Հայաստանի պատւիրակութիւնը պատրաստ է մեկնել Ստրասբուրգ
17:25 • 21.04.10
Հայաստանի պատւիրակութիւնը պատրաստ է մեկնել Ստրասբուրգ՝ մասնակցելու Եւրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) գարնանային նստաշրջանին, որը մեկնարկելու է ապրիլի 26-ին, Երևանի ժամանակով ժամը 13-ին։
![](https://blogger.googleusercontent.com/img/b/R29vZ2xl/AVvXsEi32p-LuLdEObpvoy0gqqAJiEeVbYVDbPpql1FSutllDP4dR4gjdH8gfOfsB_iI-LCKpKmP5HGtN1sIeVHDPG0ib-KDdHyA7jB8eUA6AoIcw3lWikrIjlqAwG9hix0L0qDM7ZyMzAqoRHgW/s400/Strasboorg.jpg)
Այս մասին Tert.am-ին տեղակացրեց ԲՀԿ-ական պատգամաւոր, ԵԽԽՎ-ում հայաստանեան պատւիրակութեան անդամ Նաիրա Զոհրաբեանը՝ նշելով, որ ԵԽԽՎ-ում հայաստանեան պատւիրակութիւնը, չնայած Եւրոպայում հրաբուխի ժայթքման հետևանքով ստեղծւած պայմաններին, պատրաստ է մեկնել և մասնակցել ԵԽԽՎ գարնանային նստաշրջանին։
«Պատւիրակութեան բոլոր անդամները պատրաստ են, զեկոյցները՝ նոյնպես։ Արդէն պարզել ենք նաև, որ Հայաստանից իրականացւում են թռիչքներ դէպի Փարիզ։ ԵԽԽՎ քաղաքական յանձնաժողովներից մէկն առաջարկել է հետաձգել գարնանային նստաշրջանը, սակայն Վեհաժողովի ղեկավարութիւնը որոշել է չհետաձգել այն։ Այնպէս որ, ամէն ինչ պատրաստ է, բայց թէ ինչ կլինի առաջիկայում, դժւար է կանխատեսել»,- մեզ հետ զրոյցում ասաց Նաիրա Զոհրաբեանը։
Tert.am
0 Պատգամ:
Post a Comment