Գուրգէն Եղիազարեան.–
Արձանագրութիւները ծայրից ծայր նախապայմաններ են պարունակում
«Այս գործընթացը պէտք է դադարեցնել և ժամ առաջ գործող իշխանութիւններից ազատւել»
18:03 • 25.03.10
Ազգային անվտանգութեան նախկին փոխնախարար Գուրգէն Եղիազարեանն այսօրւայ ասուլիսին անդարադառնալով Հայ-թրքական յարաբերութիւններին` նշեց, որ ֆուտբոլային դիւանագիութեան մէջ Հայաստանը պարտութիւն է կրել:
![](https://blogger.googleusercontent.com/img/b/R29vZ2xl/AVvXsEhslB4uaI8Lxk4C8zgiescNfgs0YV59iXlULq2c29ijWTBWiEV4E9njpaBou7C_1M-261HmNF6O88gNkMS3EQJRDCJhhIiN0Un-cwyd9OgNYVJ75hbtU9V2QXPQsEc8g3uJqtaKTCPNgoU/s400/DROSHAGNER.jpg)
Եղիազարեանը խայտառակութիւն համարեց այն, որ պէտք է Ցեղասպանութեան հարցով պատմաբանների յանձնաժողով ստեղծւի: «Հայերը պարբերաբար կոտորւել են թուրքերի կողմից: Մենք հիմա պէտք է պատմաբանների յանձնաժողով ստեղծենք, որպէսզի այդ իրողութիւնները քննութեա՞ն առնենք»,- հարցադրում արեց նա:
Ըստ բանախօսի` վաղուց յայտնի էր, որ Հայ-թրքական արձանագրութիւններն իրենց մէջ նախապայմաններ են պարունակում: «Երբ մենք ասում էինք, որ նախապայմաններ գոյութիւն ունեն այդ ֆուտբոլային կոչւած յիմարութեան շուրջ, ասում էին ոչ մի նախապայման չկայ: Յետոյ պարզւեց, որ մէկ նախապայման չէ, երկուսը չէ, երեքը չէ, չորսը չէ: Ծայրից ծայր այդ փաստաթուղթը նախապայմաններ է պարունակում»,- ասաց նա:
Եղիազարեանը համոզւած է, որ այս արձանագրութիւնները Թուրքիայի ձեռքով և Թուրքիայի համար են գրւած, սակայն անգամ այս պայմաններում թուրքերը դրանց դէմ են:
Նախկին պաշտօնեան համոզւած է` այս գործընթացը պէտք է դադարեցնել և ժամ առաջ գործող իշխանութիւններից ազատւել: «Շատ արագ պէտք է գնանք նախագահական, Ազգային ժողովի ընտրութիւններին, ազգովի նախագահ ընտրենք»,- նշեց նա:
Tert.am
0 Պատգամ:
Post a Comment