«ՄԻԱՑՈՒՄ»-Ը` ԶԱՆԳ
«Միացում» նախաձեռնութեան անդամներն այսօր Աւետիք Իսահակեանի արձանի դիմաց այրում էին հայ- թուրքական խորհրդանշական արձանագրութիւնները:
Դրան մասնակից դարձան նաեւ անցորդները: Փոքրիկ սեղանի վրայի բաժակից կրակ վերցնելով' անցորդները այրում էին արձանագրութիւնները: Նշենք, որ այդ կրակը բերւել էր Ծիծեռնակաբերդից:
Բացի այդ նրանք ստորագրում էին այս տողերի տակ. «Դէմ եմ թուրքական արձանագրութիւններին, դէմ եմ Մադրիդեան սկզբունքներին, որի համար ստորագրում եմ»: «Միացում» նախաձեռնութեան անդամ, կինոռեժիսոր Տիգրան Խզմալեանի խօսքերով' իրենք հաւաքւել են այստեղ, որպէսզի արթնացնեն ժողովրդին:
«Մենք գրել ենք' «Ոչ», ես փորձեցի «Ոչ»-ը զանգի պէս դարձնել, կարծում եմ, որ իրավիճակը կարելի է բնորոշել մի խօսքով, սա Սարդարապատ է, Սարդարապատի ճակատամարտի սկզբից' մայիսի 22-ից Արարատեան դաշտավայրի բոլոր եկեղեցիների զանգերը ղողանջում էին գիշեր- ցերէկ, մինչեւ ամսի 29-ը:
Մենք, ցաւօք, չենք ստանում մեր եկեղեցու աջակցութիւնը, այնպէս որ այդ զանգի դերը վերցրել ենք մեզ վրայ»:
Ըստ Տիգրան Խզմալեանի' եթէ հայ ժողովուրդը լուցկու հատիկի չափ հաւատք ունենայ, կը փոխի պատմութեան ընթացքը: Ի դէպ, այսօր Աւետիք Իսահակեանի արձանի շրջակայքում ոչ մի ոստիկան չկար:
Իսկ արձանագրութիւնների խորհրդանշանական այրում «Միացումը»-ը իրականացւելու է նաեւ միւս համայնքներում:
0 Պատգամ:
Post a Comment