Եւրայանձնաժողով.-
ԵՄ-ն լիովին աջակցում է Ղարաբաղեան
հակամարտութեան բոլոր երեք սկբունքներին
Յունւար 20, 2011 20:15
Եւրամիութիւնը, իհարկէ, լիովին աջակցում է Ղարաբաղեան հակամարտութեան կարգաւորման բոլոր ե
րեք սկզբունքները՝ ժողովուրդների ինքնորոշման իրաւունք, տարածքային ամբողջականութիւն եւ ուժի կամ ուժի սպառնալիքի կիրառման բացառում: Այդ մասին NEWS.am-ին յայտնել է Եւրայանձնաժողովի մամուլի քարտուղար Մայքլ Կարնիտշնիգը (Michael Karnitschnig):
«Մենք նաեւ լիովին աջակցում ենք ԵԱՀԿ Մինսկի խմբի ձեռնարկած ջանքերին եւ պատրաստ ենք աջակցել հակամարտութեան կարգաւորմանը»,- ասւած է յայտարարութեան մէջ:
Նշենք, որ ադրբեջանական լրատւամիջոցներից մէկում տեղադրւել էր Եւրոպական յանձնաժողովի ղեկավար Խոզէ Մանուել Բարոզուի` Բաքւի պետական համալսարանում ունեցած ելոյթի տեսագրութիւնը, որում եւրոպացի պաշտօնեան ասել էր, թէ «Եւրոպական Միութիւնը լիովին աջակցում է Ադրբեջանի տարածքային ամբողջականութիւնն ու այլ համաձայնեցւած սկզբունքները, նաեւ ԵԱՀԿ Մինսկի ջանքերին, մենք պատրաստ ենք ոչ միայն քաղաքական օգնութիւն ցուցաբերել, այլեւ օգնութիւն ցուցաբերել վերականգնողական աշխատանքներում, երբ հակամարտութիւնը կարգաւորւի»:
Չգիտես ինչու ադրբեջանցի լրագրողները որոշել են, որ այլ սկզբունքների տակ չեն հասկացւում Ղարաբաղեան հակամարտութեան միւս հիմնարար սկզբունքները:
Լուրեր Հայաստանից - NEWS.am
![](https://blogger.googleusercontent.com/img/b/R29vZ2xl/AVvXsEjgUjkJrVK7RHmqsWtuLR-TWGc5n8XiYrj7UmlEq29QZtcWRFiMKK9QkBXJY2FZ7C61VQvtijjrlsfYwrxg5xWOkQ-OcYokHIiQ2dAO-0L-nuUPeM-9d2T41HscfitWMJYSO1fDPNshB3M/s400/EU.jpg)
«Մենք նաեւ լիովին աջակցում ենք ԵԱՀԿ Մինսկի խմբի ձեռնարկած ջանքերին եւ պատրաստ ենք աջակցել հակամարտութեան կարգաւորմանը»,- ասւած է յայտարարութեան մէջ:
Նշենք, որ ադրբեջանական լրատւամիջոցներից մէկում տեղադրւել էր Եւրոպական յանձնաժողովի ղեկավար Խոզէ Մանուել Բարոզուի` Բաքւի պետական համալսարանում ունեցած ելոյթի տեսագրութիւնը, որում եւրոպացի պաշտօնեան ասել էր, թէ «Եւրոպական Միութիւնը լիովին աջակցում է Ադրբեջանի տարածքային ամբողջականութիւնն ու այլ համաձայնեցւած սկզբունքները, նաեւ ԵԱՀԿ Մինսկի ջանքերին, մենք պատրաստ ենք ոչ միայն քաղաքական օգնութիւն ցուցաբերել, այլեւ օգնութիւն ցուցաբերել վերականգնողական աշխատանքներում, երբ հակամարտութիւնը կարգաւորւի»:
Չգիտես ինչու ադրբեջանցի լրագրողները որոշել են, որ այլ սկզբունքների տակ չեն հասկացւում Ղարաբաղեան հակամարտութեան միւս հիմնարար սկզբունքները:
Լուրեր Հայաստանից - NEWS.am
0 Պատգամ:
Post a Comment