«Դաշնակցութիւնը» չի բացառում Հայաստանում իշխանափոխութիւնը
Յունիս 01, 2010 13:56
Եթէ Հայաստանի կառավարող վարչախումբը շարունակի ոչ համարժէք արտաքին քաղաքական կուրսը, հանրապետութիւնում իշխանափոխութիւն կը լինի, մամուլի ասուլիսում յայտարարել է ՀՅԴաշնակցութիւն խմբակցութեան ղեկավար Վահան Յովհաննիսեանը:

«Տարածքները յանձնել կամ չյանձնելը իշխանութիւնների կամքից կախւած չէ, այլ ժողովրդի կամքից: Իսկ Հայաստանի ժողովուրդը, ինչպէս յայտնի է, առանձնապէս չի վստահում իշխանութիւններին, այնպէս որ կառավարող վարչախումբն իրաւասու չէ միանձնեայ լուծել նման հարցերը»,-ընդգծել է Յովհաննիսեանը: Նա յաւելել է, որ բոլորովին այլ տպաւորութիւն է ձեւաւորւում միջազգային հանրութեան մէջ, որը, ելնելով Երեւանի ոչ համարժէք քաղաքականութիւնից եւ տարատեսակ զիջումների գնալու պատրաստակամութիւնից, ձգտում է ճնշել Հայաստանի վրայ՝ հասնելու ցանկալի արդիւնքների: «Այդ կապակցութեամբ կանխատեսում են, որ միջազգային ճնշումը Ղարաբաղի հարցում կաճի: Սակայն կրկնւեմ, ո՛չ միջազգային հանրութիւնը, ո՛չ իշխանութիւնների պատրաստակամութիւնը չեն կարող ստիպել հայ ժողովրդին համաձայնւել մեր շահերին հակասող փոխզիջումներին, նման դէպքերում կայ այլ՝ բոլորին յայտնի ելք»,- նկատել է Յովհաննիսեանը:
«Լուրեր Հայաստանից»
0 Պատգամ:
Post a Comment