Ստամբուլը սգում է Հրանտ Դինքի համար.
Բոլորս Հայ ենք, մարդասպան
պետութիւնը հաշիւ է տալու
Յունւար 19, 2011 22:22
Պոլսահայ յայտնի գործիչ, «Ակօս» թերթի գլխ
աւոր խմագիր Հրանտ Դինքի նահատակութեան 4-րդ տարելիցի յիշատակման արարողութեանը «Ակօս»-ի խմբագրութեան դիմաց տեղի ունեցած ակցիային մասնակցել են հազարաւոր քաղաքացիներ:
Ինչպէս տեղեկացնում է NEWS.am-ի թղթակիցը Ստամբուլից, Հրանտ Դինքի յիշատակման արարողութեանը Դինքի ընտանիք հետ մէկտեղ ակցիային ներկայ են եղել պատգամաւորներ Ուֆուք Ուրասը, Աքըն Բիրդալը, Սեբահաթ Թունջելը, Milliyet-ի նահատակւած խմբագիր Աբդի Իփեքչիի դուստրը, մի շարք յայտնի լրագրողներ:
«Ակօս»-ի խմբագրութեան ուղղութեամբ մօտեցող խմբերը հնչեցրել են «Իշխող կուսակցութիւնը լռում է, մարդասպանին թաքցնում է», «Բոլորս Հայ ենք», «4 տարի է, ինչ արդարութիւն չկայ», «Մարդասպան պետութիւնը հաշիւ է տալու» կարգախօսները: Նրանց ձեռքին եղել են
Դինքի նկարներով պաստառներ:
Յիշատակի միջոցառումը նախատեսւած էր 15:00-ին, սակայն 30 րոպէ առաջ արդէն «Ակօս»-ի առջեւ մեծ բազմութիւն էր հաւաքւած, իսկ թուրքական յայտնի հեռուստաընկերութիւնների մեքենաներն իրենց ուղիղ եթերի համար նախատեսւած սարքաւորումներով դեռեւս առաւօտեան ժամերից էին տեղ զբաղեցրել:
Յիշատակման միջոցառման աւարտից յետոյ հազարաւոր քաղաքացիները կարգախօսներ հնչեցնելով շարժւել են մինչեւ Թաքսիմի հրապարակ:
![](https://blogger.googleusercontent.com/img/b/R29vZ2xl/AVvXsEiLQ19ieXNu3V5ZaZcIcswMLTOTwPJev4NuuNkosWoxRru59h9VezZA7gRNp89S7tJNf7GCKmw_9-BsAEgtWzNPUVhohuVr9eTdnq62JIsZDIQiM1_6DwkioGfw25pazS8Oi4QHzv9sIDg/s400/Agos-2.jpg)
Ինչպէս տեղեկացնում է NEWS.am-ի թղթակիցը Ստամբուլից, Հրանտ Դինքի յիշատակման արարողութեանը Դինքի ընտանիք հետ մէկտեղ ակցիային ներկայ են եղել պատգամաւորներ Ուֆուք Ուրասը, Աքըն Բիրդալը, Սեբահաթ Թունջելը, Milliyet-ի նահատակւած խմբագիր Աբդի Իփեքչիի դուստրը, մի շարք յայտնի լրագրողներ:
«Ակօս»-ի խմբագրութեան ուղղութեամբ մօտեցող խմբերը հնչեցրել են «Իշխող կուսակցութիւնը լռում է, մարդասպանին թաքցնում է», «Բոլորս Հայ ենք», «4 տարի է, ինչ արդարութիւն չկայ», «Մարդասպան պետութիւնը հաշիւ է տալու» կարգախօսները: Նրանց ձեռքին եղել են
![](https://blogger.googleusercontent.com/img/b/R29vZ2xl/AVvXsEi4pkACe_Q2Ai-SuI0eDE19Mce6k4JNiFUt7RzsmsrWphTOrdLLNA7MD7JTN_90_19rHJknP6v0ryrt_6zy_Ix2jJ9B5e2Jrfan0xaHw2oBOGA6-FxorfJcgYnCvG8aQBgUdUO-8JcVhw4/s400/Agos-1.jpg)
Յիշատակի միջոցառումը նախատեսւած էր 15:00-ին, սակայն 30 րոպէ առաջ արդէն «Ակօս»-ի առջեւ մեծ բազմութիւն էր հաւաքւած, իսկ թուրքական յայտնի հեռուստաընկերութիւնների մեքենաներն իրենց ուղիղ եթերի համար նախատեսւած սարքաւորումներով դեռեւս առաւօտեան ժամերից էին տեղ զբաղեցրել:
Յիշատակման միջոցառման աւարտից յետոյ հազարաւոր քաղաքացիները կարգախօսներ հնչեցնելով շարժւել են մինչեւ Թաքսիմի հրապարակ:
Լուրեր Հայաստանից - NEWS.am
0 Պատգամ:
Post a Comment