Աշխարհում շաքարախտով հիւանդացութեան
աճը սպասւածից աւելի է
«Այս հիւանդութեան հիմանական նշանները ընդահանուր թուլութիւնն է,
յաճախ միզելն ու շատ ջուր խմելը, անհարկի նիհարելը»
«21-րդ դարը համարւում է շաքարախտի համաճարակի ժամանակաշրջան, քանի որ վերջին տարիներին այս հիւանդութեամբ տառապողների թիւը կտրուկ աճել է։ Հայաստանում գրանցւած է շուրջ 42 հազար շաքարախտով հիւանդ, որոնցից 325-ը երեխաներ ու դեռահասներ են։ Մեծ թիւ են կազմում երկրորդ տիպի շաքարախտով հիւանդները»
14:29 • 13.11.10
Այսօր, Նոյեմբերի 14-ին շաքարային դիաբետի դէմ պայքարի միջազգային օրն է։ Այս տարի այն կնշւի «Եկէք հսկենք դիաբետը հիմայ» կարագախօսով։Օրւայ խորհուրդը շաքարախտով տառապող հիւանդի գիտելիքների բարձրացումն է։ Առողջապահութեան համաշխարհային կազմարերպութիւնը կառավարութիւններին կոչ է անում այս հիւանդների բուժմանն ուղղւած քաղաքականութիւններ մշակել, բժիշկներին՝ հիւանդների նկատմամբ հոգատար վերաբերմունք ցուցաբերել և բուժման հարցում բարձրացնել իրենց գիտելիքները։
21-րդ դարը համարւում է շաքարախտի համաճարակի ժամանակաշրջան, քանի որ վերջին տարիներին այս հիւանդութեամբ տառապողների թիւը կտրուկ աճել է։ Հայաստանում գրանցւած է շուրջ 42 հազար շաքարախտով հիւանդ, որոնցից 325-ը երեխաներ ու դեռահասներ են։ Մեծ թիւ են կազմում երկրորդ տիպի շաքարախտով հիւանդները։
Այս տարի արձանագրւած դէպքերի թիւը նախորդ տարւայ համամետ աճել է 8 տոկոսով։ Սական, ըստ Երևանի գլխաւոր էնդոկրինոլոգ Էլզա Հայրապետեանի, ոչ բոլոր հիւանդներն են գրանցւած։ «Մօտաւոր հաշւարկներով 1 յայտնաբերւած հիւանդին բաժին է ընկնում 8-10 չյայտնաբերւած հիւանդ։ Դա 3 միլիոնանոց բնակչութիւն ունեցող երկրի համար լուրջ թիւ է»,- արձանագրեց մասնագէտը։
Շաքարախտի աճը գերազանցում է մասնագէտների սպասումները։ Այսօր արդէն աշխարհում գրանցւում են 2025 թ.-ի համար կանխատեսւած թւերը, այսինքն՝ հիւանդացութեան աճը սպասւածից աւելի է։
Այս հիւանդութեան առաջացման հիմնական պատճառը սխալ ապրելակերպն է՝ սակաւաշարժութիւնը։ «Երևանում այսօր մեքենաների թիւը կտրուկ աճել է։ Իսկ դա նշանակում է, որ այդքան մարդ այլևս չի քայլում, չի շարժվւում»,- նշեց մասնագէտը։ Ռիսկի գործօն է նաև սխալ սնունդը։ «Կարևոր է ոչ միայն, թէ մարդիկ ինչ են ուտում, այլև՝ ինչպէս են ուտում և երբ են ուտում։ Յատկապէս հայը չգիտի ճիշտ սնւելու կուլտուրան»,- ասաց Հայրապետեանը՝ նշելով, որ մեծ դեր է խաղում նաև ժառանգականութեան գործօնը։ Հիւանդութիւնը կանխելու համար մարդիկ պէտք է յաճախ քայլեն, զբաղւեն լողով, պարով, որոնք վերացնում են սթերսն ու մարդու օրգանիզմը զերծ պահում նաև հիւանդութիւններից։
Մասնագէտները յիշեցնում են՝ շաքարախտն աւելի շատ ապրելակերպ է, քան հիւանդութիւն։ Հետևաբար, այն մարդիկ, որոնց մօտ արդէն ախտորոշւած է այդ հիւանդութիւնը, պէտք է խստագոյնս հետևեն բժշկի նշանակած սննդակարգին։
Այս հիւանդութեան հիմանական նշանները ընդահանուր թուլութիւնն է, յաճախ միզելն ու շատ ջուր խմելը, անհարկի նիհարելը։
Թէև Հայաստանում շաքարային դիաբետով հիւանդները պէտք է դեղորայք ստանան պետպատւէրի շրջանակներում, սակայն անհրաժեշտ քանակութեան դեղորայքի պակաս է զգացւում։ Անդարադառնալով այս հարցին՝ Էլզա Հայրապետեանը նշեց, որ Հայաստանի ֆինանսական հնարաւարութիւնները թոյլ չեն տալիս անհրաժեշտ քանակութեամբ դեղորայք ձեռք բերել։ Օրինակ՝ շաքարն իջեցնող հաբեր նախորդ տարի հիւանդների միայն 19 տոկոսն է ստացել։ «Սակայն ինսուլինով ապահովւածութեան մակարդակը վերջին տարիներին աճել է։ 2009թ.-ին հիւանդների 93 տոկոսն ապահովւեցին ինսուլինով։ Դա մեծ թիւ է, քանի որ մեր հարևան երկրներում այդ ցուցանիշն աւելի ցածր է»,- վստահեցրեց նա։
2007-ից այս հիւանդութեան խորհրդանիշը կապոյտ օղակն է, որը խորհրդանշում է կեանք ու առողջութիւն։
Հայաստանն այս տարի Շաքարախտի միջազգային ֆեդերացիայի անդամ է ընտրւել։ Արդէն կառավարութեան հաստատմանն է ներկայացւել Շաքարախտի ազգային ծրագրի նախագիծը։
ԱՀԿ տւեալներով՝ աշխարհում շաքարային դիաբետով տառապում է շուրջ 250 միլիոն մարդ։

Tert.am
0 Պատգամ:
Post a Comment