«Ադրբեջանցիները սնւում են չորրորդ
կարգի ցորէնով` անասնակերով»
Թէև գարնանային հեղեղումները մթերքի սակաւութիւն են ստեղծել Ադրբեջանում, պաշտօնական կառոյցները յայտարարում են, որ այս տարի ցորէնի հետ կապւած խնդիր չի լինել
ու: «Ազադլըգ»-ի այն հարցին, թէ ինչքանով է հիմնաւորւած այս լաւատեսուիւնը, տնտեսագէտ-փորձագէտ Վահիդ Մահեռամովն ասել է, որ ներկայում աշխարհում ցորէնի սակաւութեան հետ կապւած`ամենալավ սպառւող երրորդ կարգի ցորէնի շուրջ աժիոտաժ է ստեղծւել, և շատ երկրներում աճել է ցորէնի հէնց այդ տեսակի պահանջարկը: «Սակայն, ի տարբերութիւն այդ երկրների, Ադրբեջանում սեփական քաղաքացիներին սնում են չորրորդ կարգի ցորէնով պատրաստւած արտադրանքներով, ինչն անասնակեր է համարւում»,- ասել է նա:
Փորձագէտն ընդգծել է, որ աշխարհում բաւարար չափով չորրորդ կարգի ցորէն կայ, և այդ պատճառով Ադրբեջանը չի բախւի ցորէնի ներկրման խնդրին: «Ադրբեջանի կառավարութիւնը աւանդաբար պայմանագրեր է կնքում չորրորդ կարգի ցորէն ներկրելու համար:
Վրաստանում Շևառնաձէի նախագահութեան ժամանակ ևս բնակչութեանը չորրորդ կարգի ցորէնից պատրաստւած հաց էին հրամցնում: Իշխանութեան գալու պահից, Սահակաշվիլին արգելեց այդ կարգի ցորէնի ներկրումը: Ադրբեջանում ցորէնի գինը չի բարձրանայ այն պարզ պատճառով, որ այդ անորակ ցորէնի գինն արդէն այնքան բարձր է, որ էլ տեղ չկայ բարձրացնելու: Այդ ցորէնի հիմնական գնորդները մասնաւոր անասնապահական տնտեսութիւններն են: Քանի որ այդ տեսակի ցորէնը չի օգտագործւում հաց թխելու, գարեջուր կամ օղի պատրաստելու համար, նրա պահանջարկն այնքան էլ բարձր չէ: Կառավարութիւնն էլ այդ ցորէնը դրսում էժան գնելով` բերում և թանկ վաճառում է իր ժողովրդի վրայ: Այս տարւայ ցորէնի պակասը կառավարութեան օգտին է, քանի որ ներկրումից կարող են բաւականաչափ փող աշխատել»,- ասել է փորձագէտը:
![](https://blogger.googleusercontent.com/img/b/R29vZ2xl/AVvXsEgicLa89Laymnnsvhf3_Pt0n-9AzWpzsByam2_qMED-wpc73vzJqg6B6qARZrJj4O8tL2-CaiFpqNDpuIxHRtN9gcTV4c9wmIDqZuRA2d54fWX5Jx1a-3p2E5C8h0iv7Rq4UxWQAKi-jPw/s400/pic_79.jpg)
Փորձագէտն ընդգծել է, որ աշխարհում բաւարար չափով չորրորդ կարգի ցորէն կայ, և այդ պատճառով Ադրբեջանը չի բախւի ցորէնի ներկրման խնդրին: «Ադրբեջանի կառավարութիւնը աւանդաբար պայմանագրեր է կնքում չորրորդ կարգի ցորէն ներկրելու համար:
Վրաստանում Շևառնաձէի նախագահութեան ժամանակ ևս բնակչութեանը չորրորդ կարգի ցորէնից պատրաստւած հաց էին հրամցնում: Իշխանութեան գալու պահից, Սահակաշվիլին արգելեց այդ կարգի ցորէնի ներկրումը: Ադրբեջանում ցորէնի գինը չի բարձրանայ այն պարզ պատճառով, որ այդ անորակ ցորէնի գինն արդէն այնքան բարձր է, որ էլ տեղ չկայ բարձրացնելու: Այդ ցորէնի հիմնական գնորդները մասնաւոր անասնապահական տնտեսութիւններն են: Քանի որ այդ տեսակի ցորէնը չի օգտագործւում հաց թխելու, գարեջուր կամ օղի պատրաստելու համար, նրա պահանջարկն այնքան էլ բարձր չէ: Կառավարութիւնն էլ այդ ցորէնը դրսում էժան գնելով` բերում և թանկ վաճառում է իր ժողովրդի վրայ: Այս տարւայ ցորէնի պակասը կառավարութեան օգտին է, քանի որ ներկրումից կարող են բաւականաչափ փող աշխատել»,- ասել է փորձագէտը:
ԱՅՍՕՐ, 17:55
Aysor.am
0 Պատգամ:
Post a Comment