ՈՍՏԻԿԱՆԱԿԱՆ ՄԱՀԱԿՆԵՐԸ «ԱՆԳՈՐԾ» ՉՄՆԱՑԻՆ
Այսօր առաւօտեան համահայկական ուղեւորութեան շրջանակում Լիբանանում գտնւող Սերժ Սարգսեանը այցելել է Կիլիկիոյ կաթողիկոսարան: Յիշեցնենք,որ Սերժ Սարգսեանին երէկ Բեյրութում դիմաւորել են հազարաւոր ցուցարարներ:
Ըստ որոշ տեղեկութիւնների' բողոքի ակցիային մասնակցել է մօտ 10000 լիբանանահայ, որոնք պահանջել են չստորագրել հայ-թուրքական արձանագրութիւնները:
Բացի այդ երթ էր կազմակերպւել «Հաբթուր» հիւրանոցի դիմաց, ուր իջեւանել էր հայկական պատւիրակութիւնը: «100 տարի հայոց հարցի համար պայքարելուց յետոյ, ինչպէս կարող է մեր թշնամին դառնալ մեր բարեկամը մէկ ակնթարթում»,-կարծում է բեյրութահայ գործարար Կոկօ Մարաշլեանը: Ցուցարարները ցրւել են ուշ երեկոյեան, երբ նրանց ուղերձով դիմել է Արամ Ա կաթողիկոսը:
Ի դէպ, թեեւ ցոյցը խաղաղ է եղել, սակայն տեղի է ունեցել բախում որոշ ցուցարարների եւ ոստիկանների միջեւ, ինչի արդիւնքում մի քանիսը ստացել են թեթեւ վնասւածքներ ոստիկանական մահակներից:
Բողոքի ակցիան կազմակերպել էին երեք աւանդական հայկական կուսակցութիւնները' ՀՅԴ-ն, ՌԱԿ-ը. ՍԴՀԿ-ն: Մինչեւ լուսաբաց շարունակւել է ՀՅԴ երիտասարդների նստացոյցը Հայոց եղեռնի յուշահամալիրի կողքին:
0 Պատգամ:
Post a Comment