ՀՅԴ-ն մտադիր է այս տարւայ ընթացքում սոցիալիստական ուղղւածութեան 3 խորհրդաժողովներ անցկացնել
![](https://blogger.googleusercontent.com/img/b/R29vZ2xl/AVvXsEhqIt-g5xvio_MIoTWgnX7W6CGZpt3nEKEFohD6z97O4tr1jZslrnJHNXeu8t9OXEfnACPal5nGbnJ-7N-e-M69sUmWAQhUSMK7LhM2sIdCrbO9SZeFAufCNocOgvHbNOdbssxmk_HIQl0/s400/6ZB_Arf_logo.jpg)
19:30 / 25.03.2010
Այսօր` մարտի 25-ին Երեւանում ՀՅԴ նախաձեռնութեամբ իր աշխատանքն է սկսել «Սոցիալիստական մօտեցումներ Հայաստանի մարտահրաւէրներին. գլոբալ հեռանկարներ, տեղական իրողութիւններ» միջազգային երկօրեայ խորհրդաժողովը: Խորհրդաժողովին իրենց պատւիրակներին են ուղարկել Ռուսաստանը, ԱՄՆ-ը, Ֆրանսիան, Շւէդիան, Յունաստանը, Արգենտինան, Չիլին, Իրանը: Մասնակիցների թւում են նաեւ Հայաստանի եւ Սփիւռքի քաղաքական շրջանակների, գիտական հաստատութիւնների եւ հասարակական կազմակերպութիւնների ներկայացուցիչները։
Մասնակիցների քննարկման հիմնական թեմաներն են լինելու ժամանակակից սոցիալիզմի գաղափարական եւ գործնական դրսեւորումները, սոցիալիստական, սոցիալ-դեմոկրատական կուսակցութիւնների անցած ուղին ու ներկայ գործունէութիւնը: ՀՅԴ-ն նախատեսում է այս տարւայ ընթացքում 3 նմանատիպ խորհրդաժողովներ կազմակերպել:
Ելոյթներ են ունեցել ՀՅԴ Բիւրոյի անդամներ Դաւիթ Լոքեանն ու Վահան Յովհաննիսեանը: Վերջինս ընդգծել է, որ ստեղծւած տնտեսական ճգնաժամի պայմաններում, երբ կառավարութեան գործունէութիւնը հասարակութեան համար վիճայարոյց է դարձել, խորհրդաժողովը կոչւած է պատասխաններ տալու նաեւ այդ հարցերին։ Զեկոյցներով հանդէս են եկել նաեւ ՀՅԴ Բիւրոյի անդամ Մարիօ Նալբանդեանը, Շւէդիայի քրիստոնեա-սոցիալիստական դեմոկրատական կուսակցութեան նախագահ Պետեր Վեյդրուդը:

Լուրեր Հայաստանից
0 Պատգամ:
Post a Comment