Հ.Յ.Դաշնակցութիւն.–
Թուրքիայի հետ առանց նախապայմանների յարաբերութիւնների հաստատումն արդէն զիջում է Հայաստանի կողմից
18:23 / 17.09.2009
«Երկրի նախագահի եւ քաղաքական ուժերի այսօր կայացած հանդիպմանը ես փորձեցի ապացուցել, որ հայ-թուրքական արձանագրութիւններում առկայ են բազմաթիւ դրոյթներ, որոնք հակասում են հայ ժողովրդի շահերին, այդ թւում եւ՝ երեք նախապայմանները, որոնց մասին Դաշնակցութիւնը քանիցս նախազգուշացրել է»,- հայ-թուրքական յարաբերութիւնների վերաբերեալ՝ նախագահի եւ քաղաքական ուժերի հանդիպումից յետոյ յայտարարեց ՀՅԴ Գերագոյն Մարմնի ներկայացուցիչ Արմէն Ռուստամեանը:
Նա ընդգծեց, որ Թուրքիայի հետ դիւանագիտական յարաբերութիւնների հաստատումը առանց նախապայմանների արդէն զիջում է Հայաստանի կողմից, եւ երկրի ղեկավարութիւնը չպիտի գնար յաւելեալ փոխզիջումների հայ-թուրքական արձանագրութիւնների նախաստորագրման ժամանակ:
Միաժամանակ, Ռուստամեանն նկատեց, որ նախաստորագրւած արձանագրութիւնները ներառում են Թուրքիայի թաքնւած պայմանները, ինչն արդէն բնութագրում է հայ-թուրքական յարաբերութիւնները Թուրքիայի շահերին միտւած լինելու փաստը: «Դա եւ սահմանների փոխադարձ ճանաչման դրոյթն է, որը ըստ էութեան Ղարսի պայմանագրի ճանաչում է, թէ երկու երկրների միջեւ պատմական փաստերի ուսումնասիրման գիտական ենթայանձնաժողովի ստեղծումը, որը լիովին արգելակում է Ցեղասպանութեան ճանաչման գործընթացը: Որպէս այդ գործաընթացում ակտիւօրէն մասնակցող քաղաքական ուժ, մենք արդէն համոզւել ենք, որ արձանագրութիւնների նախաստորագրումից յետոյ փաստացի հնարաւոր չէ ցեղասպանութեան ճանաչումը ներկայացնել այլ երկրների խորհրդարաններում»,- յայտարարեց Ռուստամեանը՝ յաւելելով, որ դրան հակառակ ակտիւացել է Հայոց ցեղասպանութեան ժխտման գործընթացը: Նրա տեղեկութիւններով, ներկայումս Թուրքիան մտադիր է դիմել Հայոց ցեղասպանութիւնը ճանաչած երկրներին՝ որ վերանայեն իրենց որոշումը՝ հաշւի առնելով հայ-թուրքական արձանագրութիւնների նախաստորագրման փաստը:
Բացի այդ, Ռուստամեանն ընդգծեց, որ փաստաթղթում ներկայացւած են բոլոր այն միջազգային նորմերը, որ բխում են Թուրքիայի շահերից, բայց ոչինչ չի ասւում ազգեևրի ինքնորոշման իրաւունքի մասին: «Եւ ընդհանրապէս, ո՞ւմ է ձեռնտու արձանագրութիւնների՝ նման բարձր մակարդակով ստորագրումը. Հայաստանի՞ն, թէ՞ Թուրքիային»,- հարցադրում արեց Ռուստամեանը:

NEWS.am
0 Պատգամ:
Post a Comment