ԱԴՐԲԵՋԱՆՑԻՆԵՐԸ ՄՏԱԴԻՐ ԵՆ ԲՈՂՈՔԻ ՑՈՅՑ ԱՆՑԿԱՑՆԵԼ ԼԻՈՆՈՒՄ EURONEWS ԳՐԱՍԵՆԵԱԿԻ ԴԻՄԱՑ
Ադրբեջանցի ուսանողները ծրագրում են յաջորդ շաբաթւայ ընթացքում բողոքի ցոյց անցկացնել Euronews հեռուստաալիքի կենտրոնական գրասենեակի դիմաց:
Ադրբեջանցի ուսանողների դժգոհութեան պատճառն է դարձել Euronews հեռուստաալիքի` «Լեռնային Ղարաբաղ` փոփոխութիւնների քամի» խորագրով Լեռնային Ղարաբաղի մասին տեսանիւթը, որում տեսանիւթի հեղինակը Ղարաբաղը բուն հայկական հող էր անւանել:
Այդ առիթով Ադրբեջանի ԱԳՆ բողոք յայտնեց հեռուստաալիքին` սպառնալով Euronews ղեկավարութեանը, որ Ադրբեջանում կարող են այդ հեռուստաալիքի հեռարձակման հետ կապւած խնդիրներ առաջանալ, հաղորդում է ԱՊԱ-ն:
Euronews հեռուստաալիքի կենտրոնական գրասենեակը գտնւում է Լիոն քաղաքում:
0 Պատգամ:
Post a Comment