Ադրբեջանական լրատւամիջոցները շարունակում են ապատեղեկատվութիւն տարածել

17:02 / 13.04.2010
Հայաստանի պաշտպանութեան նախարարութիւնը հերքել է, թէ Ապրիլի 12-ին ՀՀ ԶինեալՈւժերի ստորաբաժանումները Տաւուշի մարզում խախտել են հրադադարի ռեժիմը եւ Բերքաբեր գիւղի դիրքերից գնդակոծել են ադրբեջանական յենակէտերը՝ սահմանագօտու հիւսիս արեւելեան ուղղութեամբ:
«Հաւատարիմ մնալով որդեգրած գործելաոճին` ադրբեջանական լրատւամիջոցները շարունակում են տարածել կեղծ տեղեկութիւններ, որոնք չեն համապատասխանում իրականութեանը»,- NEWS.am-ին յայտնեցին Հայաստանի պաշտպանութեան նախարարութեան մամուլի ծառայութիւնից:
Լուրեր Հայաստանից

0 Պատգամ: