Սերժ Սարգսեանը՝ Բարաք Օբամային.
Սփիւռքի մտահոգութիւնը բնական է, հայ ժողովուրդը ենթարկւել է ցեղասպանութեան




10:18 / 06.10.2009
Լոս Անջէլեսում գտնւելու ընթացքում Հայաստանի նախագահ Սերժ Սարգսեանը հեռախօսազրոյց է ունեցել ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հետ: Հեռախօսազրոյցը կայացել է ԱՄՆ-ի նախագահի նախաձեռնութեամբ:


Նախագահ Օբաման իր աջակցութիւնն է յայտնել Սերժ Սարգսեանին՝ հայ-թուրքական յարաբերութիւնների կարգաւորման (ազգն ու ազգային արժանապատւութիւնը աճուրդի հանելու) ուղղութեամբ գործադրած ջանքերի համար: ԱՄՆ-ի նախագահը ևս մէկ անգամ վերահաստատել է ԱՄՆ-ի պաշտօնական դիրքորոշումը, որ հայ-թուրքական յարաբերութիւնների կարգաւորման գործընթացը պէտք է ընթանայ առանց որևէ նախապայմանի և չպէտք է փոխշաղկապւի ԼՂ հակամարտութեան կարգաւորման գործընթացի հետ:
Սերժ Սարգսեանը շնորհակալութիւն է յայտնել ԱՄՆ նախագահին` հայ-թուրքական գործընթացին ցուցաբերւող «աջակցութեան» համար և կիսւել իր համահայկական ուղևորութիւնից ստացած տպաւորութիւններով:
ՀՀ նախագահն ընդգծել է, որ աշխարհասփիւռ հայութեան մտահոգութիւնները և մտավախութիւնները գործընթացի վերաբերեալ բնական են, հաշւի առնելով այն փաստը, որ հայ ժողովուրդը Օսմանեան Թուրքիայի կողմից ենթարկւել է ցեղասպանութեան, ինչի մասին նախագահ Օբաման բազմիցս է նշել իր ելոյթներում։(Երեւի վերջինը Եղեռնի ժառանգների ապահովագրութիւնների անվավերականութեան հաստատումն էր Օբամայի կողմից...):
Սերժ Սարգսեանը շնորհակալութիւն է յայտնել նախագահ Օբամային՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում ԱՄՆ-ի կողմից կատարւած հսկայական (...........՞) միջնորդակա՞ն աշխատանքի համար և ընդգծել է Հայաստանի պատրաստակամութիւնը` առաջ շարժւելու հիմնախնդրի խաղաղ կարգաւորման ուղղութեամբ, ինչի առանցը պէտք է լինի ԼՂ ժողովրդի ազատ կամարտայայտութեամբ իր վերջնական իրաւական կարգավիճակի որոշումը, ինչը և ընկած է Մինսկի խմբի կողմից ներկայացւած Մադրիդեան սկզբունքների հիմքում:

- NEWS.am

*Ընդգծումները՝ ինձանից։ Վ.

0 Պատգամ: