Լեռնային Ղարաբաղի մասին Hurriyet–ի հրապարակումը բարկացրել է Բաքւին
14:57 • 26.05.10
Ադրբեջանի նախագահի աշխատակազմի քաղաքական վերլուծութեան և տեղեկատւութեան ապահովման բաժնի պետ Էլնուր Ասլանովը, ի պատասխան թուրքական Hurriyet Daily News պարբերականում «Լեռնային Ղարաբաղի վիճահարոյց տարածքը նոր խորհրդարան է ընտրում» վերնագրով հրապարակմանը, բողոքի նամակ է յղել՝ պաշտօնական Բաքւի դիրքորոշման պարզաբանումներով։
![](https://blogger.googleusercontent.com/img/b/R29vZ2xl/AVvXsEhE6RktBkOUZoVRrUK_5Z7UNVgpUPlB88McUzYmSFJSM4eu30qibjFKp9tTsL1aozEfoh7zdVhlee-Ea1XA0OxyMoXW_L5gtDjEXpf6wOyqidaRVL0M7Mk2pm7wrsRROzeHsRNBec0c6ZKd/s400/Shenk.jpg)
Ինչպէս յայտնում է 1news.az-ը, նամակում ասւում է նաև, որ Ադրբեջանը երբէք չի ընդունել, և աւելին, «երբէք չի խաբւի ընտրութիւնների քողի տակ Հայաստանի քաղաքական անվանարկումներին»։
Նամակում նաև նշւում է, որ Ադրբեջանի տւեալ դիրքորոշումը ենթակայ չէ քննարկումների և չի փոփոխւի, այնուամենայնիւ, «Ադրբեջանը շարունակում է հաւատարիմ մնալ հակամարտութեան խաղաղ կարգաւորմանը կառուցողական մթնոլորտում՝ գործելով հանդուրժողաբար և մասնակցելով հայկական կողմի հետ երկխօսութեանը»։
Նշւում է նաև, որ «Ադրբեջանը չի շարունակի խաղաղ բանակցութիւններն ի վնաս իր տարածքային ամբողջականութեան և չի ընդունի որոշումներ Հայաստանի կողմից պարտադրւող ստատուս քվոյի հիման վրայ»։
Tert.am
0 Պատգամ:
Post a Comment