ԵԱՀԿ-ն հերթական մոնիտորինգն է անցկացնելու ԼՂՀ-ի եւ Ադրբեջան-ի զինւած ուժերի շփման գծում
11:11 / 02.12.2009
ԵԱՀԿ-ն Լեռնային Ղարաբաղի Հանրապետութեան եւ Ադրբեջանի զինւած ուժերի շփման գծում հերթական մոնիտորինգն է անցկացնելու դեկտեմբերի 3-ին, որի նպատակն է ստուգել, թէ որքանով են կողմերը հետեւում հրադադարի ռեժիմին:
Այս անգամ մոնիտորինգն անցկացւելու է Ադրբեջանի Գերանբոյի շրջանի Թափգարագոյունլու գիւղի մօտակայքում:
ԼՂՀ պաշտպանութեան բանակի դիրքերից դիտարկումը կանցկացնեն ԵԱՀԿ նախագահի անձնական ներկայացուցչի օգնականներ Պիտեր Կին, Իրժի Աբերլեն եւ Վլադիմիր Չոնտուլովը, իսկ Ադրբեջանի կողմից` ԵԱՀԿ նախագահի անձնական ներկայացուցչի օգնականներ Իմրէ Պալատինուսը եւ Ժասլան Նուրտազինը:
Յիշեցնենք, որ նախորդ պլանային դիտարկումը տեղի է ունեցել նոյեմբերի 25-ին Եուսիֆջանլի բնակավայրի մերձակայքում:
Յիշեցնենք, որ նախորդ պլանային դիտարկումը տեղի է ունեցել նոյեմբերի 25-ին Եուսիֆջանլի բնակավայրի մերձակայքում:
Լուրեր Հայաստանից
0 Պատգամ:
Post a Comment