Բաշար ալ-Ասադն ու Աբդուլլահ Գիւլը քննարկել են Հայ-թրքական յարաբերութիւնները
11:01 • 10.05.10
Սիրայի նախագահ Բաշար ալ-Ասադը Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գիւլի հետ քննարկել է Հայ-թրքական յարաբերութիւնները:
Թրքական Sabah օրաթերթի փոխանցմամբ` Թուրքիա կատարած երկօրեայ պաշտօնական այցի շրջանակում Բաշար ալ-Ասադը հանդիպումներ է ունեցել Գիւլի և վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ:Աբդուլլահ Գիւլի հետ հանդիպման ընթացքում երկկողմ յարաբերութիւններից բացի քննարկւել են նաև Հայ-թրքական յարաբերութիւնների կարգաւորման գործընթացի վերջին զարգացումները, Սիրիա-Իրան, Սիրիա-Ադրբեջան, Սիրիա-Իսրայէլ յարաբերութիւնները, ինչպէս նաև իրավիճակը Մերձաւոր Արևելքում:
Բաշար ալ–Ասադը յատուկ ընդգծել է Կովկասում Հայաստանի և Թուրքիայի միջև յարաբերութիւնների զարգացման գործընթացի կարևորութիւնը:
Յիշեցնենք, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսեանի` Սիրիա կատարած վերջին պաշտօնական այցի ընթացքում Բաշար ալ-Ասադը յայտարարել էր, որ Սիրիան պատրաստ է որպէս միջնորդ հանդէս գալ Հայաստանի և Թուրքիայի միջև յարաբերութիւնների կարգաւորման գործընթացում:
Tert.am
0 Պատգամ:
Post a Comment