Թուրքիայի ազգային անվտանգութեան խորհրդի նիստում քննարկւել են հայ-թուրքական ստորագրւած արձանագրութիւնները
11:11 / 21.10.2009
Ազգային անվտանգութեան խորհրդի (MGK) վերջին ամիսների ամենաերկար նիստը տեղի ունեցաւ հոկտեմբերի 20-ին` Թուրքիայի նախագահի նստավայրում, տեղեկացնում է թուրքա
կան Haber7 կայքէջը:
![](https://blogger.googleusercontent.com/img/b/R29vZ2xl/AVvXsEhlW6he0lPfT38j8yXAq67uTKIBJYVFjsP5ORUHZeCc0-QZo5hvzouMVtSl2hO3cyGJUmAavz65bn5toayGCO8y8Dtb9dLVvlKVgUalws17JYJ15oCm5YDJdax4ACwLPTbxrr-pw5IP4qE/s400/Turkey.jpg)
Նիստը տեւել է մօտ 8 ժամ: Թուրքիայի Ազգային անվտանգութեան խորհրդում քննարկւել են հայ-թուրքական ստորագրւած արձանագրութիւնները, Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ խնդիրների լուծմանը օգտակար լինելը, Կովկասում «խաղաղութեան, կայունութեան, համագործակցութեան եւ վստահութեան» ստեղծման համար Թուրքիայի ակտիւ աշխատանքների շարունակումը:
Ազգային անվտանգութեան խորհրդի քարտուղարութիւնը 8-ժամեայ խորհրդակցութիւնից յետոյ հրապարակեց տեղեկատւութիւն` տեղի ունեցած քննարկումների մասին:
Ազգային անվտանգութեան խորհրդի քարտուղարութիւնը 8-ժամեայ խորհրդակցութիւնից յետոյ հրապարակեց տեղեկատւութիւն` տեղի ունեցած քննարկումների մասին:
Հրապարակւած տեղեկատւութեան մէջ նշւում է, որ Անվտանգութեան խորհուրդը հաւանութիւն է տւել հոկտեմբերի 6-ի թուրքական խորհրդարանի ընդունած որոշմանը` շարունակել Հիւսիսային Իրաքից եկող ահաբեկչութեան դէմ պայքարը:
Քննարկւել են հոկտեմբերի 10-ին Ցիւրիխում ստորագրւած հայ-թուրքական արձանագրութիւնների լոյսի ներքոյ ապագային ուղղւած հեռանկարները` այդ թւում Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգաւորման մէջ ջանքերի գործադրումը:
Կրկին նշւել է աջակցել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ եղած հակամարտութեան կարգաւորման քայլերին: Տեղեկատւութեան մէջ ասւել է, որ որոշւել է Թուրքիայում, տարածաշրջանում խաղաղութեան, կայունութեան, համագործակցութեան եւ վստահութեան մթնոլորտ ստեղծելուն նպատակաուղղւած աշխատանքները աւելի ակտիւ շարունակել:
Լուրեր Հայաստանից
0 Պատգամ:
Post a Comment