վիճակում գտնւող հայերից մէկը 65 տարեկան Գուրգէն Վարդանի Խաչատուրովն է, միւսը` 59տ. Անատոլի Աշոտի Պօղոսբեկովը։
ՀՀ ԱԳՆ–ն փորձում է ճշտել, թէ ահաբեկութիւնից վիրաւորւած հայերը որ երկրի քաղաքացիներ են։ Ամենայն հաւանականութեամբ, չորսն էլ Ռուսաստանի Դաշնութեան քաղաքացիներ են։
Յիշեցնենք, որ «Դոմոդեդովօ» օդակայանում երէկ, Մոսկւայի ժամանակով ժամը 16.32–ին պայթիւն է տեղի ունեցել։ Նախնական տւեալներով՝ 5 կիլոգրամ տրոտիլային համարժէք հզօրութեամբ պայթուցիկ սարքը գործի է դրել դիմաւորողների բազմութեան մէջ գտնւող մահապարտ ահաբեկիչը։


Tert.am

Հրանուշ Յակոբեան.-


«Հայ ժողովուրդը պէտք է համախմբւի իր յոյսի՝

Հայաստանի շուրջը»



13:01 • 31.12.10
«2011թ.-ը շատ հետաքրքիր ու հաճելի տարի է լինելու մեզ համար, որովհետև տօնելու ենք երկու անկախ հանրապետութիւնների՝ Հայաստանի և Արցախի 20-ամեակները։ Մենք շատ լրջօրէն ենք պատրաստւում այդ տօներին»,- Tert.am-ի հետ զրոյցում ասաց ՀՀ սփիւռքի նախարար Հրանուշ Յակոբեանը։
Նախարարը նաև յիշեցրեց, որ յաջորդ տարի տօնելու ենք Անիի 1050-ամեակը։ Բացի այդ, 2011-ը Հայաստանում յայտարարւելու է երիտասարդութեան տարի։
«Մենք յաջորդ տարի յայտարարելու ենք Սփիւռքի և Հայաստանի երիտասարդների կապերի ամրապնդման տարի»,- նշեց նա։
Շնորհաւորելով Հայ ժողովրդի Նոր Տարին՝ նախարարը նշեց. «Մեր ազգը երրորդութեան է բաժանւած։ Ես ուզում եմ սէրը նւիրենք Արցախին, Արցախը մեր բոլորի հպարտութիւնն է։ Հաւատը թող լինի Սփիւռքը, որ հաւատայ՝ կայ հայրենիք, որը լաւն է լինելու։ Սփիւռքը հաւատալով թող այլ երկրներում շարունակի մնալ հայ։ Եւ վերջապէս, Հայաստանը դա յոյսն է, հայ ժողովուրդը պէտք է համախմբւի իր յոյսի շուրջը»։
Հրանուշ Յակոբեանը նշեց, որ Նոր Տարին դիմաւորում է տանը՝ մեծ ընտանիքի հետ։
Նա այդ օրերին սիրում է պատրաստել պասուց տոլմայ, քիւֆթայ և փախլաւայ։

Tert.am

Զանգւածային ծեծկռտուք Ստավրոպոլում՝

Հայերի մասնակցութեամբ



Դեկտեմբեր 27, 2010 23:10
Ռուսաստանի Սատվրոպոլի մարզի Ստեպնոյէ գիւղում կոզակների եւ հիւսիսկովկասցիների միջեւ զանգւածային ծեծկռտում է տեղի ունեցել, որը սակայն ոչ թէ ազգային հողի վրայ, այլ ալկոհոլի ազդեցութեան տակ:
«Կոնֆլիկտին մասնակցել են ռուսներ, աւարներ, դարգինցիներ, հայեր, ուստի ասել, որ կատաւածը ազգամիջեան կոնֆլիկտ է, տեղին չէ»,- յայտարարել է Ստավրոպոլի մարզի ՆԳ հասարակական անվտանգութեան գլխաւոր վարչութեան պետ Գենադի Բերյոզինը:
Նրա խօսքով, վէճի մեղաւորը եղել է ալկոհոլը, եւ որ այդպիսի վիճաբանութիւններ յաճախ են տեղի ունենում: Դա, ըստ նրա, հետեւանք է նրա, որ երիտասարդներն անգործ են եւ չգիտեն, թէ ինչպէս լցնեն իրենց օրը:
Սկզբում վէճը ծագել է դեկտեմբերի 26-ին՝ սրճարանում 4 դաղստանցիների ու կոզակների միջեւ: Յետոյ կռւին միացել են երկու կողմերի կողմնակիցները եւ կռւի մասնակիցների թիւը հասել է 20-ի:
Հիւանդանոց են տեղափոխւել 2 կոզակներ, մէկ դաղստանցի եւ մէկ հայ: Զանգւածային ծեծկռտուքի փաստի առթիւ յարուցւել է քրէական գործ՝ «խուլիգանութիւն» յօդւածով:

Լուրեր Հայաստանից - NEWS.am

Լոս-Անջելեսում 18-ամեայ
Հայ է գնդակահարւել
Հոկտեմբեր 26, 2010 19:25
Լոս-Անջելեսում հոկտեմբերի 17-ին սպանւել է 18-ամեայ Վարդան Աւատեանը:
Նա մի քանի ընկերների հետ կանգնած է եղել Հիւսիսային Հոլիվուդի աւտոկանգառներից մէկի մօտ, երբ նրան է մօտեցել իսպանական ծագմամբ տղամարդ եւ մի քանի անգամ կրակել Աւատեանի վրայ: Այդ մասին յայտնում է Լոս-Անջելեսի ոստիկանական վարչութեան մամուլի ծառայութիւնը:
Աւատեանին տեղափոխել են մերձակայ հիւանդանոց, սակայն նրա կեանքը փրկել չի յաջողւել:
Կասկածեալը թաքնւել է դէպքի վայրից կապոյտ մեքենայով:
Ոստիկանութիւնն առայժմ տեղեկութիւններ չունի յանցագործութեան դրդապատճառների մասին:

Լուրեր Հայաստանից - NEWS.am

Հրապարակւել է
Վլադիկավկազում
զոհւած չորրորդ
հայի անունը
12:22 • 12.09.10
Հրապարակւել է Վլադիկավկազի ահաբեկչութեան զոհերի վերջնական ցանկը: Մահապարտ ահաբեկչի իրականացրած պայթիւնի հետևանքով զոհւած 16 մարդկանց թւում չորս Հայ կայ՝ Գասպարեան Իլինա Գասպարի (1964), Գրիգորեան Սերգէյ Գրիգորի (1953), Էլբակեան Արսէն Մելսիկի (1986), Տէր-Սահակեանց Լև Բագրանի (1940): Նշենք, որ եթէ առաջին երեքի անունները շրջանառւում էին ահաբեկչութեան առաջին օրւանից, ապա վերջինի անձը պարզւել է միայն երէկ:
Արսէն Էլբակեանը 24 տարեկան է, Հայաստանի քաղաքացի, բնակւում է Գիւմրիում: Նրա մարմինը երէկ աւտոտրանսպորտով տեղափոխւել է Հայաստան: Այս մասին Tert.am-ին տեղեկացրեց ԱԳՆ մամուլի խօսնակ Տիգրան Բալայեանը:
Վիրաւորների թւում չորս Հայ կայ՝ Աոանէսեան Նաիրա Ալեքսանդրի (1960), Գասպարեանց Լիւդմիլա Ավալարի (1952), Էլբակեան Արթուր Մարատի (1985), Շահնազարեան Շահնազար Ջավոդի (1929): Առաջին երկուսի վիճակը գնահատւում է միջին ծանրութեան:
Tert.am

Թուրքերն Աւստրալիայում պղծել են ասորիների
ցեղասպանութեան յուշարձանը
13:22 • 31.08.10
Սիդնէյ քաղաքում առայժմ անյայտ անձի կամ անձանց կողմից յարձակում է իրականացւել վերջերս տեղադրւած ասորիների ցեղասպանութեան զոհերի յիշատակը յաւերժացնող յուշարձանի դէմ: Սակայն դատելով յուշարձանի վրայի գրութիւնից և պատկերից՝ դժւար չէ եզրակացնել, որ դա թուրքերի ձեռագիրն է:
Թուրքական Radikal օրաթերթի փոխանցմամբ` յուշակոթողի վրայ նկարել են Թուրքիայի դրօշը և թողել «ասորի շներ» գրութիւնը: Յիշեցնենք, որ ասորիների ցեղասպանութեան զոհերի յիշատակը յաւերժացնող յուշարձանը Սիդնէյի Bonnyrigg Park-ում տեղադրւել էր ընթացիկ տարւայ օգոստոսի 7-ին: Բացման արարողութեանը մասնակցել էր մօտ 2000 մարդ, այդ թւում՝ աւստրալացի բարձրաստիճան դիւանագէտներ:
2009թ. Սիդնէյի Ֆայրֆիլդի համայնքային խորհուրդը ճանաչեց Առաջին աշխարհամարտի տարիներին Օսմանեան կայսրութիւնում ասորի ժողովրդի դէմ իրականացւած ցեղասպանութիւնը և որոշում կայացրեց քաղաքում տեղադրել ասորիների ցեղասպանութեան զոհերի յիշատակը յաւերժացնող յուշակոթող:
Այդ որոշումից յետոյ ինչպէս պաշտօնական Անկարան, այնպէս էլ աւստրալաբնակ թուրքերը ջանքեր էին գործադրում յուշարձանի տեղադրումը ձախողելու համար:
Tert.am


Թուրքերը ցանկացել են Արարատ լեռան վրայ թաղել

այնտեղ բարձրացած հայերին



Օգոստոս 10, 2010 13:27
Մի խումբ ամերիկահայերի եւ կանադահայերի Արարատ լեռը բարձրանալու եւ այնտեղ Հայաստանի ու Արցախի դրօշները տեղադրելու լուրին «թուրքավարի» է արձագանքել Աղրը նահանգի Առեւտրա-արդիւնաբերական պալատի նախագահ Մեհմեդ Էրաթը։
Թուրքական Habermynet-ի փոխանցմամբ՝ Մեհմեդ Էրաթը նշել է, որ 11 հոգանոց սփիւռքահայերի կողմից հայկական դրօշները պարզելու փաստը հաստատւելու դէպքում, Աղրըի բնակիչները խիստ կտխրեն։ «Մենք ուզում ենք հաւատալ, որ այդ ամէնը ճիշտ չէ։ Եթէ այդ ամէնը ճիշտ դուրս գայ, մենք գիտենք, թէ ինչպէս այդ դրօշն իջեցնենք եւ Արարատի գագաթին Հայաստանի կողմից թուրքական դրօշը պարզենք»-նշել է Մեհմեդ Էրաթը։
Աղրը նահանգի Առեւտրա-արդիւնաբերական պալատի նախագահ Մեհմեդ Էրաթը, ուշադրութիւն դարձնելով այն հանգամանքի վրայ, որ դեռեւս ոչ ոք չի հաստատել սփիւռքահայերի՝ Արարատ լեռ բարձրանալու փաստը, սպառնացել է. «Եթէ Աղրըի բնակիչները նման բան իմանային, այդ լեռնագնացներին Արարատի վրայ կթաղէին»։
Նշենք, որ ԱՄՆ-ում լոյս տեսնող հայկական «Ասպարէզ» պարբերականը յայտնել էր, թէ ամերիկահայ եւ կանադահայ 11 հոգուց բաղկացած խումբը բարձրացել է Արարատ լեռան գագաթը եւ պարզել Հայաստանի եւ Արցախի դրօշները։ Թուրքական մամուլը, յատկապէս, կատաղած է այն փաստից, որ սփիւռքահայերը նշել են, որ իրենք առանց թոյլտւութեան են բարձրացել Արարատ լեռը, քանի որ նախօրոք ստացած թոյլտւութիւնը Թուրքիայի տուրիզմի նախարարութիւնը չեղեալ էր համարել:

Լուրեր Հայաստանից - NEWS.am

Լատինական Ամերիկայի հայկական համայնքների խնդիրներից


«Լատինական Ամերիկայի հայկական համայնքներում այսօր մեծ թւով խնդիրներ են կուտակւել, մեծ չափերի է հասել ուծացման գործընթացը, որի համար կան մի շարք օբյէկտիւ և սուբյէկտիւ պատճառներ»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց ՀՀ սփիւռքի նախարարի տեղակալ Ստեփան Պետրոսեանը:
«Յայտնի է, որ խառն ամուսնութիւնների թիւը հասել է մեծ չափերի և երիտասարդութեան մոտ 80 տոկոսը չի տիրապետում հայերէնին կամ տիրապետում է կենցաղային մակարդակով»,- շեշտեց սփիւռքի փոխնախարարը:
Ըստ նրա` լատինաամերիկեան տարածաշրջանը համեմատաբար կտրւած է հոծ հայկական համայքներից և Հայաստանից` աշխարհագրապէս և դրանով է բացատրւում լատինաամերիկեան համայքներում հայապահպանական խնդրի սրութիւնը:
«Հայութեան 70 տոկոսը ակտիւ չի մասնակցում համայնքային կառոյցների կեանքին, մշակութային կեանքը լաւ կազմակերպւած չի, թոյլ է կապը մշակութային միութիւնների և հայաստանեան նմանատիպ կառոյցների միջև»,- շեշտեց Ստեփան Պետրոսեանը:
Փոխնախարարը նշեց, որ այդ տարածաշրջանում չեն հեռարձակւում հայկական արբանեակային հեռուստաալիքներ, հայկական դպրոցներում առկայ է ուսուցիչների պակաս, անհրաժեշտութիւն է զգացւում ուսուցիչների վերապատրաստման, որի ուղղութեամբ արդէն իսկ քայլեր են ձեռնարկւել:

ԱՅՍՕՐ, 17:58
Aysor.am

Բուլղարիայում բացւել է Հայ գեղանկարիչ Արշակ Ներսիսեանի ցուցահանդէսը


Բուլղարիայում Հայաստանի դեսպանութեան նախաձեռնութեամբ` «Հայկական մշակոյթի տարի Բուլղարիայում» խորագրով փառատօնի շրջանակներում Յունիսի 1-ին Բուլղարիայի մշակոյթի նախարարութեան «Սրեդեց» սրահում տեղի ունեցաւ ժամանակակից Հայ գեղանկարիչ Արշակ Ներսիսեանի անհատական ցուցահանդէսը:
Հայաստանի ԱԳՆ մամուլի ծառայութիւնից NEWS.am-ին յայտնում են, որ ներկայացնելով Հայ գեղանկարչին` դեսպան Մանասարեանը նշել է, թէ ցուցասրահում ներկայացւած նմուշների միջոցով այս օրերին բուլղար արւեստասէր հանրութիւնը հնարաւորութիւն կունենայ ծանօթանալու բուլղարաբնակ Հայ գեղանկարչի աշխատանքներին, որոնք երկու ժողովուրդների բարեկամութեան եւ մշակութային ընդհանրութեան եւս մի վառ ապացոյց են:
Նկարչին ուղղւած ողջոյնի խօսքով հանդէս է եկել նաեւ Բուլղարիայի մշակոյթի փոխնախարար Դիմիտր Դէրելիեւը։ Իր ելոյթում փոխնախարարը նշել է, որ Արշակ Ներսիսեանի գործերը մշակութային նոր կամուրջ են Բուլղարիայի եւ Հայաստանի ժողովուրդների միջեւ։
Ցուցահանդէսի բացմանը ներկայ են եղել Բուլղարիայի պատգամաւորներ, ԱԳՆ, մշակոյթի եւ գիտութեան ու կրթութեան նախարարութիւնների ներկայացուցիչներ, Բուլղարիայում հաւատարմագրւած դեսպաններ, դիւանագէտներ, լրագրողներ։
Լուրեր Հայաստանից - NEWS.am

Յարութ Սասունեան.–
Էրդողանի Արգենտինա այցից հրաժարւելն այն գինն է, որը Թուրքիան վճարում է Ցեղասպանութեան համար

Յունիս 05, 2010 20:58
Չբաւարարւելով տարածաշրջանը տիրապետելու իր նոր օսմանեան քաղաքականութեամբ, Թուրքիան որոշել է ընդլայնել իր ազդեցութեան ծիրը շատ աւելի հեռուներում` երկրագնդի չորս կողմերում: Սակայն, երբ Թուրքիան պաղեստինցիների տառապանքների նկատմամբ ձեւական կարեկցանք ցուցաբերեց իսլամական աշխարհը սիրաշահելու համար, նա շրջւեց իր վաղեմի քաղաքական եւ ռազմավարական գործընկեր Իսրայէլից եւ ՆԱՏՕ-ի դաշնակիցներից:
Վերջերս Հարաւային Ամերիկայի երկրների կողմից Հայոց Ցեղասպանութեան յարաճուն ճանաչմանը հակազդելու մղումով տոգորւած, վարչապետ Էրդողանն անցեալ շաբաթ ձեռնամուխ եղաւ իր առաջին ուղեւորութեանը Արգենտինա, Բրազիլիա եւ Չիլի: Արգենտինայում Թուրքիայի դեսպանն այս այցը նախապատրաստելիս եռանդուն աշխատանքներ էր տարել տեղական իշխանութիւնների հետ, որպէսզի թոյլատրեն Էրդողանին, եօթ նախարարների եւ 300 գործարարների ուղեկցութեամբ, հանդիսաւորութեամբ բացել Քեմալ Աթաթուրքի կիսանդրին Բուէնոս Այրէսի խոշոր զբօսայգիներից մէկում:
Ի պատասխան թուրք դեսպանի լոբբիստական ջանքերի, տեղի հայկական համայնքը անցաւ հակահարւածների՝ վճարովի յայտարարութիւններ տեղադրելով երկու խոշոր թերթերում եւ Բուէնոս Այրէսի քաղաքապետարանից պահանջելով չմեծարել Աթաթուրքին, վերջինիս մեղադրելով Երիտթուրքերի վարչակարգի նախաձեռնած Ցեղասպանութիւնը շարունակելու մէջ: Հայերն իրենց բողոքն արտայայտեցին նաեւ Էրդողանի այցի դէմ՝ մեղադրելով նրան Ցեղասպանութեան ժխտողական կառավարութիւն գլխաւորելու համար:
Բուէնոս Այրէսի իշխանութիւնները դրականօրէն արձագանքեցին հայերի մտահոգութիւններին` շնորհիւ տեղի հայ համայնքի հետ ունեցած վաղեմի ջերմ կապերի: Աւելին, վերջին տարիներին քաղաքային իշխանութիւնները երկու դասագիրք են հրատարակել Հայոց Ցեղասպանութեան մասին, որոնցով դասաւանդում են քաղաքի դպրոցներում: Կարեւոր է, որ այդ դասագրքերում լուսաբանւած է Աթաթուրքի ունեցած դերն իր նախորդների ցեղասպան գործունէութիւնը շարունակելու գործում:
Թուրքական պլանները վերջիվերջոյ ձախողւեցին, երբ բացայայտւեց, որ Թուրքիայի դեսպանը փորձել էր խաբել Բուէնոս Այրէսի քաղաքային իշխանութիւններին: Նա կեղծօրէն պնդել էր, թէ պարզապէս թոյտւութիւն է հայցում Աթաթուրքի՝ մի քանի տարի առաջ իբր թէ կորած կիսանդրին փոխարինելու համար: Թուրքիայի դեսպանի պահանջները քննարկելիս, Բուէնոս Այրէսի իշխանութիւնները յայտնաբերեցին, որ Աթաթուրքի կիսանդրին այդ զբօսայգում երբէք չի եղել: Իրականում այդ տեղում եղել է մարդու իրաւունքների եգիպտացի նշանաւոր պաշտպանի կիսանդրին: Արգենտինայի խոշոր արաբական համայնքը չափազանց վրդոււել էր, իմանալով, որ թուրք դեսպանը կեղծ փաստարկներ բերելով, փորձել էր իրենց սիրելի հերոսի կորած կիսանդրին փոխարինել Աթաթուրքի կիսանդրով: Թուրքիայի դեսպանը միտումնաւոր կեղծել էր փաստերը` շատ լաւ գիտակցելով, որ քաղաքային իշխանութիւնները չեն համաձայնի օրէնք ընդունել, որով կը թոյլատրւի Աթաթուրքի կիսանդրու տեղադրումը:
Երբ Էրդողանն իմացաւ, որ Աթաթուրքի կիսանդրու տեղադրումը չի կայանալու, նա Արգենտինայի նախագահ Քրիստինա Ֆերնանդես Կիրշներից պահանջեց վերանայել քաղաքային իշխանութիւնների որոշումը: Սակայն, Կիրշները բացատրեց, որ նա այդպիսի քայլ անելու իրաւասութիւն չունի, քանզի Բուէնոս Այրէսը ինքնուրոյն ղեկավարութիւն ունի, եւ տեղական հարցերին միջամտելու ցանկացած փորձ Արգենտինայի ժողովրդավարական սահմանադրութեան խախտում կլինի:
Չնայած այն հանգամանքին, որ Էրդողանը Աթաթուրքի երկրպագուն չէ, այլ` իսլամիստ, սակայն նա ստիպւած էր պաշտպանել Թուրքիայի յարգւած հիմնադիր եւ ազգային հերոս Աթաթուրքի «պատիւը»: Հակառակ դէպքում, տուն վերադառնալով վարչապետը լուրջ յարձակումների թիրախ կը դառնար թուրք ազգայնականների եւ հզօր բանակի կողմից: Վերջին հարցախոյզերի համաձայն նրա կուսակցութիւնը (AKP) իշխանութեան գալուց յետոյ առաջին անգամ մի փոքր զիջում է ընդդիմադիր Քեմալիստական կուսակցութեանը (CHP), որը կարող է լուրջ անհանգստութեան պատճառ դառնալ վարչապետի համար յաջորդ տարի կայանալիք խորհրդարանական ընտրութիւններում: Այս իրավիճակում, Էրդողանը ստիպւած էր չեղեալ յայտարարել իր չափից աւելի գովաբանւած ուղեւորութիւնը Արգենտինա` Բրազիլիա այցելելուց յետոյ:
Առաջին անգամ է, որ Թուրքիայի մի վարչապետ ստիպւած է ընդհատել իր արտասահմանեան այցը՝ Հայ համայնքի աչալրջութեան շնորհիվ: Պէտք է արժանին մատուցել արգենտինահայերին իրենց արդիւնաւէտ գործունէութեան համար: Աշխարհասփիւռ հայկական համայնքները պէտք է հետեւեն նրանց օրինակին` իրականացնելով օրէնքի շրջանակներում թոյլատրելի բոլոր միջոցները թուրք պաշտօնեաների այցերը, ռազմական եւ առեւտրային պայմանագրերը չեղեալ յայտարարելու, ինչպէս նաեւ Թուրքիայի հետ դիւանագիտական յարաբերութիւնները խզելու ուղղութեամբ, ընդհուպ մինչեւ դեսպանների յետկանչը:
Թուրքիայի ղեկավարներին պէտք է մշտապէս յիշեցնել իրենց նախնիների գործած զանգւածային ոճրագործութիւնների մասին: Քանի դեռ Թուրքիայի կառավարութիւնը չի ճանաչել Հայոց Ցեղասպանութիւնը եւ պատշաճ փոխհատուցում չի կատարել, ապա ստիպւած է քաղաքական ու տնտեսական շատ թանկ գին վճարել տարիներ շարունակ:

Յարութ Սասունեան
«Կալիֆորնիա կուրիէր» թերթի հրատարակիչ եւ խմբագիր
Լուրեր Հայաստանից - NEWS.am

Համահայկական խաղերը անց են կացւելու 2011 թ. օգոստոսի 13-21-ին


Մայիսի 15-ին ՀՀ սպորտի և երիտասարդութեան հարցերի նախարար Արթուր Պետրոսեանը մասնակցել է 2010 թ. Համահայկական խաղերի միջազգային կոմիտէի գործկոմի առաջին նիստին, որին ներկայ էին նաև կոմիտէի նախագահ Արմէն Գրիգորեանը և Սփիւռքի հայկական համայնքների ներկայացուցիչներ:
Ողջունելով ներկաներին` նախարար Արթուր Պետրոսեանը մասնաւորապէս նշեց. «Այսօր Համահայկական խաղերը ոչ միայն մեր երկրի կարևորագոյն մարզական միջոցառումներից մէկն են, այլ նաև իւրայատուկ կամուրջ են Հայաստան-Սփիւռք յարաբերութիւններում: Արդէն 5-րդ անգամ աշխարհասփիւռ Հայ երիտասարդութիւնը միաւորւելու է հայրենի յարկի տակ: Նախորդ խաղերի փորձը ցոյց է տւել, որ Համահայկական խաղերը նպաստում են տարբեր երկրներում բնակւող մեր հայրենակիցների միաւորմանը: Միջոցառումը կարևորւում է ոչ միայն երկրի ղեկավարութեան, այլ նաև իւրաքանչիւր հայի կողմից: Վստահօրէն կարող եմ ասել, որ Համահայկական խաղերը նշանակալի ներդրում են ունեցել Հայաստան-Սփիւռք յարաբերութիւնների զարգացման գործում: Յայտնում եմ նաև իմ պատրաստակամութիւնը` աջակցելու ձեզ միջոցառման հետ կապւած ցանկացած հարցում»:
Ինչպէս յայտնում են ՀՀ սպորտի և երիտասարդութեան հարցերի նախարարութեան տեղեկատւութեան և հասարակայնութեան հետ կապերի բաժնից, նիստի մասնակիցներն ամփոփել են նաև 2009 թ. բասկետբոլի և ֆուտբոլի Համահայկական խաղերի արդիւնքները և քննարկել 2011 թ. Համահայկական խաղերի կազմակերպմանն առնչւող հարցերը: Կոմիտէի նախագահ Արմէն Գրիգորեանը նշել է, որ երկրների աշխարհագրութիւնն ու մասնակիցների քանակը զգալիօրէն աճել են այն ժամանակւանից ի վեր, երբ 1998 թ. առաջին անգամ տեղի ունեցան Համահայկական խաղերը:
«Առաջին խաղերին մասնակցում էին մարզիկներ 23 երկրների 64 քաղաքներից, իսկ 4-րդ խաղերին` 27 երկրների 94 քաղաքներից: Զարգանում են ոչ միայն յարաբերութիւնները զանազան համայնքների, այլև մասնակիցների միջև, զգացւում է նաև յաղթելու ցանկութիւնը»,- նշել է Արմէն Գրիգորեանը:

17.05.2010, 17:41
Aysor.am

ԵՐԷԿ՝
Յունաստանում բախում է տեղի ունեցել Հայ ցուցարարների և ոստիկանութեան միջև





15:54 • 15.05.10
Թուրքիայի վարաչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի` աթենքեան այցելութեան ընթացքում Յունաստանի մայրաքաղաքի փողոցներում կազմակերպւել են մի շարք բողոքի ակցիաներ:Բողոքի ակցիաների ժամանակ ցուցարարներն այրել են Թուրքիայի դրօշը:
Թրքական պարբերականի տեղեկացմամբ` երէկւայ բողոքի ակցիայի ժամանակ, որին մասնակցել են յոյները, հայերը և Քիւրդստանի բանւորական կուսակցութեան համակիրները, բախում է տեղի ունեցել ոստիկանութեան և ցուցարարների միջև:

Tert.am

Կը քննարկւի արևմտահայերէնի ուսուցման արդի վիճակը Սփիւռքում !!!

ՀՀ սփիւռքի նախարարութիւնը ս.թ. յուլիսի 3-5 Ծաղկաձորում անցկացւելու է «Արեւմտահայերէնի ուսուցման արդի վիճակը սփիւռքում» գիտաժողովը, որի նպատակն է բացայայտել Սփիւռքում արեւմտահայերէնի ուսուցման հետ կապւած հիմնախնդիրները, կառուցողական քննարկումների եւ վերլուծութիւնների միջոցով գտնել դրանց լուծման ուղիները, մշակել նպաստող ծրագրեր եւ քննարկել արեւմտահայերէնի միասնական դասագրքի ստեղծման հնարաւորութիւնները:
Գիտաժողովում քննարկւելու են հետևեալ հիմնահարցերը.
1. Արևմտահայերէնի ուսուցման արդի վիճակը Սփիւռքում (ըստ տարածաշրջանների եւ հաստատութիւնների),2. Արևմտահայերէնի ուղղագրութեան ուսուցման հետ կապւած բարդութիւնները, բազմաձևութիւնը և դրանց կանոնակարգման խնդիրը,3. Արևմտահայերէնի ուսուցման ծրագրերը, դրանց վերանայման անհրաժեշտութիւնը,4. Արևմտահայերէնի դասագրքերի, միասնական ուսումնական ձեռնարկի ստեղծման խնդիրը:
Այս մասին յայտնեցին ՀՀ սփիւռքի նախարարութեան հասարակայնութեան հետ կապի վարչութիւնից:

ԱՅՍՕՐ, 15:17
Aysor.am

***) Սփիւռքի նախարարութիւնը լաւ կանի ամէնից առաջ, ինքն իր հետ Հայաստանում լուծի նախ Ստալինեան եւ Մեսրոպեան ուղղագրութեան հարցերը, ապա Հայոց խօսակցական, պաշտօնական, մամուլի եւ հաղորդումների «Հայերէն» լեզուն զտի՝ ռուսերէնները մաքրելով, եւ յետոյ եթէ ժամանակ ունեցաւ թող զբաղւի արեւմտահայերէնով։ Սիրելիներ, մենք սփիւռքում դեռ «հայերէն» հաղորդումներից (մեդիաների) բան չենք կարող հասկանալ առանց ռուսերէն իմացողի..., ինչի՜ մասին էք մտածում։ արդեօք այս հարցը երբեւէ զբաղեցրե՞լ է Ձեզ։

Բէյրութի, Բէքաայի և Լեռնալիբանանի ՏԻՄ ընտրութիւններում 75 հայազգի թեկնածու է ընտրւել


Ընտրւել են՝ Հ.Յ. Դաշնակցութեան բոլոր թեկնածուները

Հրապարակւել են մայիսի 9-ին Բէյրութում, Բէքաայում և Լեռնալիբանանում տեղի ունեցած ՏԻՄ ընտրութիւնների արդիւնքները. 75 հայազգի ներկայացուցիչներ ընտրւել են քաղաքապետի, փոխքաղաքապետի, քաղաքապետական խորհրդի ու թաղապետի պաշտօններում։
Ինչպէս տեղեկացնում է «Asbarez.com»-ը, գրեթէ բոլոր թեկնածուներն առաջադրւել էին ՀՅ Դաշնակցութեան կողմից, սակայն Ռամկավար ազատական կուսակցութիւնը ևս ընտրատարածքներից մէկում ունեցաւ մէկ թաղապետ։ Բէյրութի քաղաքապետական խորհրդի անդամ է ընտրւել նաև ՍԴՀԿ թեկնածուն։
Ընտրութիւններին երեք կուսակցութիւնները համաձայնութեան էին եկել միասնաբար քւէարկել բոլոր Հայ թեկնածուների օգտին։

7or.am

Վախճանւել է Բուլղարիայի Հայոց Հոգևոր Առաջնորդը


17:24 • 11.05.10


Մայիս 11-ի առաւօտեան, կեանքի 80-րդ տարում, Բուլղարիայի Սոֆիա քաղաքում առաջնորդական իր առաքելութեան ընթացքում վախճանւել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի երիցագոյն միաբաններից Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու նւիրեալ և բազմավաստակ սպասաւոր Ռումինիայի և Բուլղարիայի Հայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ տէր Տիրայր արքեպիսկոպոս Մարտիկեանը։
Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին Բ Ծայրագոյն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը, Գերագոյն հոգեւոր խորհուրդն ու Հայ Եկեղեցու ողջ հոգևորականաց դասն աղօթարար սրտով սգում են հոգելոյս Տիրայր արքեպիսկոպոս Մարտիկեանի մահը։
Հանգուցեալ Սրբազան Հօր մարմինը կամփոփւի Բուխարեստում։

Tert.am

Երկխօսութիւն` երաժշտութեան լեզւով

«Նարեկացի» ժողովրդական նւագարանների համոյթը երկու շաբաթ հայկական ժողովրդական և հոգևոր երաժշտութիւն է ներկայացրել եւրոպական 10 քաղաքաներում:

«Երկիր Եւրոպա» կազմակերպութեան հրաւէրով ապրիլի 22-ից մայիսի 6-ը համոյթը ելոյթ է ունեցել Շւէյցարիայի և Ֆրանսիայի 10 քաղաքներում:
«Հետաքրքիր էր Լուգանօ քաղաքի համերգը, որը համարւում է Շւէյցարիայի իտալական մասը և լսելով այս համերգի մասին` իտալացիները Միլան քաղաքից յատուկ եկել էին երեխաներին լսելու: Մեր զարմանքը մեծ էր, երբ մի քաղաքից միւսը տեղափոխւելով` տեսնում էինք հանդիսատեսի շարքերում նոյն դէմքերը. հետաքրքրութիւնը մեծ էր»,- «Ա1+»-ին ասաց համոյթի ծրագրերի համակարգող Անահիտ Դաւիդեանցը :
«Նարեկացի» ժողովրդական նւագարանների համոյթը ստեղծւել է 2008թ-ի օգոստոսի 27-ին , համոյթի գեղարւեստական ղեկավարը ճանաչւած թառահար Յովիկ Սահակեանն է:
Խմբում 6-22 տարեկան երաժիշտներ են, ովքեր հայկական աւանդական ամենատարբեր նւագարաններով` դուդուկ, քամանչայ, թառ, դափ, քանոն, բլուլ հնչեցնում են Կոմիտասի, Սայաթ Նովայի Շերամի և այլ յայտնի կոմպոզիտորների ու աշուղների ստեղծագործութիւնները, հոգևոր և ժողովրդական երգեր:

«Ա+1»

Իրաքի Հայոց Թեմի Առաջնորդը հանդիպել է Քիւրդստանի փոխվարչապետի հետ

Իրաքի Հայոց Թեմի առաջնորդ Տ. Աւագ արք. Ասատուրեանը, մայիսի 6-ին, հովւական այցելութիւն կատարելով Իրաքի Քրդական երկրամաս, իրեն ընկերակցող շքախմբի հետ միասին հանդիպել է տեղական իշխանութիւնների փոխվարչապետ Ազատ Մարվարիի հետ:
Վերոյիշեալ հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են երկկողմ հետաքրքրութիւն ներկայացնող հարցեր:
Փոխվարչապետ Ազատ Մարվարին վստահեցրել է, որ Քրդական երկրամասի իշխանութիւնները իրենց բոլոր հնարաւորութիւնները պատրաստ են տրամադրելու Հայ և այլ քրիստոնեայ եղբայրներին և յաւելել է, որ «Մենք մեր կարելին կանենք, որպէսզի մեր Հայ եղբայրները իրենց հանգիստ զգան Քրդական երկրամասում»:
ԻՀԹ Առաջնորդն էլ իր հերթին շնոհակալութիւն յայտնելով Քրդական երկրամասի իշխանութիւններին իրենց դրսևորած բարի կամքի համար, մաղթեց, որ երկու ժողովուրդների բարեկամական յարաբերութիւնները շարունակւեն և էլ աւելի խորանան:
Յիշատակելի է, որ Քրդական խորհրդարանում հայերը մէկ պատգամաւոր ունեն : Նաև որոշ հայեր պետական պաշտօններ են զբաղեցնում այդ երկրամասում:

7օր

Հայկական ներկայացում` Նիւ Եորքում

Նիւ Եորքի թատերական ինստիտուտի բեմահարթակում ներկայացւեց ամերիկահայ անւանի թատերագիր-ռեժիսոր Հրանտ Մարգարեանի «Լռութիւն բոլորաձեւ ծիածանի մէջ» պիէսը` անգլերէն լեզւով:
Պիէսի բեմադրութիւնը իրականացրել էր Ռասել Սեյջ քոլէջի թատերական բաժնի վարիչ, ռեժիսոր` պրոֆեսոր Դէյվիդ Բեյկերը:
Բեմադրութեանը մասնակցում էին թատրոնի եւ հեռուստաֆիլմերի ճանաչւած ամերիկացի դերասաններ` Ռոն Կոմորան, Ջոն Ռոմեոն, Դյվիդ Բանսը, Ջոն Սկալան:
Հանդիսատեսը ջերմութեամբ ընդունեց Շուշանի դերակատար` ճանաչւած դերասանուհի, ազգութեամբ Հայ Լորէինէ Սրապեանին, որի դերակատարումը յուզիչ էր եւ տպաւորիչ:
Բեմադրութիւնը մի պատմութիւն էր Հայ կնոջ ու նրա հոգեկան ապրումների մասին: Նա կորցնում է իր 4 տարեկան որդուն եւ փրկւելով 1915 թւականի ջարդերից` իր կեանքի նպատակն է դարձնում գտնել կորած զաւակին:
Ներկայացումից յետոյ տեղի ունեցաւ ողջ ստեղծագործական խմբի հանդիպումը հանդիսատեսի հետ:
Իր եզրափակիչ խօսքում պիէսի հեղինակ Հրանտ Մարգարեանը շնորհակալութիւն յայտնեց դերասաններին, Նիւ Եորքի արւեստասէր հանդիսատեսին եւ հայ համայնքի ներկայացուցիչներին, որոնք ներկայ գտնւեցին ներկայացման պրեմիէրային:
Ի դէպ, սա առաջին դէպքն է, որ Նիւ Եորք նահանգի թատերական ինստիտուտը ներկայացնում է հայ թատերագրի ստեղծագործութիւնը:


Ռոբերտ Կարապետեան
Նիւ Եորք
Լուսանկարները` հեղինակի
«Ա+1»

Կիրօ Մանոյեան.–
Թուրքական ու ադրբեջանական սփիւռքը ակտիւ տեմպերով ինտեգրւում է այդ երկրների քաղաքականութեան մէջ

«Բաքուն ու Անկարան ջանքեր են գործադրում նաեւ հայկական Սփիւռքում պառակտում մտցնելու ուղղութեամբ»
13:33 / 08.05.2010
Թուրքական ու ադրբեջանական սփիւռքի վարքում վերջին շրջանում նոր միտում է նկատւում. Նրանք ոչ միայն ակտիւացնում են լոբբիստական գործունէութիւնը, այլ նաեւ քաղաքականացնում են իրենց համայնքները տարբեր երկրներում՝ մասնակցելով քաղաքական գործընթացներին:
Այս մասին NEWS.am-ի թղթակից հետ զրոյցում ասաց ՀՅԴ Հայ Դատի ու քաղաքական հարցերի գրասենեակի պատասխանատու Կիրօ Մանոյեանը: Նրա խօսքով, սա Հայաստանի, հայկական Սփիւռքի ու հայկական լոբբիստական կազմակերպութիւնների առջեւ կանգնած բոլորովին նոր մարտահրաւէր է: «Բայց այս գործընթացը կարող է ունենալ նաեւ հակառակ կողմ, որից հայ ժողովուրդը կարող է օգուտ քաղել: Օրինակ՝ տարբեր երկրների քաղաքական կազմակերպութիւններ, համաձայնելով իրենց ցուցակներում ընդգրկել թուրք թեկնածուների, պահանջում են նրանցից որդեգրել Հայոց Ցեղասպանութիւնը դատապարտող քաղաքականութիւն, քանի որ դա իրենց ուղեգիծն է, եւ դա շատ տրամաբանական է»,- նկատեց Մանոյեանը՝ յաւելելով, որ այդ համատեքստում թուրքական ու ադրբեջանական համայնքների քաղաքականացումը կարող է ունենալ ինչպէս բացասական, այնպէս էլ դրական հետեւանքներ: Կարեւորն, ըստ նրա, այն է, որ պէտք է ուշադիր հետեւել տեղի ունեցողին եւ անհրաժեշտութեան դէպքում պատրաստ լինել դիմակայել մարտահրաւէրներին: «Բայց բոլոր դէպքերում խուճապի պէտք չէ մատնւել»,- ամփոփեց նա:
Նշենք, որ նախօրէին Երեւանում Հայ Դատի կոմիտէների խորհրդաժողովի բացման արարողութեան ժամանակ այդ խնդրին է անդրադարձել նաեւ ՀՅԴ Բիւրոյի անդամ Լեւոն Մկրտչեանը: Նա ընդգծել է, որ թրքական ու ադրբեջանական համայնքները փորձում են ակտիւացնել իրենց գործունէութիւնը՝ իրենց կազմակերպութիւնները նմանեցնելով «հայկական մոդելին»: Մկրտչեանի խօսքով, Բաքուն ու Անկարան ջանքեր են գործադրում նաեւ հայկական Սփիւռքում պառակտում մտցնելու ուղղութեամբ:


Լուրեր Հայաստանից

ՇՈՒՇԻԻ ԱԶԱՏԱԳՐԱՄՆ 18-ԱՄԵԱԿԻՆ ՆՒԻՐՒԱԾ ՇԱԽՄԱՏԻ ՄՐՑԱՇԱՐ ԱԹԷՆՔՈՒՄ

Աթէնք. «Հայաստան» լրատու, 07.05.2010.
«Հայաստան» Հ. Մ. կենտրոնի նախաձեռնութեամբ, կենտրոնի սրահում, մայիսի 4-ին եւ 6-ին անցկացւեց Շուշիի ազատագրման 18-րդ ամեակին նւիրւած շախմատային մրցաշար: Հետաքրքիր եւ լարւած մթնոլորտում անցած հանդիպումների արդիւնքում յաղթող ճանանչւեցին Գիւլումեան Գէորգը, Թումանեան Յակոբը, Թիֆթիկչեան Գրիգորն ու Աճեմեան Վահէն:
Յաղթողներն իրենց մեդալներն ու նւէրները կստանան մայիսի 16-ին` «Հայաստան» կենտրոնի կողմից կազմակերպւող Մայիսի յաղթական հերոսամարտերին նւիրւած գեղարւեստական միջոցառման ընթացքում, որը տեղի է ունենալու Աթէնքի քաղաքապետարանի «Մելինա Մերկուրի» թատերասրահում: Մրցաշարի մասնակիցները, որորնք բաժանւեցին երկու խմբի, առաջին խմբում ընդգրկւած էին Թումանեան Յակոբը, Գիւլումեան Գէորգը, Թիֆթիկչեան Գրիգորը, Աճեմեան Վահէն եւ Արամ Տէր-Գէորգեանը, իսկ երկրորդում` Թումանեան Պարգեւը, Բայադեան Գէորգը, Զատիկեան Գրիգորը, Գալստեան Ռոբերտը եւ Յակոբեան Ռոստոմը:Հարկ է Նշել, որ մրցաշարի գլխաւոր մրցավարն ու համակարգողն էր Մերի Մանգրեանը: