Հրազդանի գազանանոցում առիւծը
քրքրել է իրեն կերակրողի ոտքը.
Երիտասարդը արնաքամ է եղել ու մահացել
Նոյեմբեր 29, 2010 10:18
Նոյեմբերի 28-ին ժամը 17:30-ի սահմաններում, Ոստիկանութեան Հրազդանի բաժնում, Հրազդանի քաղա
քային հիւանդանոցից ահազանգ է ստացւել այն մասին, որ հիւանդանոցում մահացել է միկրոթաղամասի բնակիչ 21-ամեայ Նւէր Էդիկի Սարգսեանը:
Ինչպէս NEWS.am-ին յայտնեց ֆոտոլրագրող Գագիկ Շամշեանը, օպերատիւ խումբը պարզել է, որ նա վնասւածքներն ստացել է Հրազադան միկրոթաղամասում գտնւող գազանանոցում առիւծին կեր տալու ժամանակ:
Հրազդանցիների փոխանցմամբ, առիւծին կերակրելու ժամանակ կենդանին յարձակւել է Նւէր Սարգսեանի վրայ եւ ամբողջովին քրքրել նրա ոտքը: Տուժածին շտապ տեղափոխել են հիւանդանոց, սակայն նա արնաքամ է եղել ու մահացել:
Գազանանոցը գտնւում է Կոտայքի մարզի ընդհանուր իրաւասութեան դատարանի Հրազդանի նստավայրի հարեւանութեամբ: Այն պատկանում է Հրազդան քաղաքի միկրոթաղամասի 263 շէնքի 6-րդ բնակարանի բնակիչ Արմէն Միհրանի Աւետիսեանին:
Ոստիկանութեան քննչական գլխաւոր վարչութեան Հրազդանի քննչական բաժնում նիւթեր են նախապատրաստւում:
Լուրեր Հայաստանից - NEWS.am
![](https://blogger.googleusercontent.com/img/b/R29vZ2xl/AVvXsEgpfXNFFTW4kT7fFaCY343_cR0AN2YKfXBDCKziLNuYq4aZe20S6kWbxj4CTQKM_sCip4ufcJXdxsgBr-kEvTHmFPde6IEI94FsTy4wKb8NTz8S7A1f2WvZwy9OdsIbcUh1lcaPU3ClB4gI/s400/Lion.jpg)
Ինչպէս NEWS.am-ին յայտնեց ֆոտոլրագրող Գագիկ Շամշեանը, օպերատիւ խումբը պարզել է, որ նա վնասւածքներն ստացել է Հրազադան միկրոթաղամասում գտնւող գազանանոցում առիւծին կեր տալու ժամանակ:
Հրազդանցիների փոխանցմամբ, առիւծին կերակրելու ժամանակ կենդանին յարձակւել է Նւէր Սարգսեանի վրայ եւ ամբողջովին քրքրել նրա ոտքը: Տուժածին շտապ տեղափոխել են հիւանդանոց, սակայն նա արնաքամ է եղել ու մահացել:
Գազանանոցը գտնւում է Կոտայքի մարզի ընդհանուր իրաւասութեան դատարանի Հրազդանի նստավայրի հարեւանութեամբ: Այն պատկանում է Հրազդան քաղաքի միկրոթաղամասի 263 շէնքի 6-րդ բնակարանի բնակիչ Արմէն Միհրանի Աւետիսեանին:
Ոստիկանութեան քննչական գլխաւոր վարչութեան Հրազդանի քննչական բաժնում նիւթեր են նախապատրաստւում:
Լուրեր Հայաստանից - NEWS.am
0 Պատգամ:
Post a Comment