Ինչո՞ւ Աստանայում չեն հանդիպել
Սարգսեանն ու Ալիևը
«Ալիեւը հրաժարւել է հանդիպել Հայաստանի ու Ռուսաստանի նախագահների հետ, քանի որ չի կարողացել բացատրութիւն գտնել Աստանայում հրապարակւած հնգակողմ յայտարարութեան և գագաթնաժողովում հնչեցրած իր ելոյթի մէջ ներառւած տեսակէտների տարբերութեան համար»
20:18 • 01.12.10
Հայաստանեան և միջազգային ԶԼՄ-ները յայտնում են, որ Աստանայում ձախողւել է Ադրբեջանի և Հայաստանի նախագահների այսօր նախատեսւող հանդիպումը։ «Ազ
ատութիւն» ռադիոկայանը, մասնաւորապէս, վկայակոչելով իր դիւանագիտական աղբիւրները, նշում է, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այսօր վերջին պահին «հրաժարւել է հանդիպել Հայաստանի ու Ռուսաստանի նախագահների հետ, քանի որ չի կարողացել բացատրութիւն գտնել Աստանայում հրապարակւած հնգակողմ յայտարարութեան և գագաթնաժողովում հնչեցրած իր ելոյթի մէջ ներառւած տեսակէտների տարբերութեան համար»: Ըստ նոյն աղբիւրների՝ համանախագահները, որոնք ցանկանում էին կազմակերպել նախագահների հանդիպումը, «տարակուսանքի մէջ են յայտնւել»:
Աստանայում, որտեղ մեկնարկել է ԵԱՀԿ-ի գագաթնաժողովը, չորեքշաբթի օրը յայտարարութիւն է ընդունւել Լեռնային Ղարաբաղի հակամարտուեան վերաբերեալ, որի տակ ստորագրել են ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահող երկրների պատւիրակութիւնների ղեկավարները` Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևը, Ֆրանսիայի վարչապետ Ֆրանսուա Ֆիյոնը և ԱՄՆ-ի պետքարտուղար Հիլարի Քլինթոնը, ինչպէս նաև Սերժ Սարգսեանն ու Իլհամ Ալիևը:
Յայտարարութեամբ Հայաստանի և Ադրբեջանի նախագահները կրկին հաստատել են իրենց պարտաւորութիւնը՝ ԼՂ հակամարտութեան վերջնական կարգաւորմանը հասնել միջազգային իրաւունքի նորմերի և սկզբունքների, ՄԱԿ–ի կանոնադրութեան, Հելսինկեան եզրափակիչ ակտի, ինչպէս նաև 2009 թ. յուլիսի 10–ին Ակվիլայում և 2010 թ. յունիս 26–ին Մուսկոկայում ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևի, Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզիի և ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի արած յայտարարութիւնների հիման վրայ։
Աստանայի գագաթնաժողովում ունեցած իր ելոյթում Ադրբեջանի նախագահը Հայաստանին մեղադրել է պատերազմական յանցագործութիւնների և ցեղասպանութիւնների մէջ, և պնդել է, որ Հայաստանը «զօրավարժութիւններ անցկացնելով օկուպացւած տարածքներում, փոխելով քաղաքների և գիւղերի անւանումները և անօրինական կերպով բնակեցնելով օկուպացւած տարածքները, փորձում է իմաստազրկել խաղաղ բանակցային գործընթացը»:
Նշենք, որ Աստանայում նախագահների հանդիպման ձախողման վերաբերեալ ոչ Հայաստանից, ոչ Ադրբեջանից պաշտօնական որևէ տեղեկատւութիւն կամ մեկնաբանութիւն չի եղել։
ատութիւն» ռադիոկայանը, մասնաւորապէս, վկայակոչելով իր դիւանագիտական աղբիւրները, նշում է, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այսօր վերջին պահին «հրաժարւել է հանդիպել Հայաստանի ու Ռուսաստանի նախագահների հետ, քանի որ չի կարողացել բացատրութիւն գտնել Աստանայում հրապարակւած հնգակողմ յայտարարութեան և գագաթնաժողովում հնչեցրած իր ելոյթի մէջ ներառւած տեսակէտների տարբերութեան համար»: Ըստ նոյն աղբիւրների՝ համանախագահները, որոնք ցանկանում էին կազմակերպել նախագահների հանդիպումը, «տարակուսանքի մէջ են յայտնւել»:Աստանայում, որտեղ մեկնարկել է ԵԱՀԿ-ի գագաթնաժողովը, չորեքշաբթի օրը յայտարարութիւն է ընդունւել Լեռնային Ղարաբաղի հակամարտուեան վերաբերեալ, որի տակ ստորագրել են ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահող երկրների պատւիրակութիւնների ղեկավարները` Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևը, Ֆրանսիայի վարչապետ Ֆրանսուա Ֆիյոնը և ԱՄՆ-ի պետքարտուղար Հիլարի Քլինթոնը, ինչպէս նաև Սերժ Սարգսեանն ու Իլհամ Ալիևը:
Յայտարարութեամբ Հայաստանի և Ադրբեջանի նախագահները կրկին հաստատել են իրենց պարտաւորութիւնը՝ ԼՂ հակամարտութեան վերջնական կարգաւորմանը հասնել միջազգային իրաւունքի նորմերի և սկզբունքների, ՄԱԿ–ի կանոնադրութեան, Հելսինկեան եզրափակիչ ակտի, ինչպէս նաև 2009 թ. յուլիսի 10–ին Ակվիլայում և 2010 թ. յունիս 26–ին Մուսկոկայում ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևի, Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզիի և ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի արած յայտարարութիւնների հիման վրայ։
Աստանայի գագաթնաժողովում ունեցած իր ելոյթում Ադրբեջանի նախագահը Հայաստանին մեղադրել է պատերազմական յանցագործութիւնների և ցեղասպանութիւնների մէջ, և պնդել է, որ Հայաստանը «զօրավարժութիւններ անցկացնելով օկուպացւած տարածքներում, փոխելով քաղաքների և գիւղերի անւանումները և անօրինական կերպով բնակեցնելով օկուպացւած տարածքները, փորձում է իմաստազրկել խաղաղ բանակցային գործընթացը»:
Նշենք, որ Աստանայում նախագահների հանդիպման ձախողման վերաբերեալ ոչ Հայաստանից, ոչ Ադրբեջանից պաշտօնական որևէ տեղեկատւութիւն կամ մեկնաբանութիւն չի եղել։
Tert.am
0 Պատգամ:
Post a Comment