Ռուսաստանը բացառում է Ղարաբաղեան խնդրի ռազմական լուծումը

15:12 • 08.05.10
Ռուսաստանը ոչ մի կերպ չի պարտադրում Ղարաբաղեան կարգաւորման ինչ-որ միակողմանի որոշում։
Այս մասին РИА Новости-ի կազմակերպած «պրէս տուրի» ժամանակ ասել է Ռուսաստանի Դաշնային խորհրդի Պաշտպանութեան և անվտանգութեան հարցերով յանձնաժողովի ղեկավարի առաջին տեղակալ Եւգենի Սերեբրեննիկովը։
«Ինչ վերաբերում է սառեցւած հակամարտութիւններին՝ բոլոր մակարդակներով յստակ է և պարզ։ Ե՛ւ կառավարութեան ղեկավարը, և՛ նախագահը արտայայտել են Ռուսաստանի դիրքորոշումը տւեալ հարցի առնչութեամբ»,- ասել է նա՝ աւելացնելով, որ Ղարաբաղեան հակամարտութեան պարագայում Ռուսաստանն իրաւունք է ընձեռում, որպէսզի ժողովուրդն ինքը լուծի խնդիրը, և այդ որոշումը տարածաշրջանում կայունութեան ապահովման երաշխիք կդառնայ։ Ըստ նրա՝ եթէ յարկ լինի, Ռուսաստանը ամէն կերպ կաջակցի, որպէսզի որոշումն ի կատար ածւի։
Նրա խօսքով՝ Ղարաբաղեան հակամարտութիւնը Հայաստանի և Ադրբեջանի գործն է, և Ռուսաստանը պատրաստ է աջակցել ցանկացած որոշում, որը կնպաստի խնդրի կարգաւորմանը։«Մենք ասում ենք, որ դա ամէն դէպքում երկու պետութիւնների որոշումն է։ Այդ պետութիւնների ժողովուրդների որոշումն է։ Մենք կաջակցենք ցանկացած որոշում և կօգնենք, որպէսզի այն կեանքի կոչւի»,- ընդգծել է Սերեբրեննիկովը։Նա նաև նշել է, որ ռուսական կողմը միանշանակ բացառում է Ղարաբաղեան հիմնախնդրի ռազմական լուծումը։

Tert.am

0 Պատգամ: