فلاحت‌پيشه در گفت‌وگو با ايلنا :
ايران بايد دولت تركيه را موظف به پيگيري
ربوده‌شدن عسگري كند
Դիտել Պարսկերէն Բաժնում.–

Ֆրանսիայի դեսպան.-
Հայաստանը յաղթաթղթերի պակաս չի
զգում եւ անչափ շատ տաղանդներ ունի
Յունւար 03, 2011 14:22
Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ եւ լիազօր դեսպան Անրի Ռենոյի հարցազրոյցը NEWS.am լրատւական գործակալութեանը:
* Ինչպէ՞ս կգնահատէիք 2010 թւականը, ո՞ր իրադարձութիւններն աւելի յիշարժան կհամարէիք: Ձեր կարծիքով, 2010-ն ինչ դեր ունեցաւ Հայ-ֆրանսիական յարաբերութիւններում:
*** 2010-ին համաշխարհային տնտեսութեան աճը շարունակւեց, որն անշուշտ մեծ դաս էր ընթացիկ տարւայ համար, անգամ եթէ անելիքները շատ են: Ինչ վերաբերում է ֆրանս-հայկական յարաբերութիւններին, ապա վերջիններս մեծ լիցք ստացան գրեթէ բոլոր ոլորտներում: 2010-ի մարտին Նախագահ Սարգսեանի Փարիզ կատարած այցը մեր քաղաքական երկխօսութեան նշանակալի պահ էր: Այդ այցելութիւնը նախորդւել էր ՀՀ պաշտպանութեան նախարարի Ֆրանսիա կատարած այցով: Տնտեսական առումով «Օրանժ-Արմենիա»-ն մեծ վերելք գրանցեց եւ յոյսով եմ այն կամրապնդւի: Հոկտեմբերին Երեւանում կայացած Ապակենտրոնացւած համագործակցութեան ֆրանս-հայկական ֆորումն էլ իր հերթին նոր լիցք հաղորդեց երկու երկրների քաղաքների, համայնքների եւ շրջանների միջեւ առկայ արդէն իսկ ընդգծւած շփումներին:
* Ի՞նչ սպասումներ եւ յոյսեր ունէք 2011-ի համար: Ինչ նոր ծրագրեր, գործողութիւններ էք նախատեսում իրականացնել Նոր տարում:
*** Ցանկանում եմ, որ վերականգնւեն համաշխարհային տնտեսութեան հաւասարակշռութիւնները եւ որ այն վերագտնի հաւասար առաջընթացի ուղին: Ֆրանսիան իր ողջ ուժով կօժանդակի դրան մասնաւորապեէս նոյեմբերի 12-ից ստանձնած Մեծ քսանեակի իր ստանձնած նախագահութեան միջոցով: Առաքելութեան գլխաւոր նապատակները կլինեն՝ միջազգային դրամավարկային բարեփոխումները, հումքի առեւտրի կայունացումը եւ միջազգային կառոյցների կառավարման բարելաւումը: Ֆրանսիայի եւ Հայաստանի յարաբերութիւնների առնչութեամբ, Ֆրանկօֆոնիայի օրերը, Երաժշտութեան տօնը, նաեւ 2011-ի հոկեմբերին կայանալիք Ֆրանկօֆոն քաղաքապետերի միջազգային ասոցիացիայի երեւանեան համաժողովը կլինեն այդ յարաբերութիւնների յիշարժան պահեր:
* Ամանորեայ արձակուրդներն ինչպէ՞ս էք անցկացնելու: մեկնելու էք ուղեւորութեա՞ն, թէ՞ մնալու էք Հայաստանում:
*** Տօներն անցկացնելու եմ Ֆրանսիայում, ընտանիքիս հետ, իմ ծննդավայր Բիւգեում, Ալպերի հարեւանութեամբ: Յոյսով եմ ձիւն կլինի եւ նոյնքան գեղեցիկ արեւ, քան այն արեւը, որ ինձ պարգեւեց Հայաստանը հոկտեմբերից ի վեր Հայաստանում գտնւելուս ողջ ընթացքում: Երեւանում կլինեմ հայկական Սուրբ Ծննդեան տօնին:
* Ի՞նչ կմաղթէիք Հայ ժողովրդին:.
*** Մաղթում եմ Հայաստանին առաջընթաց Լեռնային Ղարաբաղի հակամարտութեան կարգաւորման բանակցւած լուծում գտնելու գործընթացում, որ Հայաստանում տնտեսական ուժեղ առաջընթաց գրանցւի, որ վճռականօրէն հետամուտ լինի իր արդիականացման եւ Եւրոպայի հետ մերձեցման գործընթացին: Հայաստանը յաղթաթղթերի պակաս չի զգում եւ անչափ շատ տաղանդներ ունի: Ես տպաւորւած եմ իր եւ իր ապագայի՝ երիտասարդների նկատմամբ Հայաստանի ունեցած հաւատով: Երիտասարդները Հայաստանի ապագան են:

Լուրեր Հայաստանից - NEWS.am

Հուգօ Չավէզի եւ Հիլարի Քլինթոնի

անսպասելի ձեռքսեղմումը



Յունւար 02, 2011 23:20
Բրազիլիայի նախագահի երդմնակալութեան արարողութեան ժամանակ տեղի է ունեցել անսպասելի ու նշանակալից իրադարձութիւն: Ձեռք են սեղմել գաղափարական թշնամիներ Հիլարի Քլինթոնն ու Հուգօ Չավեզը:ԱՄՆ պետքարտուղարն ու Վենեզուէլայի նախագահը լայն ժպիտով են իրար դիմաւորել, բարեւել են, յետոյ կատակել են եւ խաղաղ զրուցել են ինչ-որ բանի մասին: Այդ փաստը մեծ հետաքրքրութիւն է առաջացրել, քանի որ դեռեւս անցած շաբաթ Վենեզուէլան հրաժարւեց ընդունել ԱՄՆ դեսպանի հաւատարմագրերը: Ի պատասախան` ԱՄՆ-ն վիզայից զրկեց Վենեզուէլայի դեսպանին, հաղորդում է BBC-ն:

ԼուրերՀայաստանից - NEWS.am

Պեկինի «Բաքու»
ռեստորանում բախւել
են ղազախներն ու
ադրբեջանցիները




Յունւար 02, 2011 16:02
Ամանորի գիշերը ղազախների եւ ադրբեջանցիների զանգւածային բախում է տեղի ունեցել Չինաստանի մայրաքաղաքի «Բաքու» ռեստորանում: Ռեստորանում Նոր Տարին է նշել ադրբեջանական համայնքը: Ռեստորան են մտել նաեւ ղազախներ եւ ինչ-որ մէկի անյաջող հայեացքից վիճաբանութիւն է սկսւել, որը վերաճել է զանգւածային բախման:
Ռեստորանում են Նոր տարին նշել նաեւ Չինաստանում Ադրբեջանի դեսպանատան աշխատակիցները:

Լուրեր Հայաստանից - NEWS.am

افزايش 17 درصدي نرخ كرايه اتوبوس

و ميني‌بوس‌هاي بخش خصوصي


Դիտել՝ Պարսկերէն Բաժնում.–

http://vartandav.blogspot.com/2011/01/17.html

Le Monde.

Փարիզը դաւաճանեց հայերին


«Սարկոզին երաշխաւորում է, որ Հայոց Ցեղասպանութեան հերքման համար քրէական պատասխանատւութիւն սահմանող օրինագիծը կհանգի Ֆրանսիայի Սենատում»


«Թուրքերը պայքարում են Գազայի հատւածի շրջափակման դէմ, սակայն արդէն 16 տարի շրջափակւած են պահում Հայաստանը: Թուրքերը Իսրայէլից թուրքական նաւատորմի ինը զոհերի համար ներողութիւն են պահանջում, սակայն երբէք մի խօսք չեն ասել 1915-ին զոհւած 1,5 միլիոն հայերի մասին»


Յունւար 02, 2011 08:54
NEWS.am-ը ներկայացնում է ֆրանսիական Le Monde-ում հրապարակւած Արա Թորանեանի յօդւածը:
Wikileaks-ի գաղտնազերծած դիւանագիտական թղթակցութիւնը բացայայտում է Հայոց Ցեղասպանութեան հերքման համար քրէական պատասխանատւութիւն սահմանելու Ֆրանսիայի Հայ համայնքի առջեւ ստանձնած պարտաւորութիւններն արդէն երկու ամիս անց խախտելու Նիկոլա Սարկոզիի քայլը: 2007թ. ապրիլի 24-ին Ժողովրդական շարժման միութեան թեկնածուն խոստացավ նպաստել Սենատում փաստատթղթի ընդունմանը: Ազգային ժողովն արդէն ընդունել էր օրէնքը:
Սակայն Wikileaks-ի հրապարակած փաստաթուղթը վկայում է, որ Ֆրանսիայի նախագահական պալատի դիւանագիտական խորհրդական Ժան Դաւիդ Լեւիտը 2007թ. մայիսի 29-ին Անկարայում թուրք զրուցակցին ասել է. «Սարկոզին երաշխաւորում է, որ Հայոց Ցեղասպանութեան հերքման համար քրէական պատասխանատւութիւն սահմանող օրինագիծը կհանգի Ֆրանսիայի Սենատում»:
Մենք այժմ աւելի լաւ ենք հասկանում այդ մերժման քաղաքականութեան ամբարտաւանութիւնը, որն Անկարայի աջակցութեամբ տարածւում է ֆրանսիական կայքերում: Դա ցեղասպանութեան քաղաքական կողմն է, որը նոյն ցեղասպանութեան շարունակութիւնն է այլ միջոցներով: Դրա դէմ չեն պայքարի հասարակական կարգի համար պատասխանատուները, դա կարժանանայ Ֆրանսիայի նախագահի բարեացակամ չեզոքութեանը:
Ի՞նչ գին ունեն Ֆրանսիայի Հայ համայնքին Նիկոլա Սարկոզիի ասած գեղեցիկ խօսքերը, պատմութիւնից դաս քաղելու մասին հռետորութիւնը: Թուրքիայի ներսում ձեւաւորւում է հայերին ներողութիւն յայտնելու շարժում, իսկ Ֆրանսիան նման նւէր է անում Անկարային: Յետոյ պէտք չէ զարմանալ, որ թուրքական իշխանութիւնները, ժպտալով Արեւմուտքին, Իրանին ուրան առաքելու պայմանագիր են կնքում: Թուրքերը պայքարում են Գազայի հատւածի շրջափակման դէմ, սակայն արդէն 16 տարի շրջափակւած են պահում Հայաստանը: Թուրքերը Իսրայէլից թուրքական նաւատորմի ինը զոհերի համար ներողութիւն են պահանջում, սակայն երբէք մի խօսք չեն ասել 1915-ին զոհւած 1,5 միլիոն հայերի մասին:
Wikileaks-ում յայտնւել է նաեւ մէկ այլ դիւանագիտական ճեպագիր, որի համաձայն Ֆրանսիայի արտգործնախարարութեան բարձրաստիճան պաշտօնեայ Ռոլան Գալարագը պաշտպանութեան հարցերով ամերիկացի քարտուղար Վիլիամ Բերնսին ասել է, որ Ֆրանսիայում ուժեղ Հայ համայնքի առկայութիւնը խոչընդոտում է Լեռնային Ղարաբաղում խաղաղութիւն հաստատելու առաջարկներին:
Հարց է ծագում, թէ այդ ի՞նչ գեղեցիկ առաջարկներ ունի Ֆրանսիայի արտգործնախարարութիւնը, որ կարող է առաջացնել հայկական արմատներով ֆրանսիացիների դժգոհութիւնը: Ցաւօք, պանթուրքիզմի շահերի համար հայերին դաւաճանելու Ֆրանսիական Հանրապետութեան վաղեմի աւանդոյթը շարունակւում է: Մենք այստեղ չենք յիշատակի այդ վերաբերմունքի պատճառով զոհւածներին: Բայց ինչպէ՞ս մենք չզայրանանք, որ այսքան դժբախտութիւններից յետոյ այդ պրակտիկան դեռ ուժի մէջ է:

Լուրեր Հայաստանից - NEWS.am

Սուրգուտում պայթած
ինքնաթիռում
Հայեր են եղել




Յունւար 02, 2011 15:15
Ռուսաստանի Առողջապահութեան նախարարութեան հրապարակած ցուցակի համաձայն, Սուրգուտում պայթած ինքնաթիռում եղել են նաեւ հայեր: 1975թ. ծնւած Մարգարիտա Կիմիկի Գաբրիէլեանը գտնւում է Սորգուտի հիւանդանոցներից մէկում: Նրանից բացի ինքնաթիռում են եղել նաեւ Սանդրօ Մարկոսեանը (1959թ.), Լարիսա Բաղդասարեանը (1972թ.) եւ Արինա Բաղդասարեանը (2002թ.):
Ողբերգական միջադէպի հետեւանքով երեք մարդ զոհւել է, չորսը գտնւում են ծանր վիճակում:


Լուրեր Հայաստանից - NEWS.am

Ճագարի տարին պատմութեան

դիտանկիւնից.

Հայոց Ցեղասպանութիւն, Երկրորդ համաշխարհայինի սկիզբ, Քենեդիի
սպանութիւն, Ելցինի հրաժարական



Յունւար 01, 2011 19:48
Արեւելեան օրացոյցով 2011 թւականը Սպիտակ ճագարի տարի է: Նախկինում ճագարի տարում տեղի են ունեցել ողբերգական ու կարեւոր պատմական իրադարձութիւններ. Օսմանեան կայսրութիւնում իրագործւել է հայերի ցեղասպանութիւնը, սկսւել է Երկրորդ համաշխարհային պատերազմը, տեղի է ունեցել ԱՄՆ նախագահ Ջոն Քենեդու սպանութիւնը, համաշխարհային բորսաները տեսել են սեւ երկուշաբթին, հրաժարական է տւել Բորիս Ելցինը:

Լուրեր Հայաստանից - NEWS.am

Յունաստանը Թուրքիայի հետ սահմանին

պատ կը կառուցի


Յունւար 02, 2011 12:44
Յունաստանի Քաղաքացիների պաշտպանութեան նախարար Խրիստոս Պապուտցիսը յայտարարել է, որ միգրացիոն քաղաքականութեան խստացման շրջանակում Թուրքիայի սահմանին կկառուցւի արգելապատ: Մարդկանց անօրինական տեղափոխմամբ զբաղւող յանցաւոր խմբաւորումների առաջն առնելու բոլոր միջոցներից չէր ձեռնարկւել միայն դա: Յունաստան - Թուրքիա 200 կմ-ոց սահմանի որոշ հատւածներ նոյնիսկ ականապատւած են, սակայն ամէն տարի մինչեւ 250 մարդ ապօրինի անցնում է ցամաքային սահմանը, հաղորդում է ՌԲԿ-ն:

Լուրեր Հայաստանից - NEWS.am

Թուրքիայում տարւայ մարդ է ճանաչւել

Հայոց Ցեղասպանութեան մասին

գրած խմբագիրը



Յունւար 01, 2011 17:35
Թրքական Today’s Zaman պարբերականի խմբագիրները Taraf-ի գլխաւոր խմբագիր Ահմեթ Ալթանին ընտրել են Today’s Zaman-ի տարւայ մարդ: Թերթը գրում է, որ Ալթանը կենտրոնական դեր է խաղացել Թուրքիայի Հանրապետութեան հիմնադրումից ի վեր ամենախոշոր բարեփոխման մէջ:
Ալթանը, որը մի քանի բեսթսելլերների հեղինակ է իր սիւնեակում ընթերցողներին հիացնում է` օրւայ քաղաքական հիմնախնդիրների մեկնաբանութիւնները ներկայացնելով գեղարւեստական արձակի ձեւով: Սակայն սրութիւնն ու հիմնաւորւածութիւնն ունեն նաեւ հետեւանքներ, իսկ ոմանք այն աստիճան են ատում Ալթանին, որ նոյնիսկ մահւան սպառնալիքներով եւ ատելութեան արտայայտութեամբ նամակներ են ուղարկում: Ալթանն ու իր թերթն անվախ են ոչ միայն զինւորականների, այլեւ` երկրի կառավարութեան մասին գրելիս:
Ալթանը յայտնի գրող եւ նախկին պատգամավոր Չեթին Ալթանի որդին է: Չեթինը ժամանակին քաղաքական հայեացքների համար նոյնիսկ բանտում է նստել: Ալթանը մի անգամ պատմել է, որ մանկութիւնից յիշում է, թէ ինչպէս էր հայրն ամէն առաւօտ աշխատանքի գնալուց առաջ գնում դատարան: Հայրը սովորեցրել է երեխաներին չդավաճանել ստեղծագործելուն եւ գրածի մէջ լինել ազնիւ ու անկեղծ:
2008-ին, երբ Ահմեթ Ալթանը հրապարակեց Հայոց Ցեղասպանութեան զոհերի յիշատակին նւիրւած «Օ՜, իմ եղբայր» յօդւածը նրան Թուրքիայի քրէական օրէնսգրքի 301 յօդւածով ներկայացւեց «թուրքական ինքնութիւնը վիրաւորելու» մեղադրանք:
Ալթանի նման մարդիկ, որպէս կանոն, հայրենիքում չեն պարգեւատրւում կեանքի ընթացքում: Սակայն, երբեմն, ճանաչումը գալիս է անհաւանական տեղերից:
«Պէտք է խելագար լինել, նման բան անելու համար»,- իր աշխատանքի մասին ասել է Ալթանը, երբ 2009-ին ստացաւ «Շպարկասսէ Լէյպցիգ» մեդիա–հիմնադրամի ԶԼՄ-ների ազատութեան եւ ապագայի մրցանակը:
«Մենք ցանկանում ենք խախտել աւանդոյթը, որի համաձայն կեանքի օրօք չեն մեծարում Ալթանի նման մարդկանց: Մենք ընտրել ենք նրան Today’s Zaman-ի 2010 թւականի Տարւայ մարդ` տաբուների յաղթահարման եւ նւաճումների համար»,- գրում է Today’s Zaman-ը:


Լուրեր Հայաստանից - NEWS.am