Կարո՞ղ է անկողմնակալ լինել ԵԽԽՎ ազգութեամբ թուրք նախագահը
19:41 • 13.05.10
«Չեմ ուզում մեկնաբանել այն յայտարարութիւնները, որոնք արել եմ որպէս թուրքական պատւիրակութեան ղեկավար, բայց որպէս ԵԽԽՎ նախագահ պիտի ասեմ, որ բոլոր 47 երկրները հաւասար են Խորհրդաժողովում և պէտք է հաւասար վերաբերմունքի արժանանան»։
Այսօր Հայաստանի Ազգային ժողովում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ յայտարարեց ԵԽԽՎ նախագահ Մևլութ Չավուշօղլուն՝ պատասխանելով հետևեալ հարցին. «Պարոն Չավուշօղլու, դուք արդեօ՞ք ճիշտ էք համարում, որ ԼՂՀ հարցով նման բոլորովին ոչ չեզոք, կողմնակալ դիրքորոշում ունեցող անձը գլխաւորի Վեհաժողովի ենթայանձնաժողովը»։
ԵԽԽՎ նախագահից լրագրողները նաև փորձեցին պարզել, թէ որքանո՞վ կարող է Հայաստանի դէմ ընդունւած թիւ 1416 բանաձևին կողմ քւէարկած Չավուշօղլուն լինել անկողմնակալ։
«Շատ անդամ երկրներ են քւէարկել զանազան բանաձևերի, որոշումների, առաջարկների կա՛մ կողմ, կա՛մ դէմ, և սա բնականոն ժողովրդավարական գործընթաց է եւրոպական հաստատութիւններում։ Ինչ վերաբերում է Ձեր յիշատակած 1416 բանաձևին, ապա ես միակը չեմ, որ քւէարկել եմ դրա օգտին, այլապէս այն չէր ընդունւի Վեհաժողովի կողմից։ Դրա օգտին քւէարկել են, բնականաբար, բաւական թւով պատւիրակներ, և դա որևէ կերպ ուղղւած չի կա՛մ Ադրբեջանի, կա՛մ Հայաստանի, կամ որևէ մէկի շահին։ Բայց այն փաստը, որ ժողովրդավարական գործընթացով այն ընդունւել է, նշանակում է, որ ցանկալի է թէ ոչ, դրա յանձնարարականներն ու պայմանները պէտք է կատարւեն խնդրոյ առարկայ երկրների կողմից»,– յայտարարեց նա։
Անդրադառնալով ԵԽԽՎ ԼՂ հարցով ենթայանձնաժողովի աշխատանքները վերականգնելու հարցին՝ ԵԽԽՎ նախագահ Մևլութ Չավուշօղլուն տեղեկացրեց, որ յիշեալ ենթայանձնաժողովը չի գործում նախկին նախագահ Ռասել Ջոնսթոնի մահից յետոյ։ Ըստ նրա, նախկին նախագահի մահից յետոյ չկայ համաձայնութիւն ոչ միայն ԼՂ հարցով ենթայանձնաժողովի աշխատանքները վերականգնելու, այլև դրա աշխատանքի մանդատի և ձևաչափի շուրջ։
«Ինչ վերաբերում է իմ՝ որպէս նախագահի կարգաւիճակին, ապա ես խորհրդարանական ամենօբյէկտիւ պատւիրակներից մէկի համբաւ եմ ունեցել ու նաև դրա շնորհիւ է, որ ընտրւեցի ԵԽԽՎ նախագահ։ Եւ որպէս նախագահ՝ ես իրաւունք չունեմ քւէարկելու այն հարցի շուրջ, թէ արդեօ՞ք պէտք է ստեղծւի այս ենթայանձնաժողովը»։
Մևլութ Չավուշօղլուն տեղեկացրեց, որ յիշեալ ենթայանձնաժողովի աշխատանքները վերականգնելու հարցում համաձայնութեան գալու համար իրենք որոշել են շարունակել հանդիպումները ԵԽԽՎ հայաստանեան և ադրբեջանական պատւիրակութիւնների հետ՝ իւրաքանչիւր կողմում ընդգրկելով մէկական ընդդիմադիր գործչի։

Tert.am

0 Պատգամ:
Post a Comment