Էրդողանը հրէշային է անւանել Հայ-թրքական
«բարեկամութեան»ը նւիրւած արձանը
եւ կարգադրել քանդել այն
Յունւար 10, 2011 00:02
Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Կարս կատարած այցի ընթացքում անդրադարձել է Կարսի նախկին քաղաքապետի օրոք կառուցւած եւ Հայ-թրքական բարեկամութեանը նւիրւած հսկայ արձանին՝ անւանելով այն հրէշաւոր ու քանդման ենթակայ։
Թուրքիայի վարչապետի այս յայտարարութեանը արձագանքել են Կարսի նախկին քաղաքապետ Նաիֆ Ալիբեյօղլուն եւ արձանի հեղինակ, յայտնի քանդակագործ Մեհմեդ Աքսոյը։
Թրքական NTV-Ի եթերին մասնակցած Կարսի նախկին քաղաքապետը յայտարարել է, թէ ժողովուրդը պէտք է գնահատական տայ վարչապետի ասած «հրէշաւոր» արտայայտութեանը։ «Ցանկացանք, որ այստեղ մարդկութեան յուշարձան լինի։ Մարդկութեան արժէքները կորցրած եւ պատերազմող այս աշխարհին մեր տառապանքներով լեցուն աշխարհագրական դիրքից փորձեցինք մարդասիրութեան ուղերձ յղել։ Այս արձանը կառուցել ենք թէ Հայաստանի, թէ Իգդիրի ցեղասպանութեան յուշարձանների դէմ, քանի որ ցեղասպանութեան յուշարձաններն արեան վրէժ են բորբոքում երկու ժողովուրդների միջեւ»,-նշել է Կարսի նախկին քաղաքապետը։
Էրդողանի յայտարարութեանը խիստ է պատասխանել արձանի հեղինակ Մեհմեդ Աքսոյը, ով ասել է, թէ Էրդողանը կնմանւի Թալիբանին, եթէ քանդել տալ խաղաղութեան յուշարձանը։ «Ինչպէ՞ս էք աշխարհին բացատրելու, որ մարդկութեան եւ խաղաղութեան արձան էք քանդում։ Էրդողանը կդառնայ աշխարհում առաջին վարչապետը, ով կքանդի խաղաղութեան յուշարձանը»,-շեշտել է Մեհմեդ Աքսոյը։
Նշենք, որ Կարսի նախկին քաղաքապետ Նաիֆ Ալիբեյօղլուն, ով մշտապէս հանդէս էր գալիս Հայ-թրքական սահմանի առանց նախապայմանների բացման եւ դրա համար Կարսում ստորագրահաւաք էր կազմակերպել, տարիներ առաջ նախաձեռնել էր հսկայ արձանի ստեղծումը, որը պէտք է խորհրդանշէր Հայ-թրքական «բարեկամութիւն»ը եւ խաղաղութիւնը, սակայն 2009-ին քաղաքապետի ընտրութիւններում նա պարտութիւն է կրում։ Անաւարտ արձանը անորոշ ճակատագրով տեղադրւում է Կարսի հին հայկական թաղամասին կից գտնւող բարձունքում։
Արձանն ունի 30 մետրից աւել բարձրութիւն, որը հաւասար է 10 յարկանի շէնքի բարձրութեանը եւ կշռում է մօտ 1500 տոննայ։
Լուրեր Հայաստանից - NEWS.am

0 Պատգամ:
Post a Comment