Thursday, May 13, 2010

Դաւութօղլու.–

Դաւութօղլու.–
Հայ-թրքական գործընթացի ձախողումը չի բխում նոյնիսկ Ադրբեջանի շահերից


15:27 • 13.05.10
Հայ-թրքական յարաբերութիւնների կարգաւորման գործընթացն իր հունով ընթանում է: Այս մասին, Anadolu գործակալութեան փոխանցմամբ, յայատարարել է Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դաւութօղլուն:
«Մենք գիտէինք, որ այս գործընթացում բախւելու էինք մի շարք դժւարութիւնների: Սակայն կարևորն այն է, որ նման բարդութիւնների հանդիպելիս չձևաւորւի յոռետեսական հոգեբանութիւն, և յետքայլ չարւի անցած ճանապարհից: Կարևորը յամառութեամբ և վճռականութեամբ այդ գործընթացը շարունակելն ու համապատասխան պայմանների ձևաւորման դէպքում առաջ տանելն է: Ներկայ պահին այդ գործընթացը հասել է որոշակի փուլի: Իսկ այդտեղից յետքայլ անելը չի բխում ոչ մէկի շահերից` ոչ Հայաստանի, ոչ Թուրքիայի, ոչ էլ անգամ Ադրբեջանի շահից»,- յայտարարել է Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչութեան ղեկավարը:

Tert.am

0 Պատգամ: