Ռուս փորձագէտ.-
Ընդհանրապէս, ի՞նչ կապ ունի Ալիեւը Ղարաբաղեան
հակամարտութեան հետ
Օգոստոս 23, 2010 17:50
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը ոչ մի կապ չունի Ղարաբաղեան հակամարտու
թեան հետ: Հայ եւ ռուս փորձագէտների մասնակցութեամբ հեռուստակամուրջի ժամանակ նման յայտարարութիւն է արել Սեւծովեան-Կասպիական քաղաքական եւ սոցիալական հետազոտութիւնների ինստիտուտի տնօրէն Վլադիմիր Զախարովը:
«Ընդհանրապէս, ի՞նչ կապ ունի Ադրբեջանը Ղարաբաղեան հակամարտութեան հետ: ԽՍՀՄ փլուզումից յետոյ Ադրբեջանը յայտարարել է, որ չի հանդիսանում Ադրբեջանական ԽՍՀ իրաւայաջորդը: Բաքուն յստակ յայտարարել է, որ ինքը 1917-1918 թւականներին ստեղծւած Ադրբեջանի հանրապետութեան իրաւայաջորդն է, որը ոչ ոքի կողմից ճանաչւած չի եղել: Անհասկանալի է, թէ ի՞նչ կապ ունի Լեռնային Ղարաբաղը չճանաչւած Ադրբեջանի հանրապետութեան հետ»,- ասել է փորձագէտը:
Նշենք, որ 1918-20 թւականների Ադրբեջանի հանրապետութիւնը ճանաչւել է աշխարհի որոշ երկրների կողմից, սակայն այդ ընթացքում Ղարաբաղը չի համարւել Ադրբեջանի մաս: Այսինքն, եթէ ներկայ Ադրբեջանը այդ ժամանակւայ Ադրբեջանի իրաւայաջորդն , ապա Ղարաբաղի նկատմամբ իրաւական յաւակնութիւններ նա չի կարող ունենալ:
Լուրեր Հայաստանից - NEWS.am
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը ոչ մի կապ չունի Ղարաբաղեան հակամարտու
![](https://blogger.googleusercontent.com/img/b/R29vZ2xl/AVvXsEjjIpLcl2L4eAYC6FUMh65htpsH_Fq1YvUslfB4HUyndlG-y2GcxP8NT4lMCltm5O00O5YFoqCreqWBDAg6dC0efta42_gj8tK3XdGV8SHrixINKr5JCReppkewQQXVlUeuyHSSxKn1F2s/s400/Aliev.jpg)
«Ընդհանրապէս, ի՞նչ կապ ունի Ադրբեջանը Ղարաբաղեան հակամարտութեան հետ: ԽՍՀՄ փլուզումից յետոյ Ադրբեջանը յայտարարել է, որ չի հանդիսանում Ադրբեջանական ԽՍՀ իրաւայաջորդը: Բաքուն յստակ յայտարարել է, որ ինքը 1917-1918 թւականներին ստեղծւած Ադրբեջանի հանրապետութեան իրաւայաջորդն է, որը ոչ ոքի կողմից ճանաչւած չի եղել: Անհասկանալի է, թէ ի՞նչ կապ ունի Լեռնային Ղարաբաղը չճանաչւած Ադրբեջանի հանրապետութեան հետ»,- ասել է փորձագէտը:
Նշենք, որ 1918-20 թւականների Ադրբեջանի հանրապետութիւնը ճանաչւել է աշխարհի որոշ երկրների կողմից, սակայն այդ ընթացքում Ղարաբաղը չի համարւել Ադրբեջանի մաս: Այսինքն, եթէ ներկայ Ադրբեջանը այդ ժամանակւայ Ադրբեջանի իրաւայաջորդն , ապա Ղարաբաղի նկատմամբ իրաւական յաւակնութիւններ նա չի կարող ունենալ:
Լուրեր Հայաստանից - NEWS.am
0 Պատգամ:
Post a Comment