Արգենտինացիները իրենց զօրակցութիւնն են յայտնում Հայաստանին` ճշմարտութեան
եւ արդարութեան համար պայքարում
եւ արդարութեան համար պայքարում07.10.2009 19:49
Երեւան (Երկիր) - Արգենտինայի Սոցիալիստական կուսակցութիւնը հանդէս է եկել յայտարարութեամբ, որում իր զօրակցութիւնն է յայտնում Հայաստանին` ճշմարտութեան եւ արդարութեան համար պայքարում եւ անհրաժեշտ է համարում, որ միջազգային հանրութիւնը ճանաչի Հայոց ցեղասպանութիւնը։
Յայտարարութեան տեքստը ներկայացնում ենք ստորեւ:Այսօր Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ բանակցութիւնները,- ինչը դրական ենք համարում,- մէկ անգամ եւս քննարկման առարկայ են դարձնում 20-րդ դարի առաջին ցեղասպանութեան իրողութիւնը։
Այդ առումով Սոցիալիստական կուսակցութիւնը յարկ է համարում իր զօրակցութիւնը վերահաստատել հայ ազգին` ճշմարտութիւնը ճանաչելու ուղղութեամբ նրա պայքարում։ Այդ կապակցութեամբ արգենտինացիները պատմականօրէն իրենց զորակցութիւնն են յայտնել Հայաստանի Հանրապետութեանը` Ճշմարտութեան եւ Արդարութեան համար պայքարում։
Ըստ այդմ` Սոցիալիստական կուսակցութիւնը յայտարարում է.
1. Սոցիալիստական կուսակցութիւնը ընդունում է թիւ 26199 օրէնքը, որ, ի յիշատակ Հայ ազգի ապրած ցեղասպանութեան` ապրիլի 24-ը հռչակում է «Ազգերի միջեւ համերաշխութեան եւ յարգանքի օր», յուսալով, որ Ցեղասպանութեան յիշողութիւնը մշտական դաս կլինի ներկայ քայլերի եւ ապագայի մեր նպատակների առումով։
2. Անհրաժեշտ է համարում, որ միջազգային հասարակութիւնը ճանաչի Հայոց ցեղասպանութիւնը։

Բուենոս Այրես, 6 հոկտեմբերի, 2009
0 Պատգամ:
Post a Comment