Թուրքերն աղաւաղել են անգլիացի գրողի
խօսքերը Հայոց Ցեղասպանութեան մասին
![](https://blogger.googleusercontent.com/img/b/R29vZ2xl/AVvXsEiA9smgydbteb9E1PocjC3ZHZej4eSHC42G5uFc-Vzd9-Kf1aePkTuh-FiR2lUMD1UlfpKJ0kwYYQVoWJ3Om5fGV8tkttk-S2mNyK1AXDMZo9v5a1umwpwYJXgQPCRgAbsN9IrujdmAetrX/s400/Gen-3.jpg)
13:20 • 27.11.10
Թուրք թարգմանիչն աղաւաղել է անգլիացի գրող Հարի Կունզրուի՝ Հայոց Ցեղասպանութեան մասին խօսքերը։
Թուրքական Milliyet օրաթերթի փոխանցմամբ՝ Ստամբուլում «Եւրոպայի գր
ողների խորհրդարանի» բացման արարողութեան ժամանակ բրիտանացի գրողը հանդէս է եկել ելոյթով, որի ժամանակ խօսել է «Ակօս» շաբաթաթերթի նահատակւած խմբագրապետ Հրանտ Դինքի, Նոբելեան մրցանակակիր, թուրք գրող Օրհան Փամուքի, Թուրքիայի ՔՕ 301-րդ յօդւածով նրանց հետապնդման և Հայոց Ցեղասպանութեան մասին։ Բրիտանացի գրողը թուրքական իշխանութիւններին կոչ է արել ՔՕ-ից հանել այդ յօդւածը։
Այնուհետև անգլիացի գրողը Ստամբուլում կազմակերպւած միջոցառման մասին իր տպաւորութիւնները կիսել է բրիտանական Guardian պարբերականի ընթերցողների հետ՝ իր վրդովմունքը յայտնելով հետևեալ հանգամանքի առնչութեամբ։
![](https://blogger.googleusercontent.com/img/b/R29vZ2xl/AVvXsEjVI3_p57-fIqH4dl-1hyphenhyphenhrL_MHMvLfDridfOhcJnEupB8hxmwO9m61hjHcfp_TC3Mkcw9wXNbU-5IGZKheDPJWEOfSwEP9htX6CS6Ps4963ybcpwnwph5580PARZ_I9r261S6_bncEi8ET/s400/British.jpg)
Այնուհետև անգլիացի գրողը Ստամբուլում կազմակերպւած միջոցառման մասին իր տպաւորութիւնները կիսել է բրիտանական Guardian պարբերականի ընթերցողների հետ՝ իր վրդովմունքը յայտնելով հետևեալ հանգամանքի առնչութեամբ։
«Իմ ելոյթի ժամանակ ես գործածել եմ Հայոց Ցեղասպանութիւն եզրոյթը, այնինչ իմ թուրք գործընկերներից մէկը, աղաւաղելով իմ խօսքերը, այն վերածել է «այսպէս կոչւած Հայոց Ցեղասպանութիւն» արտայայտութեան»,– Guardian–ում գրել է Կունզրուն։
Tert.am
0 Պատգամ:
Post a Comment