«Կարօտից խելառը»
Նշւեց Թաթուլ Կրպէյեանի 45–ամեակը
18:46 • 26.05.10
Ապրիլի 21–ին ՀՀ ազգային հերոս Թաթուլ Կրպէյեանը կդառնար 45 տարեկան։ Երէկ Կամերային երաժշտութեան տանը կազմակերպւել էր յուշ–երեկոյ` նւիրւած Կրպէյեանի յիշատակին։
![](https://blogger.googleusercontent.com/img/b/R29vZ2xl/AVvXsEjqtA13PWCpb2X1uJ2STHWzjTHLrSx6ieBmjAcOXl8CCOSX_-kimRufbT1khep7pvAhhlg_vdImvSieGyHQILRj8-Nv622xXIcAYqCykoVoDDyeBLdUXo2w58xxL36AUH9NA6Ia8Fr_g_cA/s400/Tatool.jpg)
Յուշ երեկոյին ելոյթ ունեցաւ նաև «Կարին» աւանդական երգի–պարի անսամբլը։
Նշենք, որ այս միջոցառումը նմանատիպ յուշ–երեկոների շարքից արդէն հինգերորդն է, որը նւիրւած է զոհւած ազատամարտիկների յիշատակին։
«Միջոցառման նպատակն է լուսաբանել մութ էջերը, իսկ յայտնի էջերը մէկ անգամ ևս ներկայացնել հանրութեանը», – Tert.am–ի հետ զրոյցում ասաց «Կարին» անսամբլի գեղարւեստական ղեկավար Գագիկ Գինոսեանը։
Tert.am
0 Պատգամ:
Post a Comment