Ես դատարկ ձեռքով չեմ վերադարձել Հայաստան.
Էմմին՝ իր ծրագրերի մասին
17:01 • 12.12.10
«Վերջերս եմ վերադարձել, և վերադարձել եմ մեծ բազայով, ձեռքերս դատարկ չեմ վերադարձել հայրենիք»,– այսօրւայ ասուլիսի ժամանակ ասաց Էմմին՝ խօսելով իր ստեղծագոր
ծական ծրագրերի մասին։
Երգչուհին մօտ մէկ տարի ստեղծագործում էր արտասահմանում։
Այսպիսով, 2011թ. Յունւարի 30 և 31-ին Ալեքսանդր Սպենդիարյանի անւան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում կկայանայ Էմմիի մենահամերգը։
Համերգին կմասնակցեն ԱՄՆ–ից ժամանած երաժիշտներ, կլինի կենդանի հնչողութիւն։
Երգչուհին նշեց, որ այս ժամանակահատւածում նա ձայնագրել է նաև նոր ձայնասկաւառակ։
«Էլի շատ–շատ լաւ բաներ եմ հետս բերել, այդ թւում նոր տեսահոլովակ, որը հաշւած օրերի ընթացքում արդէն եթերում կլինի»,– ասաց նա։
Լրագրողները նկատեցին, որ կտրուկ փոխւել է նաև Էմմիի տեսքը։ «Սա երևի նոր վերադարձ կարելի է անւանել։ Երկար բացակայելուց յետոյ ես ուզում էի լաւ վերադառնալ, ամէն ինչ փոփոխւած»,– ասաց երգչուհին։
Tert.am

0 Պատգամ:
Post a Comment