ԼՈՒՍԻՆԷ ԴԵՄԻՐՃԵԱՆԸ` ՈՍԿԷ ՄԵԴԱԼԱԿԻՐ
Առաջին անգամ ազգութեամբ հայ ուսանողուհին արժանացել է Մոսկւայի Միջազգային յարաբերութիւնների պետական ինստիտուտի ոսկէ մեդալի:
Այդ ուսանողուհին Լուսինէ Դեմիրճեանն է` Կարէն Դեմիրճեանի աւագ թոռնուհին: Նախորդ տարի Լուսինէն կարմիր դիպլոմով աւարտեց նոյն ԲՈՒՀ-ի մագիստրատուրան`միջազգային իրաւունքի մասնագէտ որակաւորմամբ:
Այս տարի Մոսկւայի Միջազգային յարաբերութիւնների պետական ինստիտուտի ոսկէ մեդալ ստացել են 5 ուսանող ԱՊՀ երկրներից` 3 ռուս, 1 ադրբեջանցի եւ 1 հայ:
Ոսկէ մեդալը Լուսինէ Դեմիրճեանին հանդիսաւոր արարողութեամբ յանձնել է Ռուսաստանի Դաշնութեան նախագահի աշխատակազմի ղեկավար Սերգէյ Նարիշկինը:
Լուսինե Դեմիրճեանը կապրի եւ կաշխատի Մոսկւայում....:

0 Պատգամ: