«Երեւին» մեզ ոչինչ չի տայ... Այս խմորը դեռ շատ ջուր կըվերցնի: Նախապայմաններ կան, դա ակնառու է: Լեռնային Ղարաբաղի վերաբերեալ եւս թաքնւած նախապայմանները կան: Երբ ասում են` այլ երկրների տարածքային ամբողջականութիւն, ըստ էութեան, խօսքը վերաբերում է Ադրբեջանի տարածքային ամբողջականութեանը:
Եւ ես չեմ հանդիպել համարժէք պատասխանի: Այնպէս որ, այս բոլորը ներկայացնել վառ գոյներով` սխալ է: Ասում են` ԵԱՀԿ Մինսկի խումբը յայտարարում է, թէ այս երկու գործընթացները կապ չունեն իրար հետ: Բայց չէ՞ որ նոյն համանախագահները յայտարարում են` դո՛ւրս եկէք տարածքներից, փախստականները վերադառնան, դրանից յետոյ 10-15 տարւայ ընթացքում երեւի ինչ-որ բան կը լինի: Այդ «երեւին» մեզ ոչինչ չի տայ:
Եթէ անգամ սահմանները բացւեն, եւ դիւանագիտական յարաբերութիւններ հաստատւեն, մեզ ծանր ժամանակներ են սպասւում: Առաջին` մենք իրաւական դաշտ չունենք, չենք ապահովում մեր արտադրողի իրաւունքները: Եւ մինչեւ փորձենք դա կարգի բերել, կը յայտնւենք ծանր վիճակում: Իհարկէ, որոշ մարդիկ կը շահեն, որոնք զբաղւած են ներկրելով: Արդիւնքում մեր` գրեթէ արտադրութիւն չտւող հանրապետութիւնը կը յայտնւի ծանր վիճակում:
Մենք ընդհանրապէս չենք մտածել, թէ ինչ պէտք է անենք, որպէսզի լծակներ ունենանք: Ասում են` յետոյ կանեն: Բայց չէ՞ որ Երեւան-Մեղրի երկաթգիծը մենք կարող էինք առնւազն 4 անգամ կառուցած լինել: Եւ բանակցութիւնների ժամանակ դա աւելի մեծ կշիռ կտար, քան ցանկացած զգացմունքային յայտարարութիւն: Մենք ոչինչ չենք անում, զբաղւած ենք պարազիտային կապիտալիզմ կառուցելով: Դա լաւ բանի չի հասցնի:
Անշարժ գոյքի խնդիրը. ի՞նչ երաշխիք կայ, որ այսօր շուրջ 4000 դատարկ բնակարաններ վաղը չեն գնի թուրքերը: Մտածելու բան աւելի շատ կայ, քան զուտ սահմանը բացելը կամ դիւանագիտական յարաբերութիւններ հաստատելը: Պէտք է հասկանանք, որ դիւանագիտութեան, տնտեսութեան եւ այլ բնագաւառներում դեռահասներ ենք` 10 անգամ աւելի պէտք է մտածենք եւ նոր միայն քայլեր կատարենք:
Պատմական յանձնաժողովի առնչութեամբ: Թուրքերն այդքան միամիտ չեն: Նրանք դիւանագիտութեան մէջ մինչեւ 19-րդ դարի սկիզբը եղել են երեխաներ: Մտածում էին, թէ իրենց դիւանագիտութիւն պէտք չէ: Բայց երբ իւրաքանչիւր պարտութիւնից յետոյ 200-300 հազար կիլոմետր հող էին կորցնում, հասկացան, որ դիւանագիտութիւն պէտք է, եւ սկսեցին Եւրոպա ուղարկել իրենց երիտասարդներին: Այսօր այդ ասպարէզում նրանք շատ աւելի խորամանկ են, իսկ մեզ թւում է` մենք ենք խորամանկ:
Ցեղասպանութեան հարցը քննարկման ենթակայ չէ: Օսմանեան կառավարութիւնը Առաջին աշխարհամարտից յետոյ Ցեղասպանութեան համար դատապարտել է դրանց պատասխանատուներին, ըստ էութեան, ընդունել է փաստը:

19-րդ դարի 40-ական թւականներին հայերը Օսմանեան կայսրութիւնում, թուրքական արխիվների համաձայն, կազմել են 2 միլիոն 400 հազար մարդ: Ի՞նչ եղան այդ մարդիկ: Նրանք ոչնչացւեցին:
Մենք պէտք է ասենք` ձեր արխիվները մեզ պէտք չեն: Գերմանական, ավստրո-հունգարական, անգլիական, ռուսական, նույնիսկ պարսկական արխիվներ կան: Խնդրեմ, բացէք դրանք: Թուրքական արխիվներում նիւթեր չկան: Նրանք ամէն ինչ գրում էին շատ գեղեցիկ` տեղահանութիւնը պատճառաբանելով պատերազմով, իսկ բանաւոր հրամայում էին գնդակահարել:

0 Պատգամ:
Post a Comment