ՀԱՒԱՔԷ՛Ք ՊՐՆ. ՆԱԽԱԳԱԽ՝ ԻՐԱՐ ՅԱՋՈՐԴՈՂ ՀԵՐԹԱԿԱՆ «ՄԵՂԴ»–ԵՐԸ...
ԹՈՒՐՔԻԱՅԻ ԴԵՍՊԱՆՆ ԱՄՆ-ՈՒՄ «ԱՆՅԱՋՈՂ ՔԱՅԼ Է» ԱՆՒԱՆԵԼ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹԵԱՆ ՄԱՍԻՆ ԲԱՆԱՁԵՒԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՄԸ ԱՄՆ ՍԵՆԱՏՈՒՄ
ԱՄՆ-ում Թուրքիայի դեսպան Նաբի Սենսոյը «անյաջող քայլ է» համարել » «Հայոց ցեղասպանութեան» «մասին բանաձեւի ներկայացումը ԱՄՆ Սենատում:
![](https://blogger.googleusercontent.com/img/b/R29vZ2xl/AVvXsEivk8wp56KIP092-GcWsLYnwmb8QsVaC_eEx_S13Zhip4Pc5aWqTf4ELs9VXC0w7YkwR_sSfBGV1fDKzZe6zAr9qzETNfh031BjSkdR29tRgjZe7Ibkof4kLeZRzpqzyHYEc-wxrJ9gdbs/s400/Turk+Ambasador.jpg)
Սենսոյն ասել է, որ բանաձեւի ներկայացումը Սենատում «ծայրայեղ սխալ քայլ էր»: Թէեւ դա անակնկալ չէր, ես կարծում եմ, որ այժմ, Հայ-թուրքական յարաբերութիւնների կարգաւորման մասին արձանագրութիւնների ստորագրումից յետոյ, պատեհ պահը չէր այդ բանաձեւը Սենատում ներկայացնելու համար: Դա սխալ քայլ է:
Ես յոյսով եմ, որ բանաձեւը չի մտնի Սենատ, ինչպէս նաեւ յոյսով եմ, որ այդ ուղղութեամբ ոչ մի առաջընթաց չի գրանցւի»,-ասել է թուրք դիւանագէտը:
Անդրադառնալով Անկարայի եւ Բաքւի յարաբերութիւններին եւ Վաշինգտոնի դիրքորոշմանն այդ հարցում, ԱՄՆ-ում Թուրքիայի դեսպանը նշել է, որ «առաջին հերթին, Թուրքիան չափազանց շահաւէտ է համարում Հայաստանի հետ յարաբերութիւնների հաստատումն ու սահմանի բացումը»: Նրա խօսքերով, «հայ-թուրքական յարաբերութիւնների կարգաւորումը դրական ազդեցութիւն կունենայ տարածաշրջանում խաղաղութեան, կայունութեան ու անվտանգութեան հաստատման վրայ, մի տարածաշրջանում, որը լի է սառեցւած հակամարտութիւններով:
«Թուրքիան չի ցանկանում, որ այդ յարաբերութիւնները բացասաբար անդրադառնան Ադրբեջանի վրայ»,-ասել է Նաբի Սենսոյը` աւելացնելով, որ Թուրքիան չի ստորագրի այնպիսի փաստաթուղթ, որը «կը հակասի ադրբեջանցի եղբայրների» շահերին, հաղորդում է Anatolian News Agency-ն:
ԱՄՆ Սենատի արտաքին յարաբերութիւնների կոմիտէի անդամ, Հայոց ցեղասպանութեան ճանաչման կողմնակիցներ Ռոբերտ Մենենդեսը եւ սենատոր Ջոն Էնսայնը հոկտեմբերի 22-ին ԱՄՆ Սենատ նե ներկայացրել թիւ 252 բանաձեւը Հայոց ցեղասպանութեան մասին: Բանաձեւի կողմնակիցների ցուցակին արդէն Կոնգրէսի շուրջ 130 անդամ է միացել:
0 Պատգամ:
Post a Comment