Ահմադինեժադը յիշեցրել է ԼՂՀ
հիմնախնդրին Իրանի աջակցութեան
մասին
Նոյեմբեր 18, 2010թ. 17:14
Բաքւում գտնւող Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադը հիւրընկալելով ադրբեջանական «Լիդեր» հեռուստաընկերութեանը, խօսել է նաև արցախեան հակամարտութեա
ն մասին. Արցախեան հակամարտութեան կարգաւորումը հնարաւոր է բանակցային պայմաններում` արդարութեան եւ փոխադարձ յարգանքի հիման վրայ, հարցազրոյցում ասել է Իրանի նախագահը:
Նա կարեւորել է տարածաշրջանում ժողովուրդների խաղաղ եւ բարեկամական միջավայրում ապրելու հեռանկարը, ընդգծելով, որ բոլորն այստեղ հարեւաններ են, եւ դա արհամարհել որեւէ մէկը չի կարող:
«Հակամարտութիւնը ռեսուրսների, երկու կողմերի համար էլ նաեւ ժամանակի կորստի պատճառ է, որ նեարդային լարւածութիւն է ստեղծում` խոչընդոտելով զարգացմանը», յայտարարել է Իրանի նախագահը, աւելացնելով, որ Իրանը կրկին իր պատրաստակամութիւնն է յայտնում «օգնելու հակամարտութեան կարգաւորմանը»:
Սեփական միջնորդութեան առաջարկը հիմնաւորելու համար Ահմադինեժադը յիշեցրել է, որ Ղարաբաղեան հակամարտութեան կարգաւորման առաջին քայլերն արւել են նաեւ Իրանի մասնակցութեամբ: «Առաջին քայլերն արւել են մեր կողմից: Եթէ արդիւնք չլինի, մենք կկատարենք ուրիշ քայլեր: Տարածաշրջանային խնդիրը պէտք է լուծւի տարածաշրջանի ներսում», ասել է Իրանի նախագահը: Նրա խօսքերով, «օտարների միջամտութիւնը այդ հարցին հակամարտութեան աճող խորացման պատճառ կլինի»: Սա, ըստ Իրանի նախագահի, ապացուցւած է գործնականում:
![](https://blogger.googleusercontent.com/img/b/R29vZ2xl/AVvXsEiaMs0ja6-0kqMME51yPvgOffOU-LOUK_bDJV3auOb9QyzyfvMvnDBMX3g7ns-kCh7yEZvV9M9KtEXEoWQYsrLmhdi4DBSWeo3QgsBOuVOUaVCg4gnK7HUg0_nUGO-cVpZWXk2m8vHGK3Ut/s400/Iran-150x150.jpg)
Նա կարեւորել է տարածաշրջանում ժողովուրդների խաղաղ եւ բարեկամական միջավայրում ապրելու հեռանկարը, ընդգծելով, որ բոլորն այստեղ հարեւաններ են, եւ դա արհամարհել որեւէ մէկը չի կարող:
«Հակամարտութիւնը ռեսուրսների, երկու կողմերի համար էլ նաեւ ժամանակի կորստի պատճառ է, որ նեարդային լարւածութիւն է ստեղծում` խոչընդոտելով զարգացմանը», յայտարարել է Իրանի նախագահը, աւելացնելով, որ Իրանը կրկին իր պատրաստակամութիւնն է յայտնում «օգնելու հակամարտութեան կարգաւորմանը»:
Սեփական միջնորդութեան առաջարկը հիմնաւորելու համար Ահմադինեժադը յիշեցրել է, որ Ղարաբաղեան հակամարտութեան կարգաւորման առաջին քայլերն արւել են նաեւ Իրանի մասնակցութեամբ: «Առաջին քայլերն արւել են մեր կողմից: Եթէ արդիւնք չլինի, մենք կկատարենք ուրիշ քայլեր: Տարածաշրջանային խնդիրը պէտք է լուծւի տարածաշրջանի ներսում», ասել է Իրանի նախագահը: Նրա խօսքերով, «օտարների միջամտութիւնը այդ հարցին հակամարտութեան աճող խորացման պատճառ կլինի»: Սա, ըստ Իրանի նախագահի, ապացուցւած է գործնականում:
ArmAr.am
0 Պատգամ:
Post a Comment