Showing posts with label ԹՈՒՐՔԻԱ. Show all posts
Showing posts with label ԹՈՒՐՔԻԱ. Show all posts
Saturday, February 5, 2011

Firat

Firat.–
Օջալանը Եգիպտոսի օրինակով
Թուրքիայիքրդերին ապստամբութեան
կոչ է անում.
12:02 • 05.02.11
Թուրքիայում ցմահ բանտարկութեան դատապարտւած Քիւրդստանի բանւորական կուսակցութեան (PKK) առաջնորդ Աբդուլլահ Օջալանը իր փաստաբանների հետ հանդիպման ժամանակ համոզմունք է յայտնել, որ երբ Դիրաբեքիրը վերածւի Եգիպտոսի, այդ ժամանակ միայն խաղաղութիւն կտիրի։ Այս մասին յայտնում է քրդական Firat («Ֆըրաթ») գործակալութիւնը։ Հանդիպմանը Օջալանը խօսել է Եգիպտոսի վերջին իրադարձութիւնների և քրդական հարցի լուծման մասին։
«Եթէ Դիարբեքիրի ժողովուրդն օրերով փողոցներից տուն չգնայ, ինչպէս դա անում է Եգիպտոսի ժողովուրդը, առաջ քաշի իր պահանջները, ահա այդ ժամանակ խաղաղութիւն կտիրի։ Կտեսնենք՝ արդեօ՞ք «Արդարութիւն և զարգացում» կուսակցութիւնը կկարողանայ դիմակայել։ Եւ հէնց այդ ժամանակ Էրդողանն ինքը կպահանջի խնդրի (քրդական հարցի,- խմբ.) լուծումը»,– յայտարարել է քուրդ առաջնորդը։
Դիրաբեքիրում բնակչութեան ճնշող մեծամասնութիւնը քրդեր են։ Այստեղ պարբերաբար տեղի են ունենում զանգւածային ցոյցեր, որոնց մասնակիցները Թուրքիայի իշխանութիւններից պահանջում են ինքնավարութիւն։
Յիշեցնենք, որ անցած տարի թուրքական դատախազութիւնը հետաքննութիւն էր սկսել Դիարբեքիրի քաղաքապետ Օսման Բայդեմիրի նկատմամբ՝ Դիարբեքիրին ինքնավարութիւն շնորհելու մասին նրա հայտարութեան առնչութեամբ։
«Ի՞նչ կլինի, եթէ մեր քաղաքապետարանի վրայ տեղադրւած թուրքական դրօշի հետ մէկտեղ փողփողայ դեղին, կարմիր, կանաչ մեր դրօշը»,- յայտարարել էր Բայդեմիրը` նկատի ունենալով` Քիւրդստանի դրօշը:

Tert.am

Մահափորձ է ծրագրւում Թուրքիայի

գլխաւոր ազգայնականի դէմ



10:40 • 03.02.11
Թուրքիայի իրաւապահները զգուշացրել են «Ազգայնական շարժում» կուսակցութեան առաջնորդ Դևլեթ Բահչելիի և կուսակցութեան խորհրդարանական խմբակցութեան ղեկավար Օքթայ Վուրալի դէմ հնարաւոր մահափորձի մասին։ Այս մասին տեղեկացնում է թուրքական Milliyet օրաթերթը։
Թերթի փոխանցմամբ՝ Անկարայի ոստիկանութեան բաժանմունք են հրաւիրւել Բահչելիի թիկնապահները, որոնց տեղեկացրել են այն մասին, որ «Ազգայնական շարժում» կուսակցութեան առաջնորդի, ինչպէս նաև Օքթայ Վուրալի և կուսակցութեան միւս բարձրաստիճան ներկայացուցիչների անունները տեղ են զբաղեցնում իրաւապահների կողմից յայտնաբերւած Յեղափոխական ժողովրդական ազատագրման ճակատ (DHKP/C) կազմակերպութեան ցուցակում։
DHKP/C Թուրքիայում համարւում է ահաբեկչական կազմակերպութիւն։Նշւում է, որ այդ նախազգուշացումից յետոյ Բահչելիի թիկնազորը մի քանի անգամ ուժեղացւել է։


Tert.am


Իսրայէլցի զինւորականները թալանել

եւ սեռական ոտնձգութեան են

ենթարկել թուրքերին



Յունւար 24, 2011 17:18
Իսրայէլ զինւորականների կողմից նախորդ տարի թուրքական «Մաւի Մարմարա» նաւի դէմ իրականացւած գործողութիւնը հետաքննելու համար ՄԱԿ-ի պահանջով ստեղծւած հետաքննական յանձնաժողովի միջանկեալ զեկոյցում իսրայէլցի զինւորականների նկատմամբ ծանր մեղադրանքներ են տեղ գտել։
Թրքական «Անադոլու» գործակալութեան փոխանցմամբ՝ զեկոյցում նշւել է, որ Գազայի հատւած օգնութիւն տանող նաւերը ճանապարհ են ընկել՝ համապատասխան անվտանգութեան միջոցառումներից եւ անձնագրային ստուգումներից յետոյ։
Զեկոյցում ասւել է, որ օգնութիւն տանող նաւերի մօտ 600 ուղեւորները իսրայէլցի զինւորականների կողմից ենթարկւել են դաժան վերաբերմունքի, զրկւել ջրից, սննդից, զուգարան գնալու հնարաւորութիւնից։
«Նաւերի ուղեւորների տառապանքները շարունակւել է նաեւ Աշդոդի նաւահանգստում, որտեղ ուղեւորներին թողել են ձեռնաշղթաներով, խուզարկել եւ թալանել են։ Կին ուղեւորները իսրայէլցի տղամարդ զինւորականների կողմից ենթարկւել են ստորացուցիչ սեռական ոտնձգութեան։ Կին լրագրողներից մէկին այնպիսի խուզարկութեան են ենթարկել, որը հակասում է թէ՜ իրաւական, թէ՜ բարոյական սկզբունքներին»,-նշւել է զեկոյցում։ Նշենք, որ Իսրայէլը նախորդ օրը եւս հրապարակել էր ուսումնասիրութիւնը, որտեղ իրաւաչափ է համարւել իսրայէլցի զինւորականների գործողութիւնները։
Յիշեցնենք, որ 2010-ի մայիսի 31-ին Իսրայէլի զինւած ուժերը գործողութիւն են իրականացրել Գազայի հատւած օգնութիւն տանող նաւատորմի նկատմամբ, որի ընթացքում թուրքական «Մաւի Մարմարա» նաւի վրայ սպանւել է 9 թուրք։
Թուրքիան Իսրայէլից պահանջում է ներողութիւն խնդրել թուրք ժողովրդից եւ փոխհատուցել զոհւածների եւ վիրաւորների ընտանիքներին, ինչին իսրայէլական կողմը դէմ է արտայայտւում։

Լուրեր Հայաստանից - NEWS.am

Էրդողանի կուսակցութիւնն առաջիկայ

ընտրութիւններում Հայ թեկնածուներ է

առաջադրելու



Յունւար 24, 2011 00:02
Թուրքիայում 2011-ի յունիսի խորհրդարանական ընտրութիւններում 50 տարի անց կրկին պայքարի մէջ կմտնեն պատգամաւորի Հայ թեկնածուներ: Այս մասին, NEWS.am-ի թղթակցի հետ զրոյցում յայտնեց Ստամբուլի հայկական «Ակօս» թերթի գլխաւոր խմբագիր Ռոբեր Քոփթաշը:
«Ակօս»-ի գլխաւոր խմբագիրն անդրադառնալով Թուրքիայում առաջիկայ խորհրդարանական ընտրութիւններին, նշեց, թէ խօսակցութիւններ կան, թէ այդ ընտրութիւններում Հայ թեկնածուներ են առաջադրւելու: «Ստամբուլի երեք ընտրատարածքներից մէկում, որտեղ ապրող հայերը մեծ թիւ են կազմում, հնարաւոր է մեծամասնական կարգով անկախ պատգամաւորի Հայ թեկնածու առաջադրւի: Անունները դեռ յստակ չեն, եւ ամէն ինչ յստակ դառնալու դէպքում այդ մասին կյայտարարւի»,-նշեց Ռոբեր Քոփթաշը:
Ըստ «Ակօս»-ի գլխաւոր խմբագրի՝ Էրդողանը պատրաստւում է իր կուսակցութեան կողմից եւս պատգամաւորի Հայ թեկնածուներ առաջադրել՝ փորձելով ցոյց տալ իր ուշադրութիւնը ազգային փոքրամասնութիւնների նկատմամբ եւ աւել քւէներ ստանալ:
Անդրադառնալով Հայ-թրքական յարաբերութիւնների կարգաւորման ձախողւած փորձին, Ռոբեր Քոփթաշը յոյս յայտնեց, որ այն 2011-ի յունիսի խորհրդարանական ընտրութիւններից յետոյ կվերսկսւի: «Թուրքական իշխանութիւնները չէին սպասում, որ Հայ-թրքական արձանագրութիւնների ստորագրումը նման բուռն հակազդեցութիւն առաջ կբերի Ադրբեջանի եւ թուրք ազգայնականների մօտ: Սա տեսնելով, Էրդողանն ընթացք չտւեց Հայ-թրքական յարաբերութիւնների կարգաւորման գործընթացին, քանի որ նրա համար շատ կարեւոր է ներքին քաղաքական իրավիճակը եւ իր կուսակցութեան վարկանիշը»,-շեշտեց «Ակօս»-ի խմբագիրը:
Ռոբեր Քոփթաշն անտեղի համարեց միտքը, թէ Էրդողանը Թուրքիան տանում է իսլամացման ճանապարհով: «Ոչ, նման բան հնարաւոր չէ: Ալկոհոլի օգտագործման սահմանափակման մասին նրա վերջին յայտարարութիւնների պէս յայտարարութիւններ ամբողջ աշխարհում էլ հնչում են: Դուք Ստամբուլի փողոցներում շրջել եւ տեսել էք, թէ ինչպէս են հագնւում եւ ապրում այսօրւայ թուրքերը, այնպէս որ վերադարձը իսլամին՝ հաւանական չէ: Էրդողանը քաջ գիտակցում է դա եւ չի դիմի նման քայլի»,-ընգծեց Ռոբեր Քոփթաշը:

Լուրեր Հայաստանից - NEWS.am

Գիւլը ԵԽԽՎ-ի ամբիոնից կխօսի

Հայ-թրքական գործընթացի մասին



13:19 • 23.01.11
Յունւարի 24-26-ը տեղի է ունենալու Եւրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) այս տարւայ առաջին լիագումար նիստը, որին հրաւիրւած է նաև Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գիւլը:
Թուրքական Sabah օրաթերթի փոխանցմամբ` ԵԽԽՎ լիագումար նիստի շրջանակում Աբդուլլահ Գիւլը հանդէս է գալու ելոյթով, որից յետոյ պատասխանելու է եւրախորհրդարանականների` Հայկական և քրդական հարցերին, կիպրական հիմնախնդրին, թուրքական արտաքին քաղաքականութեանն ու Թուրքիային առնչւող մի շարք խնդիրների վերաբերեալ հարցերին:
Բացի այդ, զեկոյցով հանդէս կգայ Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դաւութօղլուն, ով կներկայացնի Թուրքիայի կողմից Եւրոպայի խորհրդի Նախարարների կոմիտէի նախագահութիւնը ստանձնելուց ի վեր իրականացւած միջոցառումները:
ԵԽԽՎ նստաշրջանին յատուկ հրաւիրեալի կարգավիճակով ներկայ են գտնւելու նաև Ռումինիայի ու Սերբիայի նախագահները և Ալբանիայի վարչապետը:
Յիշեցնենք, որ 2007թ. Աբդուլլահ Գիւլը ելոյթով հանդէս էր եկել ԵԽԽՎ լիագումար նիստում, որի ընթացքում խօսել էր քրդական հարցի, Թուրքիայում կանանց իրաւունքների և «Ակօս» շաբաթաթերթի խմբագրապետ Հրանտ Դինքի սպանութեան մասին:


Tert.am

RSF.–

Օրհան Փամուքի Սրի Լանկա կատարելիք

այցը մտահոգիչ է


09:39 • 21.01.11
«Լրագրողներ առանց սահմանների» (RSF) կազմակերպութիւնը յայտարարութիւն է տարածել՝ քննադատելով բոլոր այն գրողներին, ովքեր պատրաստւում են մասնակցել Սրի Լանկայում կայանալիք գրականութեան փառատօնին։ Այս մասին տեղեկացնում է թուրքական Zaman օրաթերթը։
«Սրի Լանկայում մեծ թւով գրողներ, լրագրողներ և ընդդիմադիրներ ենթարկւում են բռնութիւնների։ Այն դէպքում, երբ այդ երկրում օրէցօր մեծանում են խօսքի ազատութեան դէմ ուղղւած ճնշումները, ուղղակի մտահոգիչ է Փամուքի և միւս օտարերկրեայ գրողների՝ այդ փառատօնին մասնակցելու որոշումը»,– նշւում է յայտարարութիւնում։
Նշենք, որ Յունւարի 26–ին Սրի Լանկայում տեղի է ունենալու գրականութեան փառատօն, որին մասնակցելու են 10 օտարերկրեայ գրողներ, այդ թւում՝ Նոբելեան մրցանակակիր, թուրք գրող Օրհան Փամուքը։

Tert.am

Elle հանդէսի թուրքական խմբագրութիւնը

մոդելների ֆոտոսեսիայ է արել

Անիի աւերւած եկեղեցիների ֆոնին


Յունւար 20, 2011 12:49
Elle հանդէսի թուրքական խմբագրութիւնը մոդելների ֆոտոսեսիայ է արել հայկական Անի քաղաքում: Մոդելների լուսանկարները յայտնւել են դեկտեմբերեան համարում՝ կործանւած հայկական եկեղեցիների ֆոնին:
Մոդելների ֆոնին կարելի է տեսնել Տիգրան Հոնենցի, Սուրբ Փրկչի եկեղեցիները, Անիի Մայր Տաճարը:

News.am

Ստամբուլը սգում է Հրանտ Դինքի համար.

Բոլորս Հայ ենք, մարդասպան

պետութիւնը հաշիւ է տալու



Յունւար 19, 2011 22:22
Պոլսահայ յայտնի գործիչ, «Ակօս» թերթի գլխաւոր խմագիր Հրանտ Դինքի նահատակութեան 4-րդ տարելիցի յիշատակման արարողութեանը «Ակօս»-ի խմբագրութեան դիմաց տեղի ունեցած ակցիային մասնակցել են հազարաւոր քաղաքացիներ:
Ինչպէս տեղեկացնում է NEWS.am-ի թղթակիցը Ստամբուլից, Հրանտ Դինքի յիշատակման արարողութեանը Դինքի ընտանիք հետ մէկտեղ ակցիային ներկայ են եղել պատգամաւորներ Ուֆուք Ուրասը, Աքըն Բիրդալը, Սեբահաթ Թունջելը, Milliyet-ի նահատակւած խմբագիր Աբդի Իփեքչիի դուստրը, մի շարք յայտնի լրագրողներ:
«Ակօս»-ի խմբագրութեան ուղղութեամբ մօտեցող խմբերը հնչեցրել են «Իշխող կուսակցութիւնը լռում է, մարդասպանին թաքցնում է», «Բոլորս Հայ ենք», «4 տարի է, ինչ արդարութիւն չկայ», «Մարդասպան պետութիւնը հաշիւ է տալու» կարգախօսները: Նրանց ձեռքին եղել են Դինքի նկարներով պաստառներ:
Յիշատակի միջոցառումը նախատեսւած էր 15:00-ին, սակայն 30 րոպէ առաջ արդէն «Ակօս»-ի առջեւ մեծ բազմութիւն էր հաւաքւած, իսկ թուրքական յայտնի հեռուստաընկերութիւնների մեքենաներն իրենց ուղիղ եթերի համար նախատեսւած սարքաւորումներով դեռեւս առաւօտեան ժամերից էին տեղ զբաղեցրել:
Յիշատակման միջոցառման աւարտից յետոյ հազարաւոր քաղաքացիները կարգախօսներ հնչեցնելով շարժւել են մինչեւ Թաքսիմի հրապարակ:



Լուրեր Հայաստանից - NEWS.am


Հրանտ Դինքի սպանութեան օրը

Թուրքիայում տեղի կունենան յիշատակի

մի շարք միջոցառումներ



Յունւար 19, 2011 09:07
Ստամբուլահայ յայտնի գործիչ, «Ակօս» թերթի խմագիր Հրանտ Դինքի սպանութեան 4-րդ տարելիցը տարբեր միջոցառումներով կնշեն Թուրքիայի մի քանի քաղաքներում:
Ինչպէս տեղեկացնում է NEWS.am-ի թղթակիցը Ստամբուլից, թուրքական մի շարք կուսակցութիւնների, հասարակական կազմակերպութիւնների կողմից յունւարի 19-ին Ստամբուլում կազմակերպւելու է երկու միջոցառում՝ «Առանց Հրանտի 4 տարի: Հաշիւ ենք պահանջում իրական մարդասպանից» կարգախօսի ներքոյ: Նախատեսւած է սգոյ միջոցառում «Ակօս»-ի դիմաց 15:00-ին եւ ջահերով երթ՝ 19:00-ին Թաքսիմի հրապարակից:
Յիշեալ նախաձեռնող խմբի յայտարարութեան մէջ նշւում է. «Հրանտ Դինքի եւ պետութեան կողմից իրագործւած նման միւս սպանութիւնների իրական պատւիրատուներին դատապարտելու համար, իրական պատւիրատուներից հաշիւ պահանջելու համար բոլորին հրաւիրում ենք Թաքսիմի հրապարակ»:
Անկարայում կցուցադրւի Դինքին նւիրւած ֆիլմ, որից յետոյ՝ երեկոյեան կիրականացւի երթ՝ «4 տարի է, ինչ Հրանտը չկայ» կարգախօսով:
Թուրքիայի Բոդրումի քաղաքապետարանի դիմաց եւս սգոյ միջոցառում տեղի կունենայ, որի ընթացքում խօսքով հանդէս կգայ Taraf թերթի սիւնակագիր Մարկար Եսայեանը:

Լուրեր Հայաստանից - NEWS.am

Wikileaks.-

Թուրքիան աջակցել է Գուանտանամոյի

բանտարկեալների խոշտանգումներին



Յունւար 18, 2011 11:36
Թուրքիան 2002թ. թոյլատրել է Միացեալ Նահանգներին օգտագործել Ինջիրլիքի աւիաբազան ահաբեկչութեան մէջ կասկածւող անձանց Գուանտանամոյի բանտ տեղափոխելու համար, «Յանցագործների արտակարգ յանձնում» ծրագրի շրջանակներում (ԿՀՎ-ի եւրոպական բանտերում պահւող անձանց տեղափոխումը երկրներ, որտեղ խոշտանգումները սովորական երեւոյթ են), գրում է «Guardian»-ը:
Թուրքիայի ներգրաււածութիւնը կասկածելի ծրագրին բացայայտել է Wikileaks-ը 2006թ. յունիսի 8-ի գաղտնի հեռագրի հրապարակմամբ: Հեռագրի հեղինակը Թուրքիայում ԱՄՆ դեսպան Ռոսս Վիլսոնն է:
«Թուրքիայի ռազմական օդուժը թոյլատրել է Fundamental Justice ծրագրով օգտագործել Ինջիրլիքի ռազմակայանը, սակայն 2006թ-ին թոյլտւութիւնը չեղեալ է յայտարարւել»,- ասւած է նամակում:
Յատկանշական է, որ հեռագիրը հակասում է Թուրքիայի իշխանութիւնների յայտարարութիւններին: 2006թ. թուրքական ԱԳՆ-ի մամուլի քարտուղարը յայտարարում էր, որ «թուրքական կառավարութիւնն ու Թուրքիան երբէք չեն մասնակցել գաղտնի տեղափոխումներին»: Վերջերս Թուրքիան յայտնւել էր եւրոպական 14 երկրների շարքում, որոնք զբաղւած են դատապարտեալների գաղտնի տեղափոխումներով:

Լուրեր Հայաստանից - NEWS.am

Թուրքիայում եղբայրը
60 տեղից

դանակահարել է
հարազատ քրոջը


Յունւար 17, 2011 00:05
Թուրքիայի Ադանա քաղաքում հոգեկան խնդիրներ ունեցող Մեհմեդ Դեւրիմը 2 դանակով 60 տեղից դանակահարել եւ սպանել է 33-ամեայ հարազատ քրոջը:
Թուրքական Posta-ի փոխանցմամբ՝ ոստիկանութեանը յաջողւել է ձերբակալել դէպքի վայրից փախչող Մեհմեդին, ով յայտարարել է, թէ քրոջ մէջ մտել էր Լէյլա անունով մի ջին, եւ ինքն արել է այն, ինչ անհրաժեշտ էր:

Լուրեր Հայաստանից - NEWS.am

Սաադ Հարիրին Անկարայում


Նրա այցի գլխաւոր առաջադրանքը Թուրքիայի միջնորդութեամբ կառավարական ճգնաժամի յաղթահարումն է Լիբանանում:



Յունւար 16, 2011թ. 16:18
Երէկ Անկարայումՙ վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխաւորութեամբ Թուրքիայի ղեկավարութեան հետ հանդիպումներ է ունեցել Լիբանանի վարչապետ Սաադ Հարիրին: Հանդիպումներում, որպէս առաջնահերթ խնդիր, քննարկւել է կառավարական ճգնաժամի յաղթահարումը: Կյաջողւի՞ Թուրքիայի միջնորդութեամբ յաղթահարել այս ճգնաժամը Լիբանանում, ցույց կտայ ժամանակը: Բայց որ Լիբանանը 2005-ին Սաադի հօրՙ նախկին վարչապետ Ռաֆիկ Հարիրիի սպանութիւնից յետոյ ապակայունացել է, եւ անկայունութիւնը երկրի համար մշտական գործօն է դարձել, ակնյայտ է:
Այլ կերպ, Լիբանանի խնդիրը ոչ այնքան Սաադ Հարիրիի գլխաւորած կառավարութեան ճգնաժամն է, որքան ճգնաժամային այն իրավիճակը, որից երկիրը արտաքին միջամտութիւնների պատճառով ոչ մի կերպ դուրս չի գալիս: Ըստ երեւոյթին ոչ էլ դուրս կգայ, քանի որ ճգնաժամի յաղթահարումը երկրի ներքին գործերին միջամտելու հնարաւորութիւնից կզրկի ինչպէս միջազգային ուժերին, այդպէս էլ այս ուժերի միջնորդութեամբ Լիբանանում քաղաքական ներկայութիւն ապահովող Իսրայէլին:
Յամենայն դէպս, յունւարի 12-ին, երբ Վաշինգտոնում Սաադ Հարիրին բանակցում էր նախագահ Բարաք Օբամայի հետ, նրա կառավարութեան 11 նախարարներ, որոնք ներկայացնում էին «Հէզբօլլահին», «Ամալին» եւ «Ազատ հայրենասիրական շարժումը», հրաժարական էին տւել: Հրաժարականի պատճառաբանութիւնը Ռաֆիկ Հարիրիի սպանութիւնը հետաքննող միջազգային յանձնաժողովի յատուկ դատարանի սպանութեան մէջ «Հէզբօլլահին» մեղաւոր ճանաչելու հետեւութիւնն էր:
Թէեւ «Հէզբօլլահը», համարելով սպանութիւնը ամերիկա-իսրայէլական դաւադրութիւն, հերքել էր մեղադրանքը, սակայն ո՛չ ԱՄՆ-ի, ո՛չ Իսրայէլի, ո՛չ էլ Սաուդեան Արաբիայի միջնորդութեամբ Վաշինգտոնի վերահսկողութեան տակ գտնւող վարչապետ Սաադ Հարիրիի եւ նրա կառավարութեան խնդիրը սպանութեան գործի բացայայտումը չէ, այլ սպանութիւնը հետաքննող յանձնաժողովի յատուկ դատարանի հետեւութիւնը Լիբանանում «Հէզբօլլահին» չեզոքացնելու նպատակով օգտագործելու չարանենգ նկրտումը:
Այսինքն, Սաուդեան Արաբիայի միջնորդութեամբ ԱՄՆ-ի վերահսկողութեան տակ գտնւող Սաադ Հարիրիի կառավարութիւնը փլուզւել է հէնց «Հէզբօլլահին» չեզոքացնելու այդ նկրտման պատճառով, որը միաժամանակ Լիբանանի անկայունութեան գլխաւոր պատճառն է նաեւ: Հետեւաբար, քանի դեռ Միացեալ Նահանգները, միջազգային միւս ուժերն ու Իսրայէլը չեն հրաժարւել «Հէզբօլլահին» չեզոքացնելու ծրագրից, որն, ի տարբերութիւն ԱՄՆ-ի եւ Սաուդեան Արաբիայի դրածոյ համարւող Սաադ Հարիրիի կառավարութեան, մեծ ժողովրդականութիւն է վայելում երկրում եւ ամուր դիրքեր ունի, Լիբանանը կայունանալ չի կարող:
Սակայն խնդիրն ինքնին «Հէզբօլլահին» չեզոքացնելու ամերիկա-իսրայէլական ծրագիրն էլ չէ, այլ Լիբանանում Իրանի Իսլամական Հանրապետութեան դէմ «Հէզբօլլահի» պատրւակով ծաւալւող ԱՄՆ-ի եւ նրա դաշնակիցների չյայտարարած պատերազմը: 2006-ին Լիբանանի դէմ սանձազերծած պատերազմում Իսրայէլը խայտառակ պարտութիւն կրեց «Հէզբօլլահից»: Չի բացառւում, որ Լիբանանում պատերազմ սանձազերծելու դէպքում Իրանն էլ «Հէզբօլլահի» օրինակով պարտութեան մատնի ԱՄՆ-ին եւ նրա դաշնակիցներին:
Դրանով իսպառ կձախողւի ոչ միայն Լիբանանում «Հէզբօլլահին» չեզոքացնելու ամերիկա-իսրայէլական ծրագիրը, այլեւ զուգահեռաբար ի չիք կդառնայ նաեւ տարածաշրջանում Սաուդեան Արաբիայի գլխաւորութեամբ հակաշիական կոալիցիայ ձեւաւորելու եւ դա Իրանի Իսլամական Հանրապետութեանը հակադրելու Վաշինգտոնի միւս ծրագիրը:
Այս զարգացումը, ինչ խօսք, կյանգեցնի տարածաշրջանում Իրանի ազդեցութեան աննախադէպ ամրապնդմանն ու խթան կհանդիսանայ հակաամերիկեան տրամադրութիւնների հետագայ ծաւալման համար: Այսպիսով, Մ. Նահանգները դիրքեր կկորցնեն Մերձաւոր եւ Միջին Արեւելքում, ամերիկեան ծրագրերի ձախողման պայմաններում կսպառւեն Վաշինգտոնի միջինարեւելեան քաղաքականութեան դիրքերը, վերջինն այսպիսով կզրկւի ոչ միայն որդեգրած քաղաքականութիւնը վերանայելու, նոյնիսկ արդիւնաւէտ նոր քաղաքականութիւն մշակելու հնարաւորութիւնից:
Այլ կերպ, եթէ «Հէզբօլլահը» վտանգում է Լիբանանում ԱՄՆ-ի եւ Իսրայէլի ծրագրերը, ապա Իրանի Իսլամական Հանրապետութիւնն էլ տարածաշրջանում լուրջ վտանգ է ներկայացնում ամերիկեան քաղաքականութեան հետագայ ընթացքի համար: Սակայն «Հէզբօլլահը» Լիբանանում, իսկ Իրանըՙ Մերձաւոր եւ Միջին Արեւելքում պաշտպանողական մեծ ներուժ ունեն, հակառակ դրան, Մ. Նահանգներըՙ բազում անհետաձգելի խնդիրներ: Թերեւս տարածաշրջանում Իրանի դիրքերի աննախադէպ ամրապնդման հանգամանքը կարող է կառավարական ճգնաժամի յաղթահարման հարցում Թուրքիայի առջեւ միջնորդութեան հեռանկարներ բացել Լիբանանում, սակայն այդ միջնորդութիւնը նախ պէտք է փոխհամաձայնեցւած լինի Վաշինգտոնի հետ եւ դրան նախապէս հաւանութիւն տայ նաեւ Իսրայէլը: Մինչդեռ Թուրքիան ե՛ւ ԱՄՆ-ի, ե՛ւ Իսրայէլի հետ ներկայիս ունի լուրջ տարաձայնութիւններ:


ՅԱԿՈԲ ՉԱՔՐԵԱՆ ,

«Ազգ»
ArmAr.am

Economist.-

Կարսի հյուշարձաններն ապահով չեն,
երբ էրդողանը մերձակայքում է



15:40 • 14.01.11
«Կարսի յուշարձաններն ապահով չեն, երբ Ռեջեփ Թայիփ էրդողանը մերձակայքում է»,– գրում է Economist հանդէսը, անդրադառնալով Թուրքիայի վարչապետի՝ Կարսում գտնոող Հայ–թրքական «բարեկամութեան» յուշարձանը քանդելու մասին յայտարարութգանը։
Հանդէսը յիշեցնում է, որ անցած տարի Թուրքիայի վարչապետի Կարս կատարած այցելութեան ժամանակ Կարսի քաղաքապետը, որն էրդողանի «Արդարութիւն և զարգացում» կուսակցութեան անդամ է, Էրդողանի զայրոյթից խուսափելու համար կարգադրել էր հեռացնել մերկ կրծքով յաւերժահարս պատկերող շատրւանը։
Իսկ ահա անցած շաբաթ, գրում է Economist–ը, Կարս կատարած մէկ այլ այցի ժամանակ, էրդողանը պահանջում է հանել Հայ- թրքական «բարեկամութիւն»ը խորհրդանշող յուշարձանը՝ պատճառաբանելով, թէ 30 մետր բարձրութիւն ունեցող արձանը «հրէշաւոր է»։
Չնայած այն հանգամանքին, որ Էրդողանը պնդում է, թէ իրեն նման որոշում կայացնել ստիպել է իր «գեղագիտական ճաշակը», այդուհանդերձ, ինչպէս գրում է Еconomist-ը, ոմանք կասկածում են, թէ դա այդպէս է, և կարծում են, որ յունիսին Թուրքիայում տեղի ունեցող ընտրութիւնների նախաշէմին Էրդողանը պարզապէս այդ քայլով փորձել էր սիրաշահել թուրք ժողովրդին։Քանի որ, ինչպէս նշւում է յօդւածում, շատ թուրքեր այդ յուշարձանը ընկալում են որպէս 1915թ. Հայոց Ցեղասպանութեան ճանաչում։
Յօդւածում նշւում է նաև, որ Էրդողանը հրաժարւեց նաև Հայաստանի հետ 2009թ. ստորագրած արձանագրութիւններից՝ նշելով, որ արձանագրութիւնները կվաւերացւեն այն դէպքում միայն, երբ Հայաստանը դուրս գայ «գրավւած 7 տարածքներից», իսկ «Հայաստանը սպառնում է խզել գործարքն ամբողջովին»,– գրում է հանդէսը։
Այն նաև նշում է, որ Էրդողանը իր վերոնշեալ քայլը պատճառաբանել է այն հանգամանքով, որ այդ յուշարձանի մերձակայքում է գտնւում հին մահմեդական գիտնական Հասան Հարաքանիի դամբարանը
«Նրանք տարօրինակ բան են կառուցել նրա դամբարանի մօտ..., սա անհեթեթութիւնէ »,– բողոքել է Էրդողանը։

Tert.am
***–
Դիտել նաեւ.–

Today’s Zaman.-

Հրանտ Դինքն ու Գաբրիէլ Գիֆորդսը

«Մահից առաջ Հրանտ Դինքը գրեց, որ իրեն դիտաւորեալ դարձնում են թիրախ: Իսկ նրա մահից չորս տարի անց դատախազները չեն ուզում որեւէ կապ տեսնել: Չեն ուզում տեսնել Դինքի սպանութեան անպատիժ մնալը: Այսօր Թուրքիայում բոլորին միաւորում է միայն աչք փակելու ցանկութիւնը»


Յունւար 14, 2011 01:34
NEWS.am-ը ներկայացնում է Էնդրիւ Ֆինկելի յօդւածը, որը հրապարակել է թրքական Today’s Zaman-ը:
Գնդակը, որն անցաւ ԱՄՆ կոնգրէսական Գաբրիէլ Գիֆորդսի գլխի միջով կարծես մտել է ամերիկացի մեկնաբանների գիտակցութիւնը եւ քաղաքական վերնախաւին թոյլ է տւել դուրս գալ կոմայից: Ոչ ոք չի կասկածում, որ յարձակւողը հոգեական խանգարում ունի: Սակայն հնարաւոր է, որ յանցագործի խելայեղութիւնն ու ատելութիւնը խթանւել է իր երկրի քաղաքական դիսկուրսով:
Յաջորդ շաբաթ հայկական թերթի խմբագիր Հրանտ Դինքի սպանութեան չորրորդ տարելիցն է: Ամերիկացի յանցագործի նման Դինքի սպանողին եւս բռնեցին, սակայն թուրք ոստիկանները սկսեցին լուսանկարւել երիտասարդ մարդասպանի հետ` նրան համարելով հերոս:
Ի տարբերութիւն ամերիկեան ոճրագործութեան Դինքի սպանութիւնից յետոյ տպաւորութիւն էր ստեղծւել, որ վայրագութիւնը ցանկանում էին նաեւ իշխանութիւնները:
Դինքի ընտանիքի փաստաբան Ֆետհիե Չեթինը հրապարակել է Դինքի մահւան չորրորդ տարւայ զեկոյցը, որտեղ փաստագրօրէն ներկայացւած են պետական պաշտօնեաների վարքը: Այն պաշտօնեաների, որոնք Դինքին պարբերաբար դարձնում էին հասարակական դժգոհութեան թիրախ:
Գիֆորդսը մարգարէի նման քննադատել էր Սարա Փէյլինի սադրիչ քայլերը: Փէյլինի ֆէյսբուքեան քարտէզում Գիֆորդսը ոչնչացման ենթակայ թիրախ էր:
Շատ աւելի նիւթական էր Հրանտ Դինքին որպէս թիրախ ներկայացնելը: Այժմ ակնյայտ է դառնում, որ դրանք միայն հռետորութիւն չէին, այլ` բռնութեան սադրանքի մտացւած ռազմավարութիւն էր:
2004-ին Ստամբուլի փոխնահանգապետը հետախուզութեան աշխատակիցների ներկայութեամբ Դինքի հետ զրուցել էր մի խմբագրականի մասին: Այդ յօդւածում Դինքը գրում էր, որ Աթաթուրքի հոգեդուստր Սաբիհա Գեկչենը Հայ էր, որը որբ էր դարձել 1915-ին: Հետախուզութեան այդ աշխատակիցները հետագայում մեղադրեալ էին Էրգենեկոնի գործով:
Մահից առաջ Հրանտ Դինքը գրեց, որ իրեն դիտաւորեալ դարձնում են թիրախ: Իսկ նրա մահից չորս տարի անց դատախազները չեն ուզում որեւէ կապ տեսնել: Չեն ուզում տեսնել Դինքի սպանութեան անպատիժ մնալը: Այսօր Թուրքիայում բոլորին միաւորում է միայն աչք փակելու ցանկութիւնը:

Լուրեր Հայաստանից - NEWS.am


Քլինթոնի՝ Թուրքիա կատարելիք այցի

օրակարգում Հայ-թրքական գործընթացն է



09:34 • 14.01.11
ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը փետրւարին Թուրքիա կատարելիք այցի ընթացքում քննարկելու է նաև Հայոց Ցեղասպանութեան թեման։ Այս մասին տեղեկացնում է թրքական NTV հեռուստաալիքը։
CNNTurk-ը տեղեկացնում է, որ Քլինթոնը Անկարայում քննարկելու է Հայ-թրքական կարգաւորման գործընթացը։
Այցի ընթացքում ԱՄՆ պետքարտուղարը հանդիպումներ է ունենալու Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գիւլի, վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և արտգործնախարար Ահմեթ Դաւութօղլուի հետ։
Հանդիպումների ընթացքում քննարկւելու են նաև թուրք–ամերիկեան յարաբերութիւններին, մերձաւորարևելեան խաղաղ գործընթացին և կիպրական հիմնախնդրին առնչւող հարցեր։
Վերջին անգամ Հիլարի Քլինթոնը Թուրքիա էր այցելել 2009 թւականին։

Tert.am

Ծրագրւած էր ոչնչացնել Հրանտ Դինքին

սպանած թուրքի լակոտին


09:56 • 13.01.11
Թուրքիայում ծրագրւում էր ոչնչացնել «Ակօս» շաբաթաթերթի խմբագրապետ Հրանտ Դինքին սպանած Օգիւն Սամասթին։ Այս մասին գրում է թուրքական Milliyet օրաթերթի թղթակից Նեդիմ Շեները իր «Կարմիր ուրբաթ. ո՞վ կոտրեց Դինքի գրիչը» վերնագրով գրքում, որը շուտուվ կյայտնւի գրախանութներում։
Ըստ Milliyet-ի՝ գրքում Նեդիմ Շեները ներկայացնում է այնպիսի տեղեկութիւններ, որոնք կարող են լոյս սփռել Հրանտ Դինքի սպանութեան որոշ մանրամասների վրայ։ Իսկ այդպիսի տեղեկութիւններից մէկը, ըստ թերթի, Օգիւն Սամասթի դէմ ծրագրւած մահափորձի մասին է։
Գրքում Նեդիմ Շեները նշում է, որ Սամսունում ձերբակալւած Օգիւն Սամասթը ոստիկանական տեղեմասում յայտնել է իր դէմ ծրագրւող հնարաւոր մահափորձի մասին, սակայն այդ ամէնն ինչ–ինչ պատճառներով տեղ չի գտել իրաւապահների կազմած արձանագրութիւնում։
«Սպանութիւնից յետոյ ցանկանում էի յանձնւել Ստամբուլում։ Սակայն որոշեցի գնալ Տրապիզոն և այնտեղ յանձնւել. գոնէ ևս մէկ անգամ կտեսնէի ծնողներիս։ Բայց ձերբակալւեցի Սամսունում։ Լաւ է՝ ձերբակալւեցի, հակառակ դէպքում ինձ սպանելու էին Գիրեսունում»,– հարցաքննութեան ժամանակ ասել էր Սամասթը։
Յիշեցնենք, որ ամիսներ առաջ Ստամբուլի դատարանը, բաւարարելով Օգիւն Սամասթի փաստաբան Լևէնթ Եըլդըրըմի պահանջը, որոշում էր կայացրել Սամասթին դատել որպէս անչափահասի: Այս դէպքում Սամասթին սպասւում է շատ աւելի մեղմ պատիժ: Նրա նկատմամբ սահմանւելիք ցանկացած պատժաչափ կնւազեցւի 5 տարով:
2007թ. Յունւարի 19-ին Ստամբուլում Օգիւն Սամասթը փողոցում գնդակահարեց «Ակօս» շաբաթաթերթի խմբագրապետ Հրանտ Դինքին։ Խմբագրապետի սպանութեան գործի դատաւարութիւնն ընթանում է արդէն չորս տարի, և որևէ շօշափելի արդիւնք առայժմ չի գրանցւել։

Tert.am

Թուրքիայում էշերի դհոլ-զուռնայով

հարսանիքին հիւրերը իրար են ծեծել



Յունւար 12, 2011 00:02
Թուրքիայում ամիսներ առաջ տեղի ունեցած էշերի հարսանիքը, որն ուղեկցւել էր դհոլ-զուռնայով եւ մի քանի այլ աւանդոյթներով, շարունակում է մնալ ֆորումների քննարկման նիւթ։
Թուրքիայի Մուղլա նահանգի Քարգը գիւղի բնակիչ Եորուք Էնվեր Եալչընը կազմակերպել էր իր Դուման անունով արու էշի եւ Ֆեթհիյեյում արդէն 4 տարի ապրող Անգլիայից բերւած Լինդա անունով էգ էշի ամուսնութեան արարողութիւնը։ Եալչընը մեքենաների շարասիւնով մեկնել էր Ֆեթհիյե՝ «հարսի» տուն, որտեղ էլ կազմակերպւել էր հարսանեկան արարողութիւնը։
Այս հարսանիքը եւս զերծ չի եղել հիւրերի միջեւ ծեծկռտուքից։ Տարեց մի մարդու եւ երիտասարդների վիճաբանութիւնը վերածւել է ծեծուջարդի։ 4 երիտասարդ հիւրերի առաջ գօտիներով, աթոռով եւ բռունցքներով ծեծել են տարեց մարդուն, ով նրանց ընդամենը նկատողութիւն էր արել իր ոտքը տրորելու համար։


Լուրեր Հայաստանից - NEWS.am

Գիւլը Եմէնում հոնգուր-հոնգուր

արտասւել է


Յունւար 11, 2011 13:46
Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գիւլը Եմէնում մասնակցել է զոհւած թուրք զինւորներին նւիրւած յուշարձանի բացմանը, որի ընթացքում յայտնւել է տեսախցիկների ուշադրութեան կենտրոնում։
Ինչպէս տեղեկացնում է թուրքական Hurriyet-ը, յուշարձանի բացման ժամանակ Թուրքիայի նախագահը եւ թուրք նախարարները սկսել են արտասւել։
Յիշեալ յուշարձանի համար Աբդուլլահ Գիւլն իր ելոյթում շնորհակալութիւն է յայտնել Եմէնի նախագահին եւ ժողովրդին։

Լուրեր Հայաստանից - NEWS.am


ԱՄՆ քաղաքականութիւնը ձեւաւորւում է

Քիմ Քարդաշեանի բնակարանում



«Այսպիսի վերլուծութեանը, որը կատարւում է կատարեալ անճարակութիւնից՝ կոչում են «Ինքնատեսութեան դիւանագիտութեան» «բօզ»ական տարբերակը։ Այսինքն ամենին նմանեցնում են իրենց՝ Թուրքերին...»



Յունւար 10, 2011 23:16
NEWS.am-ը հատւածներ է ներկայացնում Ջեմ Օղուզի՝ Hurriyet Daily News and Economic Review-ում հրապարակւած յօդւածից։
2010 թւականի վերջին օրերին Ադրբեջանի Միլի Մեջլիսի (խորհրդարանի) «Ադրբեջան» պաշտօնաթերթը հրապարակել է «ԱՄՆ-ն այլասերում է ազատութիւնը» վերնագրով մի վերլուծութիւն, որում խստոօրէն քննադատւում է Վաշինգտոնի արտաքին քաղաքականութիւնը՝ մասնաւորապէս Հարաւային Կովկասի իրավիճակի առումով։ Յօդւածն սկսւում է հետեւեալ բառերով. «Վերջին տասնամեակի իրադարձութիւնները պարզ կերպով ցոյց են տալիս, որ ԱՄՆ պարբերաբար քաղաքական շանտաժի համար տեղեկութիւն է «արտադրում»։
«ԱՄՆ-ին քննադատելու Ադրբեջանի պատճառները շատ են, սակայն ամենակարեւորը դրանց շարքում, անկասկած, ԱՄՆ-ի անտարբերութիւնն է Հայաստանի կողմից ադրբեջանական տարածքների օկուպացման հանդէպ»,- ասւած է յօդւածում:
Այս յօդււածի հեղինակը հեգնանքով հարց է տալիս. «ԱՄՆ արտաքին քաղաքականութիւնը ձեւաւորւում է Քըրք Քըրքորեանի գրասենեակո՞ւմ, թէ՞ Քիմ Քարդաշեանի ննջասենեակում»:

Լուրեր Հայաստանից - NEWS.am

*** Այսպիսի վերլուծութեանը, որը կատարւում է կատարեալ անճարակութիւնից՝ կոչում են «Ինքնատեսութեան դիւանագիտութեան» «բոզ»–ական տարբերակը։ Այսինքն ամենին նմանեցնում են իրենց՝ Թուրքերին...Վ.

Դաւութօղլու.-


Խաղաղութեան արձանի քանդումը կապ

չունի Հայ-թրքական յարաբերութիւնների հետ


«Անիմաստ եւ անհասկանելի վէճ է գնում վանդալիզմի համաշխարհային ռեկորդաւոր՝ Թուրքիայի զաւթիչ վարչակազմի իշխանաւորների միջեւ»


Յունւար 10, 2011 12:51
Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դաւութօղլուն աջակցութիւն է յայտնել Էրդողանին, ով յայտարարել էր, թէ Կարսում անաւարտ խաղաղութեան արձանը հրեշաւոր է եւ պէտք է քանդել:
Թրքական Zaman-ի փոխանցմամբ՝ Դաւութօղլուն նշել է, թէ այդ արձանը համահունչ չէ Կարսի ճարտարապետութեանը եւ պէտք չէ, որ այն մնայ Կարսում առկայ գեղեցիկ ճարտարապետական կառոյցների կողքին:
Թուրքիայի վարչապետը շեշտել է նաեւ, որ յուշարձանի քանդումը որեւէ կապ չունի Հայ-թրքական յարաբերութիւնների կարգաւորման հետ։
«Մենք կողմ ենք Հայաստանի հետ յարաբերութիւնների կարգաւորմանը։ Սակայն այն միակողմանի չպէտք է լինի։ Անհրաժեշտ է, որ Հայաստանը այդ հարցում քայլեր անի։ Կովկասում խաղաղութեան ապահովման համար անհրաժեշտ է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ յարաբերութիւնների լաւացում»,-նշել է Դաւութօղլուն:
Էրդողանի յայտարարութեանը խիստ է պատասխանել արձանի հեղինակ Մեհմեդ Աքսոյը, ով ասել է, թէ Էրդողանը կնմանւի Թալիբանին, եթէ քանդել տայ խաղաղութեան յուշարձանը։ «Ինչպէ՞ս էք աշխարհին բացատրելու, որ մարդկութեան եւ խաղաղութեան արձան էք քանդում։ Էրդողանը կդառնայ աշխարհում առաջին վարչապետը, ով կքանդի խաղաղութեան յուշարձանը»,-շեշտել է Մեհմեդ Աքսոյը։
Նշենք, որ Կարսի նախկին քաղաքապետ Նաիֆ Ալիբեյօղլուն, ով մշտապէս հանդէս էր գալիս Հայ-թրքական սահմանի առանց նախապայմանների բացման եւ դրա համար Կարսում ստորագրահաւաք էր կազմակերպել, տարիներ առաջ նախաձեռնել էր հսկայ արձանի ստեղծումը, որը պէտք է խորհրդանշեր Հայ-թրքական «բարեկամութիւն»ը եւ խաղաղութիւնը, սակայն 2009-ին քաղաքապետի ընտրութիւններում նա պարտութիւն է կրում։ Անաւարտ արձանը անորոշ ճակատագրով տեղադրւում է Կարսի հին հայկական թաղամասին կից գտնւող բարձունքում:
Արձանն ունի 30 մետրից աւել բարձրութիւն, որը հաւասար է 10 յարկանի շէնքի բարձրութեանը եւ կշռում է մօտ 1500 տոննայ:

Լուրեր Հայաստանից - NEWS.am



***


Անիմաստ եւ անհասկանելի վէճ է գնում վանդալիզմի համաշխարհային ռեկորդաւոր՝ Թուրքիայի զաւթիչ վարչակազմի իշխանաւորների միջեւ։ Դեռ այսօր էլ, Թուրքիայում եւ Ադրբեջանում շարուակւում են վանդալիզմի պարզ երեւոյթները եւ բարբարոսաբար ջախջախւում են Հայկական խաչքարերն ու պատմական կոթողները։ Բայց թէ՝ ինչ է՞ մի յիմար արձանի ոչնչացման շուրջ տարւող բանավէճը՝ հասկանալի է միայն յիմարներին։ Եւ այդ ո՞ր բարեկամութեան մասին է խօսքը, որի մէկ կողմը պնդում է հատուցում արհաւիրքների համար, իսկ միւս կողմը անցնելով 100 տարի, դեռ չի ստանձնում իր յանցագործութեան ու ցեղասպանութեան պատասխանատւութիւնը։ Հէնց լաւ, որ խափփանւի այդ կեղծ արձանիկը՝ իր եռայարկ շղնքի բարձրութեամբ։