Թուրքիայի վարչապետ Էրդողանի վրայ կօշիկ են նետել, բղաւելով՝ «Կեցցէ' Քուրդստանը»


10:03 / 23.02.2010
Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի այցն Իսպանիա այնքան էլ հարթ չի ընթանում։ Նախօրէին Սեվիլիայում Էրդողանին մրցանակ յանձնելու արարողութիւնից յետոյ նրա վրայ կօշիկ են նետել:
Անծանօթը, «Կեցցէ՛ ազատ Քուրդստանը» բղաւելով, մօտեցել է նրան եւ շպրտել կօշիկը։
Չնայած նրան, որ կօշիկն այդպէս էլ վարչապետին չի դիպել, Էրդողանին հսկող անվտանգութեան աշխատակիցները ձերբակալել են տղամարդուն։ Վերջինս շարունակում էր բղաւել «Կեցցէ Քուրդստանը», ուստի անվտանգութեան աշխատակիցները աւելի ամուր են բռնել կօշիկ նետողի բերանը, որ ձայն չհանի: El Pais թերթի տւեալներով, նա ազգութեամբ քուրդ, Սիրիայի քաղաքացի է եղել, ով Իսպանիայում ապրում էր ապօրինի։
Կօշիկ նետելը մի շարք երկրներում համարւում է ծայրայեղ անբարեացկամութեան նշան։ Այս ժեստը համաշխարհային ճանաչում է ստացել 2008 թ. դեկտեմբերի 14-ին, երբ իրաքցի լրագրող Մոնթազէր ալ Զէյիդին իր երկու կօշիկները նետել էր ԱՄՆ նախագահ Ջորջ Բուշի վրայ։

Լուրեր Հայաստանից

0 Պատգամ: