Ադրբեջանի Պատերազմի Նախարարը Յայտարարել է Պատերազմի Անխուսափելիութեան Մասին
19:14 / 25.11.2009
«Հայկական ագրէսիայի արդիւնքում աւելի քան մէկ միլիոն մեր հայրենակիցներ վտարւել են հայրենի հողերից, իսկ բանակցութիւնները որ արդէն 15 տարի ընթանում են ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, արդիւնք չեն տալիս: Նման իրավիճակում Ադրբեջանին այլ բան չի մնում, քան դիմել խնդրի լուծման ռազմական տարբերակին»,-Յայտարարել է Ադրբեջանի «պաշտպանութեան» (պատերազմի) նախարար Սաֆար Աբիէւը նոյեմբերի 25-ին՝ Բաքւում Լեհաստանի ազգային պաշտպանութեան նախարար Բոգդան Կլիխի հետ հանդիպմանը, յայտնում են ադրբեջանական լրատւամիջոցները:
Համաձայն տեղեկատւութեան, պատւիրակութեան ընդլայնւած կազմի հետ հանդիպմանը Աբիէւը հիւրերին ծանօթացրել է տարածաշրջանի ռազմա-քաղաքական իրավիճակին, «հայ-ադրբեջանական հակամարտութեանն ու դրա հետեւանքներին»:
Համաձայն տեղեկատւութեան, պատւիրակութեան ընդլայնւած կազմի հետ հանդիպմանը Աբիէւը հիւրերին ծանօթացրել է տարածաշրջանի ռազմա-քաղաքական իրավիճակին, «հայ-ադրբեջանական հակամարտութեանն ու դրա հետեւանքներին»:
![](https://blogger.googleusercontent.com/img/b/R29vZ2xl/AVvXsEi4Nyi4bUrQZB23zi6F_LahMsZ6SKim21MFgqC64sbMp8zVbTaIYzwNIFQOtdXdw1Sa0kCpJzzx0Spydz14WhluD_U4dj9GdYg8KSb4a3pqi4LnGlLrJT-bkv5KKgt62cn7v7Sqf3ZQaKZP/s400/Azerbayjan.jpg)
Հանդիպմանը քննարկւել են, մասնաւորապէս՝ ռազմական կրթութեան եւ ռազմա-տեխնիկական կապերի ոլորտում երկկողմ համագործակցութեան հեռանկարները, յայտնում է Ադրբեջանի պաշտպանութեան նախարարութիւնը: Հանդիպմանը մասնակցել է նաեւ Ադրբեջանում Լեհաստանի դեսպան Քշիշտոֆ Կրաեւսկին:
Լուրեր Հայաստանից
1 Պատգամ:
Dook shad jishd ek gnahadel. Agresiv kaghakaganootyoon oonecogh yergire bashdbanootyan garik chooni. Ooremen ayn inch Turkiayi yev Aderbayjani hamar asvoom e "Bashdbanootyan"" nakhararootyoon barzabes sood e, yev ayd bidi anvanel baderazmi nakhararootyoon, manavand Alievi baderazmadench hokhordankneric hedo.
Arite ogdvelov shnorhavoroom em zez ayskan hajoogh oo jamanakin yev nbadagaslac deghegadvootyan hamar.
Post a Comment