Հայ-թուրքական արձանագրութիւնների ստորագրման ամսաթւի յայտարարումը կապւած է նախապատրաստական աշխատանքների հե՞տ
20:50 / 06.10.2009
Նախորօք յայտնի դարձած այն լուրը, որ հոկտեմբերի 5-ին կը յայտարարւի հայ-թուրքական նախաստորագրւած արձանագրութիւնների ստորագրման ամսաթիւը՝ իրականութիւն չդարձավ։

CNNturk-ի փոխանցմամբ՝ դիւանագիտական աղբիւրները յայտնել են, թէ յայտարարութեան ուշացման հետ կապւած ոչ մի անհանգստութիւն չկայ։

Ըստ նրանց, ուշացումը կապւած է յայտարարութեան նախապատրաստական աշխատանքների հետ եւ որեւէ անհանգստութեան առիթ չկայ։

NEWS.am

0 Պատգամ: