Հայաստանի խորհրդարանի փոխնախագահ.-
ՀԱՊԿ-ն կպաշտպանի Լեռնային Ղարաբաղը
Օգոստոս 23, 2010 09:58
Հայաստանի ռազմական համագործակցութիւնը ՀԱՊԿ-ի եւ Ռուսաստանի հետ ինքնանպատա
կ չէ, այն բխում է Հայաստանի ազգային անվտանգութեան նկատառումներից եւ պետական շահերից: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրոյցում յայտարարել է Հայաստանի խորհրդարանի փոխնախագահ Սամւէլ Նիկոյեանը: Նրա խօսքով, Ադրբեջանի ահագնացող ռազմատենչ հռետորաբանութեան պայմաններում, երբ Թուրքիան օգնում է նրան տնտեսապէս, քաղաքական եւ ռազմավարական առումներով, Հայաստանը պէտք է մտածի իր անվտանգութեան ապահովման մասին:
Մեկնաբանելով Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւի յայտարարութիւնը, թէ Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողութիւնների վերսկսման դէպքում Ռուսաստանը յստակ կը կատարի ՀԱՊԿ շրջանակներում ստանձնած պարտաւորութիւնները, Սամւէլ Նիկոյեանը նկատել է, թէ այստեղ ամէն ինչ պարզ է: «Լեռնային Ղարաբաղը ֆորմալ կերպով որեւէ կապ չունի ՀԱՊԿ-ի հետ, սակայն Հայաստանը բազմիցս յայտարարել է, թէ Լեռնային Ղարաբաղի հետ խնդիրներ ծագելու դէպքում կկանգնի նրա կողքին: Հետեւաբար, ՀԱՊԿ-ն պէտք է խառնւի հակամարտութեանը Հայաստանի կողմից»: Հարցին, թէ հնարաւո՞ր է, արդեօք, Ռուսաստանի ռազմական միջամտութիւնը Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի նկատմամբ ռազմական ագրեսիայի դէպքում, Կինոյեանը կարճ պատասխան է տւել. «ՀԱ»:
Լուրեր Հայաստանից - NEWS.am
Հայաստանի ռազմական համագործակցութիւնը ՀԱՊԿ-ի եւ Ռուսաստանի հետ ինքնանպատա
![](https://blogger.googleusercontent.com/img/b/R29vZ2xl/AVvXsEiJd5lB6I7u63CK-SF2GyKgU8tpFzO5AcqjxEUZY4MeJRSakp3c0BgQgS1l54vLqA5lpc55Q8qQHCjlriD_XL1UbeuN-tAPCWq9Ij5sJgY3pZLqovr96kDcAPeXwBgdfZpaG5aXdtjxepI/s400/HPAK--NEW.jpg)
Մեկնաբանելով Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւի յայտարարութիւնը, թէ Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողութիւնների վերսկսման դէպքում Ռուսաստանը յստակ կը կատարի ՀԱՊԿ շրջանակներում ստանձնած պարտաւորութիւնները, Սամւէլ Նիկոյեանը նկատել է, թէ այստեղ ամէն ինչ պարզ է: «Լեռնային Ղարաբաղը ֆորմալ կերպով որեւէ կապ չունի ՀԱՊԿ-ի հետ, սակայն Հայաստանը բազմիցս յայտարարել է, թէ Լեռնային Ղարաբաղի հետ խնդիրներ ծագելու դէպքում կկանգնի նրա կողքին: Հետեւաբար, ՀԱՊԿ-ն պէտք է խառնւի հակամարտութեանը Հայաստանի կողմից»: Հարցին, թէ հնարաւո՞ր է, արդեօք, Ռուսաստանի ռազմական միջամտութիւնը Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի նկատմամբ ռազմական ագրեսիայի դէպքում, Կինոյեանը կարճ պատասխան է տւել. «ՀԱ»:
Լուրեր Հայաստանից - NEWS.am
0 Պատգամ:
Post a Comment