Լոս Անջէլեսում Հայաստանի հիւպատոսութեան
մօտ հացադուլ է

10:53 / 06.10.2009
Մօտ 12 երիտասարդ հայեր որոշել են հացադուլ սկսել Լոս-Անջէլեսում Հայաստանի հիւպատոսարանի մօտ: Այդ մասին յայտնում Ամերիկայի հայկական ազգային կոմիտէն (ANCA):
Երիտասարդները բողոքում են հայ-թուրքական յարաբերութիւնների կարգաւորման երկու նախաստորագրւած արձանագութիւնների դէմ: «Սոված նստացոյց արձանագրութիւնների դէմ» անունը կրող բողոքի գործողութիւնով, որ կազմակերպւել է՝ ի նշան համերաշխութեան Երեւանում ընթացող հացադուլի, կոչ է արւում Հայաստանի կառավարութեանը «դադարեցնել արձանագրութիւնները կեանքի կոչելու վնասակար եւ միակողմանի գործընթացը»:
Լոս Անջէլեսի հայկական համայնքի բոլոր ներկայացուցիչներին խորհուրդ է տրւում գալ հիւպատոսարան եւ աջակցել հացադուլաւորներին:
Յիշեցնենք, որ նմանաօրինակ հացադուլ էլ ընթանում է Երեւանում՝ Հայ Յեղափոխական Դաշնակցութեան ակտիվիստների մասնակցութեամբ:
Յիշեցնենք, որ նմանաօրինակ հացադուլ էլ ընթանում է Երեւանում՝ Հայ Յեղափոխական Դաշնակցութեան ակտիվիստների մասնակցութեամբ:
0 Պատգամ:
Post a Comment