Անգլիայի վարչապետ՝ Գորդոն Բրաունը հրաժարական տւեց
Նոր վերչապետն է՝ Դէյւիդ Քեամերոնը
Նոր վերչապետն է՝ Դէյւիդ Քեամերոնը
00:17 • 12.05.10
Մեծ Բրիտանիայի վարչապետ Գորդոն Բրաունը յայտարարել է, որ հեռանում է վարչապետի պաշտօնից, և հրաժարւում Լիբորիստական կուսակցութեան ղեկավարի պարտականութիւններից:
Բրաունը կառավարութեան ղեկավարի պաշտօնը զբաղեցրեց աւելի քիչ քան երեք տարի:
Բրաունի յայտարարութիւնն ուղիղ եթերում հեռարձակել են բրիտանական հեռուստաընկերութիւնները:
«Ինձ համար մեծ պատիւ էր ծառայել այն երկրին, որը սիրում եմ: Ես սիրում էի իմ աշխատանքը ոչ թէ այն առաւելութիւնների, տիտղոսների ու արարողութիւնների համար, որոնք ատում եմ, այլ այն հնարաւորութեան համար, որն աշխատանքն ընձեռում էր ինձ այս երկիրն աւելի արդար, հանդուրժող, ժողովրդավարական և իրաւական՝ իրապէս Մեծ Բրիտանիա դարձնելու համար»,- իր ուղերձում ասել է Բրաունը:
Ելոյթից յետոյ նա մեկնել է Բուքինգեմեան պալատ, որպէսզի թագուհուն յանձնի հրաժարականի դիմումը, և որպէսզի խորհուրդ տայ նրան նոր կառավարութիւն ձևաւորելու կարգադրութիւն տալ Պահպանողականների կուսակցութեան ղեկավար Դյիդ Քեամերոնին:
Յիշեցնենք, որ խորհրդարանական ընտրութիւնների արդիւնքում երեք հիմնական կուսակցութիւններից ոչ մէկ չստացաւ բացարձակ մեծամասնութիւն խորհրդարանում: Լեյբորիստները փորձեցին պահպանել իշխանութիւնը՝ լիբերալ դեմոկրատների հետ բանակցելով կոալիցիոն կառավարութիւն ձևաւորելու շուրջ, սակայն բանակցութիւնները ձախողւեցին:
ներկայում ամենահաւանական սցենարը համարւում է պահպանողականների և լիբերալ դեմոկրատների կոալիցիան, ինչի շուրջ բանակցութիւններ են ընթանում:

Tert.am

0 Պատգամ:
Post a Comment